Քաղաքական07:45, 25 Մայիս 2018
Իսրայելը Հայոց ցեղասպանության հարցից բացի անդրադառնում է նաև քրդական հարցին

Վերջին շրջանում Թուրքիայի և Իսրայելի հարաբերություններում շարունակվող լարվածությունը նոր դրսևորումներ է ստանում:
Իսրայելի խորհրդարանը (Քնեսեթ) որոշում է կայացրել լիագումար նիստում քննարկել Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը: Ըստ թուրքական աղբյուրի՝ Քնեսեթում բանաձևի քննարկման կոնկրետ օր չի սահմանվել, բայց այլ աղբյուրների հաղորդմամբ` քննարկումը տեղի է ունենալու մայիսի 30-ին:
Միջանկյալ նշենք, որ Հայոց ցեղասպանությունը ճանաչող մի նախագիծ էլ տարեսկզբին էր Քնեսեթ ներկայացվել «Յեշ Աթիդ» կուսակցության առաջնորդ Յաիր Լապիդի կողմից, սակայն փետրվարին կայացած քվեարկությամբ նախագիծը մերժվել էր։
Հայոց ցեղասպանությունը ճանաչող օրինագծի քննարկմանը զուգահեռ Իսրայելի խորհրդարանում աշխատում են մեկ այլ օրինագծի վրա, որի նպատակն է ճանաչել Թուրքիայում բնակվող քրդերի անկախությունը:
Նախագծի վրա աշխատող հրեա օրենսդիրներից Օդեդ Ֆորերը Քնեսեթի ամբիոնից ասել է.
«Քուրդ ժողովուրդը տարիներ շարունակ ճնշվում է: Վերջին շաբաթներին թուրքական կառավարության և Էրդողանի հակաիսրայելական դիրքորոշման պատճառով անհրաժեշտ է վերանայել Իսրայելի և Թուրքիայի հարաբերությունները: Իսրայելը, Թուրքիայի քրդական շրջանների անկախությունը ճանաչելով, կատալիզատորի դեր պիտի ստանձնի»:
Հիշեցնենք, որ թուրք-իսրայելական հարաբերություններում առաջացած վերջին լարվածության պատճառը Գազայի հատվածում բողոքի ակցիաներ անցկացնող պաղեստինցիների նկատմամբ Իսրայելի զինվորականների կողմից ուժ կիրառելն էր, ինչի հետևանքով 60 պաղեստինցի է զոհվել: Բողոքի ակցիաների պատճառը Իսրայելում ԱՄՆ-ի դեսպանատունը Թել Ավիվից Երուսաղեմ տեղափոխելու Վաշինգտոնի նախաձեռնությունն էր, ինչը լուրջ դժգոհություն է առաջացրել Պաղեստինում ու իսլամական աշխարհում:
Ուժ կիրառելու համար Թուրքիայի քաղաքական ղեկավարությունը, հատկապես նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, խստորեն քննադատում են իսրայելական իշխանություններին:
Գազայում տեղի ունեցած բախումների հետևանքով զոհված պաղեստինցիների հիշատակին Թուրքիայում եռօրյա սուգ էր հայտարարվել, ինչպես նաև Անկարան խորհրդակցությունների նպատակով Իսրայելից ու ԱՄՆ-ից հետ էր կանչել իր դեսպաններին:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սիրիայի անցումային շրջանի նախագահ Ահմեդ ալ-Շարան Ստամբուլում հանդիպել է Թուրքիայի նախագահի և այլ բարձրաստիճան պաշտոնյանների հետ։

Ֆիդանը ՌԴ արտաքին գործերի նախարարի հրավերով մայիսի վերջին կմեկնի Մոսկվա։

Թուրքիայի նախագահը լրագրողների հետ հարցուպատասխանի ընթացքում անդրադարձել է նոր սահմանադրությանը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի նախագահը լրագրողների հետ հարցուպատասխանի ընթացքում անդրադարձել է նոր սահմանադրությանը։
Մայիսի 22-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ տեղի է ունեցել ազգային անվտանգության խորհրդի նիստ։
Նախատեսվում է, որ Մաշալյանը կհանդիպի Նյու Յորքի, Նյու Ջերսիի, Լոս Անջելեսի և Բոստոնի հայ համայնքի հետ և կանցկացնի պատարագ։
Գերմանիայի դաշնային վիճակագրական գրասենյակը տվյալներ է հրապարակել երկրում միգրանտների թվաքանակի վերաբերյալ։
Ստամբուլի օդանավակայանը օրական միջինում սպասարկում է 1475 թռիչք։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |