Ցեղասպանություն13:38, 04 Մայիս 2018
Բեռլինում «The General Assembly» կազմակերպության նիստից հեռացվել է ցեղասպանությունը հերքող թուրք գրողը

Բեռլինում, ՄԱԿ-ին որպես այլընտրանք ստեղծված «The General Assembly» (Գլխավոր ասամբլեա) կազմակերպության` այսօր տեղի ունեցած նիստում ուշագրավ միջադեպ է տեղի ունեցել:
Նիստի ընթացքում անդադարձ է եղել Հայոց ցեղասպանության ճանաչման հարցին: Մասնավորապես, թուրք գրող, ակտիվիստ Թուղրուլ Սեմանօղլուն իր ելույթում, հավատարիմ մնալով Թուրքիայի ժխտողականության քաղաքականությանը, պնդել է որ «պատմական իրադարձությունների իսկությունը նմանատիպ նիստերում ընդունված որոշումներով չէ, որ պետք է որոշվի»: Նա իր խոսքում նշել է, որ սա «հորինված ցեղասպանություն է» և «երևակայության արդյունք»: Սեմանօղլուի այս արտահայությանը արձագանքել է կազմակերպության նախագահը, ասելով. «Այսինքն ի՞նչ եք ուզում դրանով ասել: Հերքու՞մ եք այդ ցեղասպանությունը: Հստակ պատասխան եմ ուզում»: Ինչին ի պատասխան Սեմանօղլուն ասել է. «Այո հերքում եմ»:
Թուրք գրողի այս խոսքից հետո կազմակերպության նախագահը խնդրել է նրան լքել նիստերի դահլիճը: Սեմանօղլուի հեռացումը դահլիճից ընդունվել է ոչ միանշանակ: Որոշ մասնակիցներ պնդել են, որ նախագահի այդ քայլը հակասում է ժողովրդավարական սկզբունքներիին:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Բենյամին Նեթանյահուն Պատրիկ Բեթ-Դեյվիդի փոդքաստում պատասխանելով այն հարցին, թե ինչու Իսրայելի ոչ մի վարչապետ չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը, ասել է. «Ես հենց նոր ճանաչեցի»:

Կա՞ արդյոք երաշխիք, որ հայկական կողմի հետ հարաբերությունները կարգավորելուց հետո մի օր թուրքը կրկին «թուրը չպիտի սրի»:

«1915-ին Թուրքիայի 13 միլիոն բնակչության 3 միլիոնը կազմում էին քրիստոնյա ժողովուրդները։ Այսօր բնակչությունը 86 միլիոն է, բայց քրիստոնյաների թիվը ընդամենը 50 հազար է: Ինչու՞»։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Անիի կամուրջը, կառուցվել է 10-11-րդ դարերում հայոց արքայատոհմ Բագրատունիների կողմից։
Եվրամիությունն այդ ծրագրի իրականացման համար հատկացրել է 21․3 միլիոն դոլար, իսկ Թուրքիան՝ 2․5 միլիոն դոլար:
Տեսանյութը լայնորեն տարածվել է սոցցանցերում և լայն քննարկումների առիթ դարձել։
Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Թուրքիայի հայկական դպրոցներն ու վարժարանները գործում են բացառապես Ստամբուլ քաղաքում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |