Քաղաքական07:25, 04 Դեկտեմբեր 2017
Էրդողանը խոսել է տարածաշրջանում Հայաստանի մեկուսացման մասին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը իշխող «Արդարություն և զարգացում կուսակցության» (AKP-ԱԶԿ) նիստի ժամանակ խոսել է հարևան երկրների հետ առկա հարաբերությունների մասին։ Ինչպես փոխանցում է թուրքական «Mynet» լրատվակայքը, Էրդողանը նաև անդրադարձել է Հայաստանին։
«Հայաստանը մասնավորապես սփյուռքի ազդեցությամբ փակ պահեց մեր երկրի հետ բարեկամական կապերը և դուրս մնաց բեռնափոխադրման, էներգետիկ և առևտրային ճանապարհներից: Դա այդպես էլ շարունակվելու է»,- ասել է Էրդողանը։
Ընդգծել է, որ Թուրքիան համագործակցում է Կովկասի, այդ թվում և Վրաստանի, Միջին Ասիայի և Հարավային Ասիայի երկրների հետ։ Ըստ նրա՝ նշյալ օրինակները ցույց են տալիս, որ Թուրքիան ցանկանում է «աշխուժացնել» հարակից երկրների հետ հարաբերությունները։
Նա նաև նշել է, որ իրենք շարունակելու են պայքար մղել «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) և գյուլենական համայնքի ներկայացուցիչների դեմ, որոնք երկրում համարվում են ահաբեկչական կազմակերպություններ։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն անդրադարձել է Վրաստանի հետ առկա տնտեսական համագործակցությանը:

Թուրքիայում անազատության մեջ գտնվող իրավապաշտպան և հասարակական գործիչն անդրադարձել է Թուրքիա-Հայաստան կարգավորման գործընթացին և Անիի կամրջի վերականգնմանը։

Մուհամմեդ Բաքը Քալիբաֆն ու Նուման Քուրթուլմուշը հանդիպել են Ժնևում կայացած «Աշխարհի խորհրդարանների ղեկավարների 6-րդ գագաթնաժողովի» շրջանակներում:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Türkiye gazetesi. «Կքննարկվի Հարավային Կովկասում Հայաստանի ու Ադրբեջանի միջև ժամանակ առ ժամանակ աճող լարվածությունը»։
Մանրամասները ներկայացնում է «Hürriyet» թերթի լրագրող Աբդուլքադիր Սելվին:
Թուրքիայում անազատության մեջ գտնվող իրավապաշտպան և հասարակական գործիչն անդրադարձել է Թուրքիա-Հայաստան կարգավորման գործընթացին և Անիի կամրջի վերականգնմանը։
Մուհամմեդ Բաքը Քալիբաֆն ու Նուման Քուրթուլմուշը հանդիպել են Ժնևում կայացած «Աշխարհի խորհրդարանների ղեկավարների 6-րդ գագաթնաժողովի» շրջանակներում:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |