Հասարակական07:05, 11 Հունվար 2018
Երեխաների շահագործման առումով Թուրքիան աշխարհում երրորդ տեղում է
Թուրքիան երեխաների շահագործման առումով աշխարհում երրորդ հորիզոնականում է։ Այս մասին տեղեկացնում է թուրքական «Sözcü» թերթի կայքի տեղեկացմամբ՝ Թուրքիայում շահագործվող երեխաները կազմում են երկրում բնակվող երեխաների ընդհանուր թվի 33 տոկոսը։ Այլ կերպ ասած՝ շահագործման է ենթարկվում յուրաքանչյուր 3 երեխայից 1-ը։
Համաշխարհային մաշտաբով երեխաներին ամենից շատ շահագործող երկրների առաջին հորիզոնականներում տեղ են գտել Հարավային Աֆրիկան, Բանգլադեշը, Թուրքիան, Անգլիան, ԱՄՆ-ը, Ռուսաստանը, Ավստրալիան։ Արձանագրվել է, որ երեխաների շահագործման դեպքերի քանակն ու երկրի տնտեսական, կրթական, գիտական և ցանկացած այլ ոլորտի զարգացվածությունը որևէ կերպ փոխկապակցված չեն։
Հավելենք, որ ողջ աշխարհում վերջին 10 տարիների ընթացքում սեռական շահագործման ենթարկված երեխաների թիվը կազմել է 250․000։
Ողջ աշխարհում յուրաքանչյուր 5 երեխայից 2-ը ենթարկվում է ֆիզիկական, հոգեբանական կամ սեռական բռնության։ Մասնագետների խոսքով՝ սեռական բռնությունների դեպքերի միայն 15 տոկոսն է հետաքննվում համապատասխան դատական մարմինների կողմից, իսկ մնացածները քողարկվում, մոռացության են մատնվում։
Կատարված հետազոտությունները վկայում են, որ ուրիշներին շահագործող և բռնության ենթարկող անձանց շուրջ 50 տոկոսը իրենք էլ մանուկ հասակում ենթարկվել են շահագործման և բռնությունների։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Լոգիստիկ կենտրոնի շնորհիվ Թուրքիան դարձել է աշխարհում 3-րդ երկիրը, որը սկսել է օգտագործել պահեստների կառավարման բարձր տեխնոլոգիական համակարգը:
Իսկ Հայաստանը մամուլի ազատության ցուցանիշով տարածաշրջանում բացարձակ առաջատարն է՝ զբաղեցնելով 43-րդ տեղը։
Անվտանգության տեսախցիկներն արձանագրել են, թե ինչպես է տղամարդը հարձակվում ոստիկանի վրա։
Ուղիղ խոսք
Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |