Քաղաքական05:59, 05 Դեկտեմբեր 2017
Թուրքիայի կառավարության խոսնակը զգուշացնում է Սիրիայի քրդերին
Թուրքիայի կառավարության խոսնակ Բեքիր Բոզդաղը խոսել է Սիրիայի քրդական ուժերի վերահսկողության տակ գտնվող Աֆրին քաղաքում հնարավոր ռազմական գործողություններ սկսկելու հավանականության մասին։
Թուրքական «Kanalb» լրատվական կայքի տեղեկացմամբ՝ թուրք պաշտոնյան նշել է, որ Սիրիայում տեղի ունեցող ցանկացած բացասական զարգացում անմիջականորեն սպառնում է Թուրքիայի ազգային անվտանգությանը։ Եվ եթե Սիրիայի քրդական ուժերn Աֆրինից հարձակում գործեն, Անկարան աrանց վարանելու պատասխան է տալու։
Բոզդաղը նաև անդրադարձել է Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու ԱՄՆ-ի մտադրությանը։ Նա նշել է, որ դրա հետևանքով «աղետալի» իրավիճակ կստեղծվի տարածաշրջանում և դա նոր հակամարտությունների ու վեճերի պատճառ կդառնա։
Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դեկտեմբերի 5-ին պատրաստվում է հանդես գալ հայտարարությամբ, որով Վաշինգտոնը Երուսաղեմն է հայտարարելու որպես Իսրայելի մայրաքաղաք։
1995թ․ Բիլ Քլինթոնի նախագահության օրոք ընդունվել էր որոշում այն մասին, որ Իսրայելում ԱՄՆ-ի դեսպանատունը Թել Ավիվից կկտեղափոխի Երուսաղեմ։ Քլինթոնից սկսած բոլոր նախագահները պարբերաբար ստորագրել են նման հայտարարություններ։ Նրանց թվում է նաև Թրամփը։
Սպիտակ տան երկու պաշտոնյաներ ասել են, որ Թրամփն այս որոշմանն է հանգել ազգային անվտանգության հարցերով խորհրդականների հետ հանդիպումից հետո։
Հավելենք, որ նախագահական քարոզարշավի ժամանակ Թրամփը մի քանի անգամ ևս խոստացել էր, որ Իսրայելում ԱՄՆ-ի դեսպանությունը Թել Ավիվից տեղափոխելու է Երուսաղեմ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Միջազգային մամուլի ուշադրության կենտորնում է հայտնվել Թուրքիայի նախագահի՝ Համասին պաշտպանող հերթական հայտարարությունը։
Թուրքիայի նախագահի կողմից Բարդուղիմեոսին արված ընթրիքի հրավերը հունական մեդիայում որակվել է որպես մթնոլորտը մեղմացնելուն միտված քայլ:
ԱՇԿ-ի նախագահ. «Եթե սրան ասում են արդիականություն, մենք էլ ասում ենք՝ թող որ խորտակվի այդպիսի արդիականության ընկալումը»:
Ուղիղ խոսք
Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
Օմեր Չելիքն արձագանքել է Իսրայել Կացին՝ նրան անվանելով «ցեղասպան կառույցի խոսնակ»։
Այս մասին հայտնում է իսրայելական «iShip Forwarding» բեռնափոխադրող ընկերությունը։
Թուրքիայի արտգործնախարարությունն անդրադարձել է Իսյարելի կողմից Պաղեստինի տարածքում իրականացվող գործողություններին:
Թուրքիայի նախագահը ելույթ է ունեցել «Աշխարհի մուսուլման գիտնականների խորհրդակցություն-ժողովի» բացման արարողությանը:
Ռազմգործողությունից առաջ Իրաքը Պակիստանից գնելու է 12 միավոր ռազմական ինքնաթիռ։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |