Միջազգային09:41, 27 Փետրվար 2018
Ալժիրցի գրողի բաց նամակը Էրդողանին․ «Բարով չգաք մեր երկիր»

Ալժիրցի հայտնի գրող Քամել Դաուդը բաց նամակով դիմել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին:
«Huffington Post»-ում հրապարակված «Բարով չգաք մեր երկիր» բաց նամակում հեղինակն ասում է.
«Ձեր կողմից բանտարկված, սպանված և կտտանքների ենթարկված բոլոր մարդկանց անունից ասում եմ․ բարով չգաք մեր երկիր: Ոչ, Էրդողան, Դուք ցանկալի չեք մեր երկրում:
Մենք «ոչ» ենք ասում իրենց գաղափարները մեր կյանքերից ավելի կարևորողներին, մեր երեխաներին գերի վերցնողներին, մեր հոգիներն ու ապագան մեզանից խլողներին։
Դուք խորհրդանշում եք մեր ազգի բոլոր արժեքների լրիվ հակառակը։ Դուք ատում եք ազատությունը, անկախ մտածողներին, չեք սիրում ցույցերն ու երթերը, կրոնի առևտուր անելով երազում եք մեր միջոցով խալիֆայություն ձեռք բերելու մասին»:
Դաուդը նաև նշել է, որ քրդերի և իր մյուս ընդդիմադիրների շրջանում մահ սփռող Էրդողանը չի կարող իսկապես իրենց օգնելու կամ նրանց անկախությանը աջակցելու ցանկություն ունենալ։
«Դուք Մերձավոր Արևելքում տուժածների հետ լաց եք լինում, իսկ նրանց դահիճների հետ գործնական պայմանագրեր կնքում։ Պաշտպանում եք ոչ թե մեր արժանապատվությունը, այլ Ձեր խալիֆայությունը։ Մենք չենք մոռանա ձեր չարագործությունները, խորհուրդների ցանկը, անվերջ համալրվող սարսափելի բանտերը, պալատի իշխանության տակ գտնվող դատական համակարգը, ձեր նենգություններն ու ստերը»։
Ալժիրցի գրողը շեշտել է, որ Էրդողանը ջանում է կյանքի կոչել Օսմանյան կայսրության արյունոտ կրկնօրինակը։ Նա հիշեցրել է իշխանության գլուխ մնալու համար Էրդողանի կազմակերպած խարդախությունների, կեղծ հեղաշրջման փորձի, ժողովրդի դեմ իրականացվող «վհուկների որսի», սպանությունների ու բռնությունների մասին։ Իսլամը Էրդողանի համար միայն գործիք է, իսկ Աստված՝ առևտրի առարկա։
Նշենք, որ Էրդողանի այցը Ալժիր նախատեսված է մարտի 6-ին։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Գագաթնաժողովը կկայա 2026-ի հուլիսի 7-ից 8-ը՝ Թուրքիայի նախագահական համալիրում։

Հոդվածում անդրադարձ կա ռուս-ուկրիանական համակարտությանը և Ռուսաստան-Ադրբեջան հարաբերությունների ներկայիս փուլին։

Թուրքիայի նախագահն անդրադարձել է Թրամփ-Պուտին հանդիպմանը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի տարածքային ենթակառուցվածքների նախարարը հաղորդագրություն է տարածել։
Բեյշեհիր լիճն աստիճանաբար վերածվում է խոշոր եղջերավոր կենդանիների արոտավայրի։
Ստամբուլում ծնված Հայկո Ջեփքինը կմասնակցի Էսքիշեհիր քաղաքում անցկացվելիք «Gastro Fest»-ին:
Ջրի պաշարները հաշվարկվում են մոտավորապես մինչև 35 օր: Քաղաքապետը կոչ է արել խիստ խնայողաբար օգտագործել այն:
Մարդիկ Թուրքիայում աշխատում են շաբաթական միջինում 45.6 ժամ:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |