• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
19 Օգոստոս, 2025
Երեքշաբթի 17:34
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Քաղաքական07:30, 10 Մայիս 2018

Թուրքիայում Էրդողանի դեմ արշավ է սկսվել․ ՀԵՐԻՔ Է

Թուրքիայում Էրդողանի դեմ արշավ է սկսվել․ ՀԵՐԻՔ Է

Թուրքիայում  նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրաժարականը պահանջող հասարակական շարժում է սկսվել։ Էրդողանը ղեկավարում է նաև իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը (ԱԶԿ-AKP):

Շարժման առիթ է դարձել կուսակցական ժողովի ժամանակ Էրդողանի արած հետևյալ հայտարարությունը․ «Մեզ Ստամբուլի քաղաքապետի, վարչապետի և հանրապետության նախագահի պաշտոններին ժողովուրդն է բերել։ Եվ եթե նրանք ասեն՝ «հերիք է», ապա մենք մի կողմ կքաշվենք»։

Թուրքիայի նախագահի այս հայտարարությունը «Twitter»-ի թուրք օգտատերերի շրջանում դարձել է ամենաառաջնային ու թեժ թեման:

Էրդողանի հայտարարությանն ի պատասխան «Հերիք է» (#Tamam) կոչով և համապատասխան հեշթեգով գրառումների թիվը մայիսի 9-ի դրությամբ հատել է 1 միլիոն 400․000-ի սահմանը։ Արշավը տարածվել է նաև Facebook-ում, այլ սոցիալական հարթակներում և անգամ օնլայն տիրույթից դուրս՝ վերածվելով երթերի ու բողոքի ակցիաների։

Արշավին միացած օգտատերերի շարքերում են նորաստեղծ «İYİ» կուսակցության նախագահ, Թուրքիայի նախագահի թեկնածու Մերալ Աքշեները, քրդամետ ընդդիմադիր «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությունից (ԺԴԿ-HDP)  նախագահի թեկնածու Սելահաթթին Դեմիրթաշը, ԺԴԿ հայ պատգամավոր Գարո Փայլանը, ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) պատգամավոր, նախագահի թեկնածու Մուհարրեմ Ինջեն, ընդդիմադիր «Cumhuriyet» թերթի թղթակից Օզգյուր Մումջուն և մի շարք այլ հայտնի անուններ։

Իշխող կուսկացությունն այդ արշավը կասեցնելու համար սոցիալական ցանցերի կեղծ հաշիվներից տարածել է #devam #ErdoğanileDevam («Շարունակենք Էրդողանի հետ») հեշթեգով հրապարակումներ, որոնց թիվը կարճ ժամանակում հասել է 300․000-ի։ Սակայն «շարունակել» կոչով բոլոր գրառումները մեկ օրում հեռացվել են Twitter-ի ադմինիստրացիայի կողմից։ Ինչպես պարզվել է՝ դրանց հեռացման պատճառը եղել է հրապարակող հաշիվների կեղծ լինելը։

Աղբյուր`    Cumhuriyet

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ճապոնիայի ՊՆ նախարարը Թուրքիայում է
17:33, 19 օգոս
Ճապոնիայի ՊՆ նախարարը Թուրքիայում է

Նակատանիի այցը պատմական է, քանի որ նա Ճապոնիայի առաջին պաշտպանության նախարարն է, ով այց է կատարում Թուրքիա։

Թուրքիան մերժում է մարդու իրավունքների մասին ԱՄՆ պետդեպարտամենտի զեկույցը
16:00, 18 օգոս
Թուրքիան մերժում է մարդու իրավունքների մասին ԱՄՆ պետդեպարտամենտի զեկույցը

Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։

Ֆիդանն ու Լավրովը հեռախոսազրույց են ունեցել
11:10, 18 օգոս
Ֆիդանն ու Լավրովը հեռախոսազրույց են ունեցել

Արտգործնախարարները քննարկել են Ալյասկայում կայացած Թրամփ-Պուտին հանդիպումը։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Թուրքիայի հարավային նահանգում ուժգին հրդեհներ են (Լուսանկարներ)
Թուրքիայի հարավային նահանգում ուժգին հրդեհներ են (Լուսանկարներ)

Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է 6 ուղղաթիռ և 2 ինքնաթիռ, սակայն այն մարել դեռևս չի հաջողվում։

Թուրքիան մերժում է մարդու իրավունքների մասին ԱՄՆ պետդեպարտամենտի զեկույցը
Թուրքիան մերժում է մարդու իրավունքների մասին ԱՄՆ պետդեպարտամենտի զեկույցը

Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։

պոլսահայ ռոք երաժիշտը ելույթ կունենա Թուրքիայում
պոլսահայ ռոք երաժիշտը ելույթ կունենա Թուրքիայում

Ստամբուլում ծնված Հայկո Ջեփքինը կմասնակցի Էսքիշեհիր քաղաքում անցկացվելիք «Gastro Fest»-ին:

Որո՞նք են Թուրքիայի ամենից հարուստ ու աղքատ շրջանները
Որո՞նք են Թուրքիայի ամենից հարուստ ու աղքատ շրջանները

Թուրքիայի վիճակագրական կոմիտեն հրապարակել է «Սոցիալ-տնտեսական մակարդակ» ուսումնասիրության արդյունքները։

Ուկրաինական մամուլ. «Թուրքիան կարող է վերածվել Մոսկվային զսպող ամենամեծ ուժի»
Ուկրաինական մամուլ. «Թուրքիան կարող է վերածվել Մոսկվային զսպող ամենամեծ ուժի»

Հոդվածում անդրադարձ կա ռուս-ուկրիանական համակարտությանը և Ռուսաստան-Ադրբեջան հարաբերությունների ներկայիս փուլին։

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}