Միջազգային10:07, 12 Մարտ 2018
Թուրքիան Իրաքի հետ համատեղ գործողություն կսկսի Մոսուլում քուրդ զինյալների դեմ
Թուրքիան պատրաստվում է Իրաքի հետ համատեղ ռազմական գործողություն սկսել Մոսուլում դիրքավորված «Քուրդիստանի բանվորական» կուսակցության (ՔԲԿ-PKK) զինյալների դեմ։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն: Թեման քննարկվել է Իրաքի վարչապետ Հայդար Իբադիի հետ։ Ըստ Չավուշօղլուի՝ ռազմական օպերացիան ամենայն հավանականությամբ կսկսվի ապրիլին, Իրաքում կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություննից հետո։
Թուրքական կողմի այս հայտարարությունից հետո Մոսուլի նահանգային խորհուրդը 10 օր ժամանակ է տվել PKK-ին՝ Մոսուլ նահանգի Սինջար շրջանը լքելու համար։ PKK-ի զինյալները Իրաքի Մոսուլ նահանգի Սինջար շրջան էին մտել այն բանից հետո, երբ 2014թ․ օգոստոսի 3-ին «Իսլամական պետություն» (ԻՊ-DEAŞ) ահաբեկչական խմբավորման ուժերը հարձակվել էին տեղի եզդիների վրա։
2017թ․ հոկտեմբերի 16-ին Իրաքի կառավարության կազմակերպված ռազմագործողության արդյունքում Սինջարն անցել էր կառավարական ուժերի վերահսկողության տակ։ Սակայն PKK-ի որոշ զինված ուժեր դեռ մինչ օրս մնացել են Սինջարում։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Թուրքիայի նախագահը նաև քննադատել է Արևմուտքին Իրանի քայլերը դատապարտելու համար:
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հեռախոսազրույց էր ունեցել Էնթոնի Բլինքենի հետ։
Հանդիպման ընթացքում կքննարկվեն երկկողմ հարաբերությունները, ռուս-ուկրաինական, արաբա-իսրայելական պատերազմները։
Ուղիղ խոսք
Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
ԱՄՆ ֆինանսների և պետդեպարտամենտի կողմից հայտարարված նոր պատժամիջոցներն ընդհանուր առմամբ ուղղված են մոտ 300 ընկերությունների, անհատների և կազմակերպությունների դեմ:
Ըստ Մուրթա Բարդաքչըի՝ հայ և թուրք ժողովուրդների միջև «արյուն» է մտել, իսկ արյունը Արևելքում երբեք չի մոռացվում:
Վերջին անգամ Թուրքիան 2021-ին էր ընդունել արքայական մարզաձևի գրան պրիներից մեկը։ Այդ գրան-պրիում հաղթել էր ֆինլանդացի ավտոարշավարորդ Վալտերի Բոտտասը։
Սպիտակ տունն օգտագործել է այս միջոցը՝ փորձելով արգելափակել այնպիսի ապրանքների առևտուրը, ինչպիսիք են միկրոչիպերը, որոնք ռուսական արդյունաբերությանն անհրաժեշտ են զենք ստեղծելու համար:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |