Տարածաշրջան05:42, 27 Փետրվար 2018
Թուրքիան հատուկջոկատայինների լրացուցիչ ուժեր է ուղարկել Աֆրին (լուսանկարներ)
Թուրքիայի զինված ուժերի կողմից Աֆրինում իրականացվող «Ձիթենու ճյուղ» ռազմական օպերացիային են միանում նաև, Թուրքիայի ոստիկանական և ժանդարմերիայի հատուկջոկատայինները։
Այդ մասին հայտարարել է Թուրքիայի փոխվարչապետ և կառավարության խոսնակ Բեքիր Բոզդաղը։
Վերջինիս խոսքերով՝ Աֆրին են ուղարկվել նաև տանկերի 1 խմբաքանակ, ինչպես նաև «FIRTINA» տեսակի հաուբիցները։
Թուրքիայի հատուկջոկատայիններն Աֆրին են մուտք գործել սահմանամերձ Քիլիս և Հաթայ նահանգներից։
Աղբյուրը նաև հաղորդում է, որ Աֆրինի գործողության առաջին օրվանից մինչ օրս ,սպանվել է 2059 քուրդ զինյալ։
Տեղեկացվում է նաև, որ Թուրքիայի զինված ուժերի և «Սիրիայի ազատ բանակ» խմբավորման հետ միասին Սիրիայի քրդական ուժերի դեմ է կռվում նաև այսպես կոչված «Քուրդ բազեներ» ջոկատը, որտեղ հիմնականում քուրդ զինյալներ են, որոնք վայելում են Թուրքիայի աջակցությունը։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Ստորգետնյա ցնցումների ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 4.2 մագնիտուդ։
Իսկ Թուրքիայում այս տարի նախատեսվում է հորատել 140 նավթահոր՝ ածխաջրածնային պաշարների հանքավայրեր որոնելու համար։
Էպիկենտրոնը եղել է Իզմիրի Սեֆերիհիսար շրջանը, որտեղ ցնցման ուժգնությունը կազմել է 4.5 բալ:
Ուղիղ խոսք
Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
ԱՄՆ ֆինանսների և պետդեպարտամենտի կողմից հայտարարված նոր պատժամիջոցներն ընդհանուր առմամբ ուղղված են մոտ 300 ընկերությունների, անհատների և կազմակերպությունների դեմ:
Ըստ Մուրթա Բարդաքչըի՝ հայ և թուրք ժողովուրդների միջև «արյուն» է մտել, իսկ արյունը Արևելքում երբեք չի մոռացվում:
Վերջին անգամ Թուրքիան 2021-ին էր ընդունել արքայական մարզաձևի գրան պրիներից մեկը։ Այդ գրան-պրիում հաղթել էր ֆինլանդացի ավտոարշավարորդ Վալտերի Բոտտասը։
Սպիտակ տունն օգտագործել է այս միջոցը՝ փորձելով արգելափակել այնպիսի ապրանքների առևտուրը, ինչպիսիք են միկրոչիպերը, որոնք ռուսական արդյունաբերությանն անհրաժեշտ են զենք ստեղծելու համար:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |