Իրավական08:48, 20 Ապրիլ 2018
Զեկույց․ «Թուրքիան՝ արտակարգ դրության խավարում»

Թուրքիան տնտեսական դժվարություններով, մամուլի ազատության ոտնահարումներով, աշխատանքային և գենդերային անհավասարությամբ ու հանցագործություններով լի խավար ժամանակաշրջան է ապրում։
Այս մասին հայտարարել է Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP)՝ մարդու իրավունքների հարցերով պատասխանատու փոխնախագահ Թեքին Բինգյոլը։ Վերջինս ընդգրկուն զեկույց է կազմել՝ Թուրքիայում արդեն 21 ամիս շարունակվող «արտակարգ դրություն» ռեժիմի և դրա բացասական հետևանքների վերաբերյալ։
Այս ժամանակահատվածում երկրում աշխատանքից հեռացվել է 114․279 քաղաքացի, որոնցից շուրջ 7․000-ը՝ համալսարանների պրոֆեսորադասախոսական կազմից։ Միայն 2017թ․ արդյունաբերական վթարների, աշխատանքային պայմանների անբավարար ապահովության պատճառով կյանքից զրկվել է 2․006 աշխատող, որոնցից 116-ը՝ կին, 1890-ը՝ տղամարդ։ Նրանցից 60-ը երեխաներ են եղել, 88-ը՝ Թուրքիայում ապաստանած փախստականներ։ «Արտակարգ դրության» ռեժիմի պայմաններում սաստկացած աղքատության, զրպարտությունների և անարդարությունների պատճառով այս ընթացքում ինքնասպանություն է գործել 47 քաղաքացի։
Զեկույցի համաձայն՝ «արտակարգ դրության» ռեժիմը մամուլի և մամուլի ներկայացուցիչների իրավունքների տեսակետից Թուրքիայի պատմության ամենախավար փուլն է։ Նշված 21 ամսվա ընթացքում Թուրքիայում փակվել է շուրջ 200 մեդիա կառույց, որոնցից միայն 25-ի վերաբերյալ կայացված որոշումն է այնուհետև չեղարկվել։ Դադարեցվել է 6 լրատվական գործակալության, 50 թերթի, 18 ամսագրի, 33 հեռուստաալիքի, 29 հրատարակչության, 37 ռադիոալիքի գործունեությունը, 135 լրագրող կալանավորվել է, ևս 2․500 լրագրող զրկվել է աշխատանքից։
«Արտակարգ դրության» անվերջ երկարաձգվող ժամկետի ընթացքում Թուրքիայում սպանվել է առնվազն 624 կին, փակվել է կանանց աջակցություն ցուցաբերող 11 հաստատություն, շուրջ 700 երեխա ծայրահեղ անբարենպաստ պայմաններում բանտարկվել է իր մոր հետ, դադարեցվել կամ սահմանափակվել է նաև երեխաների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող մի շարք կառույցների գործունեությունը։
«Արտակարգ դրության» ռեժիմն իր բացասական ազդեցությունն է թողել նաև երկրի տնտեսության վրա։ Գործազրկության մակարդակը հասել է 18 տոկոսի, իսկ գործազուրկների թիվը՝ 6․1 միլիոնի։ Առանց աշխատանքային ապահովագրության աշխատողների թիվն աճել է շուրջ 500․000-ով՝ հասնելով 9 մլն 456․000-ի։ Իսկ ինֆլյացիայի մակարդակը 8-9 տոկոսից հասել է 10-11 տոկոսի։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Օզգյուր Օզելը մեղադրվում է Թուրքիայի նախագահին վիրավորելու մեջ:

Միջադեպը տեղի է ունեցել օգոստոսի 11-ին, երբ ընտանիքը վերադառնում էր ճամփորդությունից։

Ընդդիմադիր HKP-ի առաջնորդ Նուրրուլահ Էֆե Անքութը դատապարտվել է 1 տարի 2 ամիս և 22 օր ազատազրկման։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Էզհելը հետևյալ կոչն է հղել. «Եկե՛ք ընդունենք մեր սխալները։ Մարդասպանությամբ հպարտանալով՝ դեռ ինչքա՞ն կարող ենք առաջ գնալ»:
Թուրքիայի ԱԳ նախարարը զգուշացրել է, որ քրդական YPG-ն և SDF-ն պետք է ինտեգրվեն Սիրիայի պետական կառույցներին և զինաթափվեն։ Որո՞նք են Սիրիայի քրդերի շուրջ Թուրքիայի մտահոգությունները:
Այդ մասին հայտնում են Թուրքիայի պաշտպանության նախարարության աղբյուրները։
Սեյեդ Աբբաս Մուսավի. «Ադրբեջանն ուզում էր բաց ճանապարհ՝ առանց հայկական վերահսկողության, ինչը, բնականաբար, անընդունելի էր»։
Ճապոնացի պաշտոնյաները հետաքրքրված են մասնավորապես «Bayraktar TB2» անօդաչու թռչող սարքերով։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |