• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
04 Հունիս, 2025
Չորեքշաբթի 19:22
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Տարածաշրջան13:08, 07 Նոյեմբեր 2017

Թուրքիայի ընդդիմադիր կուսակցությունը օֆշորային բացահայտումների հարցը կտեղափոխի մեջլիս

Թուրքիայի ընդդիմադիր կուսակցությունը օֆշորային բացահայտումների հարցը կտեղափոխի մեջլիս

Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» (CHP-ԺՀԿ) առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն շնորհակալություն է հայտնել «Հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիումին» (ISIJ) «Դրախտի թղթերը» (Paradise papers) հրապարակելու համար: Փաստաղթղթերը բացահայտում են, թե աշխարհի առաջնորդները որքան կարողություն ունեն պաhված օֆշորային գոտիներում:

Թուրքական ընդդիմադիր «Cumhuriyet» թերթի տեղեկացմամբ՝ քեմալական կուսակցության նախագահը ԺՀԿ խորհրդարանական խմբակցության ժողովի ժամանակ հայտարարել է, որ «Դրախտի թղթերի» հարցը կտեղափոխի մեջլիսի օրակարգ:

«Հիմա իմ ընկերները հետաքննություն անցկացնելու առաջարկ են ներկայացնելու՝ պարզելու, թե օֆշորային գոտիներում ով որքան գումար, քանի ընկերություն ունի: Հույս ունեմ, որ վարչապետ Բինալի Յըլդըրըմը իր խոսքի տերը կլինի: Այդպիսով, կբացահայտենք մեր տնտեսության պատմության ամենամութ էջը»:

Հիշեցնենք, որ «Դրախտի թղթերում» հայտնվել էին Թուրքիայի վարչապետի որդիների և հորեղբոր անունները: Վարչապետի որդիները՝ Էրքամ Յըլդըրըմը և Բյուլենթ Յըլդըրըմը, Մալթայում ունեն 5 ընկերություն, իսկ հորեղբոր՝ Յըլմազ Յըլդըրըմն օֆշորային գոտում իր անվամբ գրանցված 2 ընկերություն ունի: Սկանդալային բացահայտումից հետո Յըլդըրըմը հայտարարել է, որ ցանկանում է որդիների գործով հետաքննություն սկսվի:

Օֆշորային սկանդալի կենտրոնում է հայտնվել նաև Թուրքիայի Էներգետիկայի նախարար և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի փեսա Բերաթ Ալբայրաքի եղբայրը՝ Սերհաթ Ալբայրաքը:

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հեռախոսազրույց են ունեցել Թուրքիայի և Իրանի նախագահները
17:16, 04 հուն
Հեռախոսազրույց են ունեցել Թուրքիայի և Իրանի նախագահները

Էրդողանը և Փեզեշքիանը քննարկել են Թուրքիա-Իրան երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային և գլոբալ հարցեր։

Թուրքիայում ծխախոտն ամեն օր խլում է մոտ 300 մարդու կյանք
14:34, 30 մայ
Թուրքիայում ծխախոտն ամեն օր խլում է մոտ 300 մարդու կյանք

Թուրքիայի առողջապահության նախարարության և տարբեր քաղաքացիական ու հասարակական կազմակերպություններ տվյալներ են հրապարակել։

Էրդողան. «Մենք գոհ ենք, որ հորիզոնում Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղություն է երևում»
15:14, 29 մայ
Էրդողան. «Մենք գոհ ենք, որ հորիզոնում Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղություն է երևում»

Թուրքիայի նախագահն անդրադառնալով Հայաստանի հետ հարաբերություններին՝ նշել է, որ Հայաստանի հետ շատ ուշադիր կարգավորման գործընթացով են անցնում։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Անկարայում ոճրագործ Թալեաթ փաշային նվիրված հուշատախտակ է բացվել
Անկարայում ոճրագործ Թալեաթ փաշային նվիրված հուշատախտակ է բացվել

Հուշատախտակի բացման նախաձեռնողը Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր, քեմալական «Ժողովրդահանրապետական կուսակցություն»-ից ընտրված Անկարայի քաղաքապետ Մանսուր Յավաշն է:

Ֆիդանն անդրադարձել է Թուրքիա-ՌԴ-Ուկրաինա եռակողմ հանդիպման արդյունքներին
Ֆիդանն անդրադարձել է Թուրքիա-ՌԴ-Ուկրաինա եռակողմ հանդիպման արդյունքներին

Թուրքիայի ԱԳ նախարարի խոսքով, հանդիպման ժամանակ համաձայնություն է ձեռք բերվել շարունակել պատրաստությունները՝ առաջնորդների մակարդակով հանդիպման համար հող ստեղծելու ուղղությամբ։

Իսրայելի հետ հարաբերությունները՝ մարտահրավեր թուրք-ադրբեջանական «եղբայրությանը»
Իսրայելի հետ հարաբերությունները՝ մարտահրավեր թուրք-ադրբեջանական «եղբայրությանը»

Մայիսի վերջին մի խումբ ակտիվիստներ Ստամբուլում բողոքի ակցիա են իրականացրել Ադրբեջանի պետական նավթային ընկերության՝ SOCAR-ի գրասենյակի առջև։

Թուրքիայի ՊՆ ղեկավարն անդրադարձել է թուրքական բանակի ներկայությանը Սիրիայում
Թուրքիայի ՊՆ ղեկավարն անդրադարձել է թուրքական բանակի ներկայությանը Սիրիայում

Յաշար Գյուլերը օտարերկրյա լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Սիրիայում գտնվող թուրքական ռազմական ներկայությանը:

Ֆիդան. Թուրքիան պատրաստ է կազմակերպել Պուտինի ու Զելենսկու հանդիպումը Ստամբուլում
Ֆիդան. Թուրքիան պատրաստ է կազմակերպել Պուտինի ու Զելենսկու հանդիպումը Ստամբուլում

Հիշեցնենք, որ ավելի վաղ Ստամբուլում անցկացվել էին ռուս-ուկրաինական բանակցությունների երկրորդ փուլը:

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}