Տարածաշրջան09:08, 06 Փետրվար 2018
Սիրիան ՀՕՊ համակարգեր է տեղակայում թուրքական սահմանին

Սիրիայի իշխանությունները ՀՕՊ-համակարգեր են տեղակայել Թուրքիայի հետ սահմանին:
Ըստ թուրքական «Haberler» լրատվամիջոցի՝ «Reuters»-ի հետ զրուցում այդ մասին հայտարարել է Սիրիայի զինուժի հրամանատարներից մեկը, ում անունը չի հրապարակվում:
Հրամանատարի խոսքով՝ ՀՕՊ համակարգերը տեղադրվել են մասնավորապես Հալեպ և Իդլիբ շրջաններում: Ըստ նրա՝ այդ ՀՕՊ համակարգերի տեղադրումը հանդիսանում է «յուրատեսակ ուղերձ՝ բոլորին»:
«ՀՕՊ համակարգը ներառում է Սիրիայի հյուսիսի օդային սահմանը»,-ասել է սիրիացի զինվորականը:
Թուրքական աղբյուրը հիշեցնում է, որ Սիրիայի ղեկավարությունը մի քանի անգամ արդեն սպառնացել էին խոցել Թուրքիայի ռազմական ինքնաթիռներին: Վերջիններս Աֆրին շրջանում սկսված ռազմական գործողության ժամանակ հաճախակիորեն խախտում են Սիրիայի օդային սահմանը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Օդանավակայանն ունի 3000մ երկարությամբ և 60մ լայնությամբ թռիչքուղի, ինչպես նաև տերմինալ, որը կարող է սպասարկել ժամում 200 ուղևորի։

հրդեհը մարելու համար տարվում են աշխատանքներ թե՛ ցամաքից, և թե՛ օդից։

Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարար Ալփարսլան Բայրաքթարը մեկնել է Դամասկոս։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օդանավակայանն ունի 3000մ երկարությամբ և 60մ լայնությամբ թռիչքուղի, ինչպես նաև տերմինալ, որը կարող է սպասարկել ժամում 200 ուղևորի։
Թուրքիայի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարները հանդես են եկել համատեղ մամուլի ասուլիսով։
Ընդ որում քաղաքացիների վերցրած վարկերը հիմնականում ոչ թե այլ ապրանքների, այլ օրվա հացի համար են։
Օդանավակայանի բացման արարողությանը ներկա է գտնվել նաև Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆը։
Թուրքիայի և Մեծ Բրիտանիայի առաջատար կապիտալի ֆոնդերը հանդիպել են Լոնդոնում կայացած «Venture Connect» շրջանակում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |