Տարածաշրջան10:01, 21 Մարտ 2018
Գերմանական թերթ. Էրդողանը ոտնահարեց եվրոպական արժեքները

Գերմանական «Frankfurter Rundschau» պարբերականում հոդված է հրապարակվել, որտեղ նշվում է, որ այն բանից հետո, երբ Թուրքիան ներխուժեց Աֆրին, Թուրքիայի նախագահը ոտնահարեց Եվրոպայի արժեքները։
Թերթը քննադատում է մասնավորապես Եվրամությանը (ԵՄ), որ վերջինս ոչ մի հստակ քայլ չի ձեռնարկում Թուրքիայի դեմ, այլ ընդամենը կողքից հետևում է իրադարձությունների ընթացքին։
Աղբյուրը գրում է, որ Աֆրին քաղաքը գրավելուց հետո Թուրքիայի դիրքերը թուրք-սիրիական սահմանին էլ ավելի են ամրապնդվել, ինչը թույլ տվեց կանխել Սիրիայի քրդական ուժերի վերահսկողության տակ գտնվող տարածքների միավորումը։
Նշվում է, որ այս պահին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ցանկանում է, որ քուրդ զինյալներից մաքրված տարածքներում բնակեցվեն սիրիացի փախստականներ, որպեսզի վերջիններիս քանակը Թուրքիայում նվազի։
Խոսելով Աֆրինից քուրդ զինյալների հեռանալու մասին, շեշտվում է, որ քուրդ զինյալներն էլ հասկացան, որ հայտնվել են անելանելի իրավիճակում, քանի որ Ռուսաստանը թույլատրեց, որ Թուրքիայի օդուժը հրթիռակոծի քրդաբնակ Աֆրինը։ Այդ իրավիճակում ակնհայտ էր, որ քրդերը չեն կարող դիմադրել ՆԱՏՕ-ի անդամ հանդիսացող Թուրքիայի բանակին։
Պարբերականը շեշտում է, որ Թուրքիայի դաշնակից հանդիսացող «Սիրիայի ազատ բանակ» խմբավորման կազմի մեջ կային մի շարք ջիհադիստ ծայրահեղական զինյալներ, որոնք օգտագործվում էին Թուրքիայի կողմից քրդերի դեմ մարտերում։
«Թեև քրդերը հայտարարեցին, թե իրենք հանուն խաղաղ բնակչության անվտանգության են լքում Աֆրինը, այնուամենայնիվ պարզ էր, որ նրանց դիրքերը թուլացել էին»,-գրում է պարբերականը։
Վերջինս գնահատմամբ՝ այն, որ Եվրոպան լուռ հետևում է Թուրքիայի գործողություններին Աֆրինում, դրանով եվրոպական կողմը հակասում է հենց իրեն, քանի որ եվրոպական երկրների ղեկավարությունը միշտ հայտարարում է, թե իրենք չպետք է թույլ տան էթնիկ զտումների իրագործումը, ինչպես դա եղավ նախկին Հարասլավիայում։
Վերոնշյալ հանգամանքները հաշվի առնելով՝ «Frankfurter Rundschau»-ն զգուշացնում է, որ ոչ մի կերպ չի կարելի Թուրքիայի քաղաքացիների համար իրականացնել վիզաների դյուրացում։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակում կայացել է Թուրքիայի և ՌԴ նախագահների հանդիպումը։

Միջազգային հետազոտության համաձայն՝ մարդկային գործունեության հետևանքով փոփոխված կլիման 22%-ով ավելի է խստացրել շոգ, չոր և քամոտ պայմանները։

50 գյուղից կաղմված ցանկում Թուրքիայի Օրթահիսարը զբաղեցրել է 40-րդ հորիզոնականը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Սեպտեմբերի 1-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ելույթ է ունեցել «Շանհայի համագործակցության կազմակերպության» գագաթնաժողովում:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Թուրքիա–Հայաստան հարաբերությունները՝ Հարավային Կովկասում մնայուն կայունության և խաղաղության ուղղությամբ ձեռնարկված քայլերի համատեքստում:
Այս մասին Թուրքիայի նախագահը հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ Չինաստանում ունեցած հանդիպման ժամանակ:
Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակում կայացել է Թուրքիայի և ՌԴ նախագահների հանդիպումը։
Թուրքիայի նախագահը Մասուդ Փեզեշքյանի հետ զրույցում հայտարարել է, որ այն ինչ Գազայում իրականացվում է Իսրայելի կողմից, ոչ մի բացատրություն չունի:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |