Ցեղասպանություն11:10, 23 Մայիս 2018
Թուրքամետ հույն քաղաքապետը ծեծի է ենթարկվել Հունաստանում (տեսանյութ)

1914-1922 թթ. Պոնտոսի սևծովյան առափնյա տարածաշրջանում, որն այժմ մտնում է Թուրքիայի տարածքի մեջ, թուրքերը ցեղասպանության ենթարկեցին տեղի հույներին։
Այս տարվա մայիսի 19-ին էլ հույն ժողովուրդը նշեց իր պատմության այդ ողբերգական էջի հերթական տարելիցը: Զոհերի հիշատակման արարողությանը մասնակցել է Սալոնիկի քաղաքապետ Յաննիս Բուտարիսը, ով միշտ աչքի է ընկել թուրքերի նկատմամբ իր մեղմ վերաբերմունքով։ Դրա վառ ապացույցը եղավ նրա վերջին հայտարարությունը.
«Ես միշտ ասել եմ` թուրքերը մեր եղբայրներն են, իհարկե, Աթաթուրքը կարող է լինել թուրք, բայց նա նախևառաջ սալոնիկցի էր»։
Հաշվի առնելով այդ ամենը՝ արարողությանը մասնակցած հույն ազգայնականները պահանջել են, որ Սալոնիկի քաղաքապետը չմասնակցի զոհերի հիշատակման արարողությանը: Բայց հույն պաշտոնյան հրաժարվել է կատարել այդ պահանջը։ Հետևանքը եղել է այն, որ Սալոնիկի քաղաքապետը ենթարկվել է հարձակման և ծեծի: Նրան տեղափոխել են հիվանդանոց:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Կա՞ արդյոք երաշխիք, որ հայկական կողմի հետ հարաբերությունները կարգավորելուց հետո մի օր թուրքը կրկին «թուրը չպիտի սրի»:

«1915-ին Թուրքիայի 13 միլիոն բնակչության 3 միլիոնը կազմում էին քրիստոնյա ժողովուրդները։ Այսօր բնակչությունը 86 միլիոն է, բայց քրիստոնյաների թիվը ընդամենը 50 հազար է: Ինչու՞»։

Յավաշը նշել է, որ չնայած Թրամփը Բայդենին հակառակ չի օգտագործել «ցեղասպանություն» եզրույթը՝ այդուհանդերձ երևում է, որ «1915-ի վերաբերյալ ընդհանուր դիրքորոշումը հիմնական գծերով շարունակվում է»։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Տեղացիները նշում են, որ նախկինում գյուղից-գյուղ գնում էին նավակով, իսկ այժմ՝ ոտքով։
Գործընթացը մեկնարկել է հուլիսի 11-ին Իրաքի հյուսիսում գտնվող Սուլեյմանիե նահանգում:
Թուրքիայի արտաքին գործերի նախարարը և Պակիստանի արտաքին գործերի նախարարը հանդես են եկել մամուլի ասուլիսով։
Անչափահասին առաջադրվել է ատելություն և թշնամանք հրարելու մեղադրանք։
Պատճառն այն է, որ «Pulcular Enerji» ընկերությունն իրանական նավթի գնման գործարքների մեջ է եղել։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |