Քաղաքական09:53, 03 Ապրիլ 2018
New York Times: Էրդողանը Թուրքիան վերահսկում է քարոզներով ու բարձրաձայն վիրավորանքներով
Ամերիկյան առաջատար «New York Times» պարբերականը ընդարձակ հոդված է հրապարակել՝ վերլուծելով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրապարակային ելույթները։ «Քարոզներ և բարձրաձայն վիրավորանքներ․ ինչպես է Էրդողանն իր վերահսկողության տակ պահում Թուրքիան» խորագրով հոդվածում թերթի ստամբուլյան բյուրոյի ներկայացուցիչ Կառլոտա Գալլը գրում է․
«Եթե նախագահ Թրամփն աչքի է ընկնում իր թվիթերյան գրառումներով, ապա Թուրքիայի առաջնորդը հայտնի է իր ելույթներով։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը յուրաքանչյուր աշխատանքային օր երեքական, իսկ հանգստյան օրերին՝ երկուական ելույթ է ունենում։ Նրա գրավիչ ու պայքարի ոգով ելույթներն իր հաջողության ամենակարևոր գործիքն են։
Նա ժողովրդավարության կողմնակիցներին «կողոպտիչներ» է համարում, ծաղրում է Գերմանիայի արտաքին գործերի նախարարին՝ նրան «փորձանք» անվանելով։ Էրդողանն անուն առ անուն թիրախավորում է իր հակառակորդներին՝ կրոնապաշտությունից հմտորեն անցնելով հարձակողական դիրքերի», - գրում է հոդվածի հեղինակը։
Գալլը նկատում է, որ Էրդողանի հռետորական հմտություններին նախանձում են անգամ նրա մրցակիցները։ Մամուլում չափից դուրս հաճախ հայտնվելու շնորհիվ Էրդողանի նկատմամբ հասարակական հետաքրքրությունը ևս շատ մեծ է։ Հեղինակը նշում է, որ Էրդողանը կարողանում է սովորաբար անուշադրության մատնված շարքային մարդկանց անունից ազդեցիկ ելույթներ ունենալ, ինչով նմանվում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին։ Ըստ նրա՝ Էրդողանը հասարակության կողմից ընկալվում է որպես հայր, մեծ եղբայր կամ մտերիմ հարևան։ Իր ստացած կրոնական դաստիարակության շնորհիվ Էրդողանը նաև իր ելույթները հմտորեն համեմում է Մուհամմեդ մարգարեի կյանքից վերցված պատմություններով՝ այդպիսով խոսքին քարոզի բնույթ հաղորդելով։
Իսկ ամերիկյան թերթին հարցազրույց տված Թուրքիայի «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ-HDP) խոսնակ, պատգամավոր Այհան Բիլգենը Էրդողանի ոճը համեմատել է պոպուլիստ և ավտորիտար գործիչների հետ՝ նշելով, որ Էրդողանը իր ելույթներով պառակտում է հասարակությունը և նպաստում հետամնացության խորացմանը։
Հոդվածում տեղ են գտել նաև Թուրքիայի «İyi» կուսակցության պատգամավոր Մերալ Աքշեների՝ Էրդողանին ուղղված խոսքերը․ «Այ ընկեր, մի քիչ լռիր։ Մի քիչ ընտանիքիդ ժամանակ տրամադրիր, մի քիչ նստիր տանդ, պարտավոր չես ամեն թեմայով ելույթ ունենալ, ամեն անգամ պարտավոր չես մատ թափ տալ։ Մի քիչ տանդ նստիր, հանգստացիր, շունչ քաշիր, թող մենք էլ շունչ քաշենք, Թուրքիան էլ շունչ քաշի»։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Ըստ Մուրթա Բարդաքչըի՝ հայ և թուրք ժողովուրդների միջև «արյուն» է մտել, իսկ արյունը Արևելքում երբեք չի մոռացվում:
Պաղեստինի Գազայի հատվածի շուրջ զարգացումները քննարկելու համար ստեղծված կոնտակտային խմբի նիստի շրջանակներում հանդիպել են Թուրքիայի և ԱՄՆ-ի արտգործնախարարները։
Ֆրանսիայի խորհրդարանն ընդունել է Առաջին աշխարհամարտի ընթացքում Օսմանյան կայսրության կողմից իրականացրած ասորիների ցեղասպանությունը ճանաչող բանաձև
Ուղիղ խոսք
Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
ԱՄՆ ֆինանսների և պետդեպարտամենտի կողմից հայտարարված նոր պատժամիջոցներն ընդհանուր առմամբ ուղղված են մոտ 300 ընկերությունների, անհատների և կազմակերպությունների դեմ:
Ըստ Մուրթա Բարդաքչըի՝ հայ և թուրք ժողովուրդների միջև «արյուն» է մտել, իսկ արյունը Արևելքում երբեք չի մոռացվում:
Վերջին անգամ Թուրքիան 2021-ին էր ընդունել արքայական մարզաձևի գրան պրիներից մեկը։ Այդ գրան-պրիում հաղթել էր ֆինլանդացի ավտոարշավարորդ Վալտերի Բոտտասը։
Սպիտակ տունն օգտագործել է այս միջոցը՝ փորձելով արգելափակել այնպիսի ապրանքների առևտուրը, ինչպիսիք են միկրոչիպերը, որոնք ռուսական արդյունաբերությանն անհրաժեշտ են զենք ստեղծելու համար:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |