Միջազգային07:00, 15 Փետրվար 2018
Հունաստանի պաշտպանության նախարարը ՆԱՏՕ-ին բողոք է ներկայացել ընդդեմ Թուրքիայի
Հունաստանի պաշտպանության նախարար Պանոս Կամմենոսը Թուրքիայի դեմ բողոք է ներկայացրել ՆԱՏՕ-ին։ Թուրքական «Hürriyet» թերթի կայքի տեղեկացմամբ՝ պատճառը Քարդաք (հուն․՝ Իմիա) կղզու մոտ թուրքական և հունական ռազմածովային ուժերի միջև գրանցված լարվածությունն է։
Բելգիայում կայացած ՆԱՏՕ-ի անդամ երկրների պաշտպանության նախարարների համաժողովի շրջանակներում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի և իր պաշտոնակիցների հետ ունեցած երկու հանդիպումների ժամանակ Կամմենոսը միջադեպի հետ կապված տեսա- և ձայնագրություններ է ներկայացրել։
«Ես ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարներին տեղեկություններ հաղորդեցի վերջին օրերին Թուրքիայի՝ հատկապես Քարդաքի տարածքում դրսևորած պահվածքի և այն լարվածության մասին, որի պատճառը նախագահ Էրդողանի և թուրք պաշտոնյաների հայտարարություններն են»,- նշել է հույն նախարարը։
Կամմենոսն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ ներխուժելով հունական ծովային տարածքներ՝ Թուրքիան, փաստորեն, ներխուժում է նաև Եվրամիության ծովային տարածքը։ «Արդեն հասկանալի է, որ Թուրքիան ՆԱՏՕ-ում իրեն բոլորովին էլ հարևանի և գործընկերոջ պես չի պահում», - հավելել է նա։
«Քարդաքի կղզիները հունական կղզիներ են։ Հունական առափնյա անվտանգության և ռազմածովային ուժերն այնտեղ են և ազգային ինքնիշխանության հարցում հետքայլ անելու մասին խոսք անգամ լինել չի կարող։ Մենք ակնկալում ենք, որ ԵՄ-ն և ՆԱՏՕ-ն բացահայտ դիրքորոշում կդրսևորեն»,- հայտարարել է Կամմենոսը։
Նշենք, որ տվյալ տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներին հետևող Եվրամիությունը շարունակում է այս հարցում հանդես գալ ընդդեմ Թուրքիայի։ Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը իր հերթին հայտարարել է, որ կտրականապես դեմ է հունական հարցում Թուրքիայի դրսևորած վարքին։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Թուրքիայի նախագահը նաև քննադատել է Արևմուտքին Իրանի քայլերը դատապարտելու համար:
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հեռախոսազրույց էր ունեցել Էնթոնի Բլինքենի հետ։
Հանդիպման ընթացքում կքննարկվեն երկկողմ հարաբերությունները, ռուս-ուկրաինական, արաբա-իսրայելական պատերազմները։
Ուղիղ խոսք
Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
Լավագույն տասնյակի մեջ Թուրքիայի զինված ուժերը զբաղեցնում են 3-րդ հորիզոնականը։
Reuters-ը գրում է, որ Իսրայելը առևտրաշրջանառության դադարեցման մասին Թուրիայի ընդունած որոշման դեմ պատասխան քայլեր է ձեռնարկում:
Նման քայլը պայմանավորված է Նիկեայի 1-ին տիեզերական ժողովի 1700-րդ տարելիցով:
Նախարարները մտքեր են փոխանակել պատմական «Մետաքսի ճանապարհի» կամրջի համատեղ վերականգնման շուրջ
Թուրքիայի գլխավոր ընդդմադիր ուժը համարվող քեմալական ԺԴԿ նախագահը քննադատել է Թուրքիայի նախագահին. «Քոբանիի դատավարության մեջ ոչ մի արադարություն չկա»:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |