Քաղաքական09:48, 05 Մայիս 2018
Թուրքիայի քրդամետ կուսակցության թեկնածուն ազատազրկված Սելահաթթին Դեմիրթաշն է
Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը» (ԺԴԿ-HDP) հանրապետության նախագահի թեկնածու առաջադրել է կուսակցության նախկին համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշին, որը 2016 թվականից կալանավորված է:
Այդ մասին կուսակցության ղեկավարները հայտարարել են մայիսի 4-ին Ստամբուլում և Դիարբեքիրում միաժամանակ տեղի ունեցած միջոցառումների ընթացքում:
«ԺԴԿ-ի թեկնածուն Էդիրնեի մեկուսարանում պատանդ պահվող պարոն Սելահաթթին Դեմիրթաշն է»,- իրենց թեկնածուին ներկայացնելիս ասել է քրդամետ կուսակցության համանախագահ, մեջլիսի նախկին փոխնախագահ Փերվին Բուլդանը:
Տեղեկացնենք, որ հունիսի 24-ին սպասվող արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրություններին իշխող «արդարություն և զարգացում կուսակցությունը» (AKP-ԱԶԿ) նախագհի թեկնածու է առաջադրել Թուրքիայի գործող նախագահ, ԱԶԿ-ի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին:
Երկրի գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցությունն» (CHP-ԺՀԿ) էլ առաջադրել է Յալովայից ընտրված պատգամավոր 54-ամյա Մուհարրեմ Ինջեի թեկնածությունը:
Հիշեցնենք, որ արտահերթ ընտրությունների մասին որոշումը կայացվել էր պարբերաբար երկարաձգվող «արտակարգ դրության» ռեժիմի՝ ևս 3 ամսով երկարացնելու մասին որոշումից ժամեր առաջ։ Այդ որոշման համաձայն՝ նախագահական և խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն նախապես հայտարարված տարեթվից գրեթե 18 ամիս առաջ՝ 2018-ի հունիսի 24-ին։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Նախարարները մտքեր են փոխանակել պատմական «Մետաքսի ճանապարհի» կամրջի համատեղ վերականգնման շուրջ
Նման քայլը պայմանավորված է Նիկեայի 1-ին տիեզերական ժողովի 1700-րդ տարելիցով:
Օրակարգում եղել է Պաղեստինի Գազայի հատվածում տիրող իրավիճակը, ինչի շրջանակներում թուրք նախարարը կրկնել է Թուրքիայի աջակցությունը Պաղեստինին:
Ուղիղ խոսք
Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
Նախարարները մտքեր են փոխանակել պատմական «Մետաքսի ճանապարհի» կամրջի համատեղ վերականգնման շուրջ
Թուրքիայում արևից ստացվող էլեկտրաէներգիան արդեն կազմում է ոլորտի ընդհանուր արտադրանքի 10%-ը:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |