• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
17 Սեպտեմբեր, 2025
Չորեքշաբթի 08:50
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Հոդված09:00, 01 Նոյեմբեր 2017

Ռազմական փորձագետ. Թուրքիայի ԶՈՒ-ն Նախիջևանում կենսական կարևորության առաջադրանք է կատարում

Ռազմական փորձագետ. Թուրքիայի ԶՈՒ-ն Նախիջևանում կենսական կարևորության առաջադրանք է կատարում

Ստամբուլում գործող «Տնտեսության և արտաքին քաղաքականության ուսումնասիրություների կենտրոնի» ռազմական փորձագետ Ջան Քասափօղլուն անդրադարձել է  թուրք-ադրբեջանական ռազմական համագործակցությանը:

Թուրքիայի պետական «Anadolu» լրատվական գործակալության կայքում հրապարակված «Թուրքիա-
Ադրբեջան. Պաշտպանական համագործակցությունից ռազմական դաշինք» վերնագրով հոդվածում փորձագետը նշում է, որ ռեալպոլիտիկի կանոններով հնարավոր չէ բացատրել  Թուրքիա-Ադրբեջան հարաբերությունների ամրությունը: Նրա բնորոշմամբ՝ թուրք-ադրբեջանական եղբայրական կապերը վերաճել են ռազմական դաշինքի, որը փոխելու  է Հարավային Կովկասի ռազմավարական հավասարակշռությունը:

Թուրք մասնագետը երկու երկրների ռազմական համագործակցության 3 կարևոր բաղադրիչի վրա է ուշադրություն հրավիրում.

1. Իրավական մասը: Այն հիմվում է 2 կարևոր փաստաթղթի վրա: Առաջինը 1990-ականներին ձեռք բերված պայմանավորվածություններն են, որոնք ապահովում են Ադրբեջանի զինվորականների կրթությունը Թուրքիայում: Երկրորդը, որը ըստ փորձագետի, շատ ավելի կարևոր է՝ 2010 թվականին կնքված «Ռազմավարական գործընկերության և փոխօգնության պայմանագիրն» է:

Հոդվածագրի գնահատմամբ՝ այս պայմանագիրը թուրք-ադրբեջանական հարաբերությունները բարձրացնում է ռազմական դաշինքի մակարդակի: Քասափօղլուն այս պայմանագրից առաձնացնում է 2 կարևոր կետ: 2-րդ հոդվածը, որտեղ նշվում է, որ երրորդ երկրի կողմից Թուրքիայի կամ Ադրբեջանի դեմ հարձակման դեպքում կողմերը միասնական անվտանգության միջոցառումներ եւ պաշտպանություն կիրականացնեն: 7-րդ հոդվածով նախատեսվում է երկու երկրների ԶՈՒ-երի միջև իրականացնել հրամանատարական հսկողություն եւ ուժային կառույցի համակարգում:

2. Համատեղ զորավորժություններ: Այստեղ հոդվածի հեղինակն անդրադառնում է վերջին մի քանի տարիներին երկու երկրների ԶՈՒ-երի մասնակցությամբ անցկացվող զորավարժությունների կարևորությանը՝ ընդգծելով, որ դրանք համակարգելու, պլանավորելու, տեսական և մարտավարական մակարդակում համատեղ գործողություններ իրականացնելու 
հնարավորություն են տալիս: Փորձագետը երկկողմ զորավարժություններից հատկապես առանձնացրել է օդային ուժերի «Tur-Az Kartalı» և «Tur-Az Şahini» զորավարժությունները:


3. Նախիջևան: Քասափօղլուն ընդգծել է, թե որքան կարևոր է Նախիջևանում տեղակայված Ադրբեջանի էլիտար ստորաբաժանումներին աջակցությունը, որը ցուցաբերում է Թուրքիայի ԶՈՒ 3-րդ բանակային կորպուսը:  Ըստ հոդվածի հեղինակի՝ Նախիջևանում գտնվող ստորաբաժանումներն Ադրբեջանի պաշտանության հարցում չափազանց կարևոր դերակատարում ունեն, քանի որ ցանկացած բախման դեպքում կկարողանան Հայաստանի ԶՈՒ-ին երկու ճակատով պատերազմ պարտադրել և ճնշման տակ պահել հիմնական ճակատի թիկունքը: Սա նշանակում է, որ հակամարտության հիմնական ճակատում հայկական ուժերին անհրաժեշտ մատակարարում հասցնելը և պահեստազորի օժանդակությունը կխափանվի:

«Այս իսկ պատճառով Բաքվի համար Նախիջևանում տեղակայված ուժերը կենսական նշանակություն ունեն: Ահա, այս տարածքում ադրբեջանական ստորաբաժանումներին մարտական պատրաստություն, լոգիստիկ աջակցություն ցուցաբերելու և այլ կարևոր կարիքներ հոգալու տեսանկյունից Թուրքիայի ԶՈՒ 3-րդ բանակային կորպուսը կենսական կարևորության առաջադրանք է կատարում: Բացի այդ 2017 թվականի հունիսին Նախիջևանում մոտ 5 հազար զինվորականի մասնակցությամբ անցկացված թուրք-ադրբեջանական զորավորժությունները շատ կարևոր էին ինչպես քաղաքական ուղերձ հղելու, այնպես էլ համատեղ գործողությունների հմտությունը բարձրացնելու տեսանկյունից»-եզրափակել է ռազմական փորձագետը:

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ֆեմինիզմը և ֆեմիցիդը Թուրքիայում
16:47, 29 օգոս
Ֆեմինիզմը և ֆեմիցիդը Թուրքիայում

Կինը Թուրքիայում դիտվել և դիտվում է որպես պետության «դաստիարակած» քաղաքացի, այլ ոչ թե պայքարող անկախ սուբյեկտ։

Թուրքական մամուլի անդրադարձը վաշինգտոնյան համաձայնագրին, իմա՝ Թրամփի ուղուն
14:01, 29 օգոս
Թուրքական մամուլի անդրադարձը վաշինգտոնյան համաձայնագրին, իմա՝ Թրամփի ուղուն

Ներկայացված են իշխանական և ընդդիմադիր կայքերում հրապարակված լուրերի ու վերլուծական հոդվածների հիմնական շեշտադրումները։

Թուրքիան ջրային ճգնաժամի մեջ է. չորանում են գետեր, ցամաքում են լճեր
09:34, 27 օգոս
Թուրքիան ջրային ճգնաժամի մեջ է. չորանում են գետեր, ցամաքում են լճեր

Մասնագետները հորդորում են անցնել ջրի խնայողությանը և ոռոգման նոր համակարգերի կիրառմանը:

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Հայաստանն ու Թուրքիան համատեղ կվերականգնեն Անիի կամուրջը
Հայաստանն ու Թուրքիան համատեղ կվերականգնեն Անիի կամուրջը

Անիի կամուրջը, կառուցվել է 10-11-րդ դարերում հայոց արքայատոհմ Բագրատունիների կողմից։

Թուրքիան ավարտել է Հայաստանի և Իրանի հետ սահմանամերձ տարածքների ականազերծման աշխատանքները
Թուրքիան ավարտել է Հայաստանի և Իրանի հետ սահմանամերձ տարածքների ականազերծման աշխատանքները

Եվրամիությունն այդ ծրագրի իրականացման համար հատկացրել է 21․3 միլիոն դոլար, իսկ Թուրքիան՝ 2․5 միլիոն դոլար:

Թուրքիայում հարսանիքի ժամանակ փեսային նվիրել են թղթադրամներից կարված բաճկոն (Տեսանյութ)
Թուրքիայում հարսանիքի ժամանակ փեսային նվիրել են թղթադրամներից կարված բաճկոն (Տեսանյութ)

Տեսանյութը լայնորեն տարածվել է սոցցանցերում և լայն քննարկումների առիթ դարձել։

Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ
Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։

Թուրքիայի հայկական դպրոցներում աշակերտների թիվը նվազում է
Թուրքիայի հայկական դպրոցներում աշակերտների թիվը նվազում է

Թուրքիայի հայկական դպրոցներն ու վարժարանները գործում են բացառապես Ստամբուլ քաղաքում։

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}