Ցեղասպանություն08:36, 12 Ապրիլ 2018
Շվեյցարիայում չի դադարում թուրքերի աղմուկը Հայոց ցեղասպանության հուշարձանի տեղադրման շուրջ

Ժնևում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին ապրիլի 13-ին բացվելիք հուշարձանի շուրջ թուրքական կողմի բարձրացրած աղմուկը չի դադարում: Ավելի վաղ նախաձեռնած դատավարություններից հետո այժմ էլ Շվեյցարիայում թուրքական ներկայացուցչությունները բողոքի ակցիա են կազմակերպել` ընդդեմ հուշարձանի տեղադրմանը Ժնևի Թրեմբլե պուրակում:
Ակցիային ներկա են գտնվել թուրքական ազգայնական «Հայրենիք» (Vatan) կուսակցության փոխնախագահ Ալի Մերջանը, նույն կուսակցության Եվրոպայի ներկայացուցիչ Բեյհան Յըլդըրըմը, «Աթաթուրքի գաղափարների միություն» Բեռնի և Ցյուրիխի տարածքային կազմակերպությունների ղեկավար Էթհեմ Քայալըն և ուրիշներ: Թուրք ազգայնականները մամուլի համար հայտարարություն են արել՝ տեղեկացնելով, որ իրենք հուշարձանի տեղադրման հարցով հանդիպել են Ժնևից ընտրված պատգամավոր, շվեյցարացի հայտնի թուրքամետ գործիչ Իվ Նիդեգերի հետ: Նշվում է, որ հանդիպմանը թուրք գործիչները Նիդեգերի հետ քննարկել են «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) վճիռը նմանատիպ դեպքերի համար որպես նախադեպ կիրառելու հարցը:
Ալի Մերջանն ու Բեյհան Յըլդըրըմը հայտարարել են նաև, որ պատրաստվում են բոլոր այն քաղաքների դեմ դատական հայցեր ներկայացնել, որոնք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին հուշարձաններ տեղադրելու թույլտվություններ են տրամադրել:
Դողու Փերինչեքի ղեկավարած «Հայրենիք» կուսակցության ղեկավարները տեղեկացրել են նաև, որ կուսակցությունը նախաձեռնություն է սկսում, որի նպատակն է՝
Ա. «Աշխատանքներ տանել տարբեր երկրների խորհրդարանների կողմից ընդունված Հայոց ցեղասպանության ճանաչման որոշումները չեղյալ հայտարարելու ուղղությամբ
Բ.Աշխատանքներ տանել Հայոց ցեղասպանության հերքումը քրեականացնելու վերաբերյալ որոշ երկրներում ընդունված օրենքները չեղարկելու կամ դրանք միայն Հոլոքոստի ժխտման դեպքում կիրառելու ուղղությամբ
Գ. Աշխատանքներ տանել ուսումնական ձեռնարկներից Հայոց ցեղասպանության մասին ծրագրերը հանելու ուղղությամբ
Դ. Աշխատանքներ տանել որևէ տեղում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին հուշարձան տեղադրել թույլ չտալու ուղղությամբ»:
Այս ծրագիրն իրականացնելու համար ազգայնական կուսակցության ներկայացուցիչները Եվրոպայում բնակվող բոլոր թուրքերին ու թուրքական կազմակերպություններին միավորվելու կոչ են արել:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Բենյամին Նեթանյահուն Պատրիկ Բեթ-Դեյվիդի փոդքաստում պատասխանելով այն հարցին, թե ինչու Իսրայելի ոչ մի վարչապետ չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը, ասել է. «Ես հենց նոր ճանաչեցի»:

Կա՞ արդյոք երաշխիք, որ հայկական կողմի հետ հարաբերությունները կարգավորելուց հետո մի օր թուրքը կրկին «թուրը չպիտի սրի»:

«1915-ին Թուրքիայի 13 միլիոն բնակչության 3 միլիոնը կազմում էին քրիստոնյա ժողովուրդները։ Այսօր բնակչությունը 86 միլիոն է, բայց քրիստոնյաների թիվը ընդամենը 50 հազար է: Ինչու՞»։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Էրդողանը 2020-ին Թուրքիայի խորհրդարանի ամբիոնից Երուսաղեմը ներկայացրել էր որպես «մեր քաղաք»՝ նշելով դրա օսմանյան ժառանգության մասին։
Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։
Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։
Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։
Օմեր Բոլաթ. «Մենք 17 մլրդ դոլարի ներդրումներով Ադրբեջանում 1-ին տեղում ենք, իսկ Թուրքիայում կա ադրբեջանական մոտ 3000 ընկերություն»
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |