Տարածաշրջան07:52, 02 Փետրվար 2018
Էրդողանի խորհրդականը սպառնացել է կոտրել հույների ձեռուոտը
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խորհրդական Յիղիթ Բուլութը սպառնացել է կոտրել Հունաստանի բարձրաստիճան պաշտոնյաների ոտքերը և ձեռքերը, եթե նրանք համարձակվեն ոտք դնել Էգեյան ծովում գտնվող Քարդակ (հուն.՝ Իմիա) կղզու վրա: Այս կղզին հանդիսանում է վիճելի տարածք Թուրքիայի և Հունաստանի միջև:
«Ցանկացած սպայի, վարչապետի, կամ էլ նախարարի ոտքերը և ձեռքերը կկոտրենք, եթե հանկարծ համարձակվեն ոտք դնել Քարդակի վրա: Նրանք իրենց մաշկի վրա կզգան մեր զայրույթը ավելի ուժեղ ձևով, քան հիմա այն առկա է Աֆրինում»,- թուրքական «TRT» հեռուստաալիքի եթերով ասել է Էրդողանի խորհրդականը:
Էրդողանի խորհրդականի այս հայտարարությանն արձագանքել է նաև Հունաստանի արտգործնախարարությունը: Վերջինս նշել է, որ այդ խոսքերը չեն նպաստելու թուրք-հունական հարաբերությունների լավացմանը:
Նման կոշտ հայտարարության պատճառ էր հանդիսացել այն փաստը, որ Հունաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարություն էր տարածել, թե իրենց պաշտպանության նախարարը ծաղկեպսակ էր դրել 1996թ. Էգեյան ծովի ավիաաղետում զոհվածների հիշատակին: Այդ ժամանակ Էգեյան ծով էր ընկել ուղղաթիռ, որի մեջ եղել էին հույն զինվորներ:
Թեպետ թուրքական կողմը հերքում է, որ հույն նախարարը կարողացել է մոտենալ կղզուն, սակայն Հունաստանի ռազմածովային ուժերը պնդում են հակառակը և նույնիսկ տեսանյութ են հրապարակել որտեղ երևում է, որ հույն պաշտոնյայի նավը մոտենում է կղզուն:
Հիշեցնենք, որ Իմիա կղզու հարցում Թուրքիան և Հունաստանը միշտ ունեցել են հակասություններ: Բանն այն է, որ 1932թ. Թուրքիայի և Իտալիայի միջև կնքված պայմանագրով կզղին անցնում է Իտալիային, իսկ հետո՝ Հունաստանին: Թուրքիան մինչ այժմ փորձում է խախտել այդ պայմանագրի կետերը և այդ կղզին կցել իր տարածքին:
Իմիայում կողմերի միջև առաջին լուրջ բախումը տեղի է ունեցել 1996 թ., երբ կողմերը մոտ էին միմյանց պատերազմ հայտարարելուն, սակայն իրավիճակը ժամանակավորապես հարթվեց ՆԱՏՕ-ի և ԱՄՆ-ի միջնորդությամբ: Եվ Թուրքիան, և Հունաստանը հանդիսանում են ՆԱՏՕ-ի անդամ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Իսկ Թուրքիայում այս տարի նախատեսվում է հորատել 140 նավթահոր՝ ածխաջրածնային պաշարների հանքավայրեր որոնելու համար։
Էպիկենտրոնը եղել է Իզմիրի Սեֆերիհիսար շրջանը, որտեղ ցնցման ուժգնությունը կազմել է 4.5 բալ:
Թուրքիայի արևելյան Թոքաթ նահանգում 3-րդ երկրաշարժն է գրանցվել 1 օրում: Կան ավերածություններ:
Ուղիղ խոսք
Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
Չի կարող պատահել, որ ազգի մեծամասնությունը կոտորվի, հայրենիքի մեծամասությունը հափշտակվի, բայց փրկված բեկորների մեջ մաղձ ու դառնություն կամ ատելություն ու վրեժ չառաջանա:
Ermenihaber.am-ին հատուկ հարցազրույց է տվել թուրք գրող, պատմաբան, Հայոց ցեղասպանության վերաբերյալ ուսումնասիրություններ իրականացնող Նեսիմ Օվադյա Իզրաիլը։
Ermenihaber.am-ը հատուկ հարցազրույց է պատրաստել թյուրքագետ, պատմական գիտությունների թեկնածու Մելինե Անումյանի հետ:
Ermenihaber.am-ը Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ հատուկ հարցազրույց է անցկացրել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենի հետ։
«Պաշտոնական Անկարան ձգտում է ակնհայտորեն լճացած գործընթացի միջոցով հնարավորինս նվազեցնել Մեծ Եղեռնի ազդեցության քաղաքական բաղադրիչը»։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |