• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
21 Օգոստոս, 2025
Հինգշաբթի 11:06
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Իրավական07:50, 01 Դեկտեմբեր 2017

Չավուշօղլու. Արցախ մեկնած թուրք մտավորականների դեմ հետաքննություն է սկսվել Թուրքիայում

Չավուշօղլու. Արցախ մեկնած թուրք մտավորականների դեմ հետաքննություն է սկսվել Թուրքիայում

Ադրբեջանում գտնվող Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն  լրագրողների հետ զրույցում խոսել է այն 4 թուրք մտավորականների մասին, որոնք սեպտեմբերի 22-ին ճանաչողական այցով մեկնել էին Լեռնային Ղարաբաղ:

Միջանկյալ նշենք, որ Ադրբեջանի դատախազությունը Արցախ այցելած Թուրքիայի Կանաչների և ձախակողմյանների կուսակցության հիմնադիր անդամ, «Անկարայի մտքի հարթակ» հասարակական կազմակերպության ղեկավար Ուֆուք Ուրասին, գրող, հրապարակախոս Սաիթ Չեթինօղլուին, լրագրողներ Ալի Բայրամօղլուին և Էրոլ Քաթըրջըօղլուին կալանավորելու որոշում էր կայացրել և հայտարարել միջազգային հետախուզում:

Ըստ թուրքական «Haberler» լրատվական կայքի՝ Չավուշօղլուն նշել է, որ Անկարան մտահոգված է այն փաստից, որ վերոնշյալ անձինք առանց ունենալու Ադրբեջանի թույլտվությունը և առացն տեղյակ պահելու թուրքական իշխանություններին, մեկնել են Լեռնային Ղարաբաղ:

«Անօրինական կերպով ադրբեջանական տարածք մուտք գործելը հանցանք է,- նշել է Չավուշօղլուն: - Մանավանդ եթե հաշվի առնենք, թե որքան զգայուն հարց է ղարաբաղյան հիմնախնդիրը: Երբ դեռ հարակից 7 շրջաններն էլ օկուպացիայի մեջ են: Ահա թե ինչ ենք մենք ևս հետաքննություն սկսել, երբ Ադրբեջանում հետաքննություն սկսվեց Ղարաբաղ մեկնած նշյալ անձանց նկատմամբ: Նրանք արդեն հրավիրվել են դատարան ցուցմունքներ տալու: Այդ մարդիկ նույնիսկ զանգահարել են ինձ և ասել, որ չեն գիտակցել, թե հանցանք են գործում:  Ես էլ ասացի, որ դրա համար պիտի բացատրություն տալ ադրբեջանական իշխանություններին: Ի վերջո, տարրական դպրոցի աշակերտներ չեն: Նրանք թեև նշել են, որ մեկնելով Ղարաբաղ, այնտեղ պաշտպանել են Ադրբեջանին, քննադատել «Խոջալուի կոտորածը» (խմբ-դեպքերը) և Ղարաբաղի հարցում Ադրբեջանին Ղաջակցող տեսակետներ հայտնել, բայց այդուհանդերձ ապօրինի ձևով այնտեղ գնալը, արդեն հանցանք է»:

Թուրքիայի արտգործնախարարը տեղեկացրել է, որ Արցախ մեկնած թուրք մտավորականները նամակով դիմել են Բաքվին և հայտնել, որ չեն գիտակցել իրենց սխալը:

«Այնուամենայնիվ արդեն իրավական գործընթացը սկսել է: Թող դա դաս լինի, որպեսզի հետագայում ոչ մեկ առանց թույլտվության չայցելի Ղարաբաղ, որը հանդիսանում է Ադրբեջանի տարածք: Դա անընդունելի է թե մեզ համար և թե Ադրբեջանի»,-եզրափակել է Թուրքիայի արտգործնախարարը:

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայում գլխավոր ընդդիմադիր կուսակցապետի նկատմամբ հետաքննություն է սկսվել
09:45, 14 օգոս
Թուրքիայում գլխավոր ընդդիմադիր կուսակցապետի նկատմամբ հետաքննություն է սկսվել

Օզգյուր Օզելը մեղադրվում է Թուրքիայի նախագահին վիրավորելու մեջ:

Թուրքիայում քրդերեն խոսելու համար ընտանիքը ծեծի է ենթարկվել
13:21, 12 օգոս
Թուրքիայում քրդերեն խոսելու համար ընտանիքը ծեծի է ենթարկվել

Միջադեպը տեղի է ունեցել օգոստոսի 11-ին, երբ ընտանիքը վերադառնում էր ճամփորդությունից։

Ազատազրկվել է միջազգային քրեական դատարանում Էրդողանի դեմ հայցվոր ընդդիմադիր կուսակցապետը
10:49, 29 հուլ
Ազատազրկվել է միջազգային քրեական դատարանում Էրդողանի դեմ հայցվոր ընդդիմադիր կուսակցապետը

Ընդդիմադիր HKP-ի առաջնորդ Նուրրուլահ Էֆե Անքութը դատապարտվել է 1 տարի 2 ամիս և 22 օր ազատազրկման։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Ուրալօղլու․ «Օգոստոսի 22-ին կայանալու է Կարս-Իգդիր-Արալըք-Դիլուջու երկաթուղային գծի հիմնարկեքը»
Ուրալօղլու․ «Օգոստոսի 22-ին կայանալու է Կարս-Իգդիր-Արալըք-Դիլուջու երկաթուղային գծի հիմնարկեքը»

Թուրքիայի տարածքային ենթակառուցվածքների նախարարը հաղորդագրություն է տարածել։

Թուրքիայի ամենամեծ քաղցրահամ լիճը ցամաքում է (Լուսանկարներ)
Թուրքիայի ամենամեծ քաղցրահամ լիճը ցամաքում է (Լուսանկարներ)

Բեյշեհիր լիճն աստիճանաբար վերածվում է խոշոր եղջերավոր կենդանիների արոտավայրի։

Պոլսահայ ռոք երաժիշտը ելույթ կունենա Թուրքիայում
Պոլսահայ ռոք երաժիշտը ելույթ կունենա Թուրքիայում

Ստամբուլում ծնված Հայկո Ջեփքինը կմասնակցի Էսքիշեհիր քաղաքում անցկացվելիք «Gastro Fest»-ին:

Թուրքիայի 3.5 մլն բնակչությամբ Բուրսա քաղաքը շուտով խմելու ջուր չի ունենա
Թուրքիայի 3.5 մլն բնակչությամբ Բուրսա քաղաքը շուտով խմելու ջուր չի ունենա

Ջրի պաշարները հաշվարկվում են մոտավորապես մինչև 35 օր: Քաղաքապետը կոչ է արել խիստ խնայողաբար օգտագործել այն:

Թուրքիան ամենաշատ աշխատաժամ ունեցող 2-րդ երկիրն է աշխարհում
Թուրքիան ամենաշատ աշխատաժամ ունեցող 2-րդ երկիրն է աշխարհում

Մարդիկ Թուրքիայում աշխատում են շաբաթական միջինում 45.6 ժամ:

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}