Իրավական07:48, 26 Հոկտեմբեր 2017
Թուրքիայում կալանավորված իրավապաշտպաններն ազատ են արձակվել
Հուլիսի 5-ին Ստամբուլի Բույուքադա կղզում կազմակերպված սեմինարի ժամանակ ձերբակալված, ապա կալանավորված 8 իրավապաշտպաններն ազատ են արձակվել:
Հոկտեմբերի 25-ին Ստամբուլի ծանր հանցագործությունների 35-րդ դատարանում տեղի ունեցած իրավապաշտպանների գործով առաջին դատական նիստի ժամանակ դատարանը որոշում է կայացրել փոխել կալանավորվածների խափանման միջոցը:
Ըստ թուրքական «Diken.com.tr» լրատվական կայքի՝ մեղադրյալները ազատ են արձակվել երկրից չբացակայելու պայմանով:
Գործում ներգրավված 10 իրավապաշտպանների մեղադրական եզրակացության մեջ վերջիններին մեղադրանք է առաջադրվել Թուրքիայում արգելված ու ահաբեկչական հայտարարված «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (PKK-ՔԲԿ), Հեղափոխական ժողովրդական ազատագրական կուսակցություն-ճակատի (DHKP-C) և գյուլենական համայնքի հետ կապերի մեջ: Իրավապաշտպանների գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա նոյեմբերի 22-ին:
Վերոնշյալ մեղադրանքներն առաջադրվել են «Amnesty International» միջազգային իրավապաշտպան կազմակերպության Թուրքիայի գրասենյակի ղեկավար Իդիլ Էսերի, նույն կազմակերպության անդամներ գերմանիայի քաղաքացի Պետեր Շթոյդների և Շվեյցարիայի քաղաքացի Ալի Գրավիի, կազմակերպության Թուրքիայի ներկայացուցիչ Թաներ Քըլըչի, կազմակերպության կառավարման խորհրդի անդամ Վելի Աջուի, «Հայրենակցություն» իրավապաշտպան կազմակերպության անդամներՆալան Էրքեմի, Օզլեմ Դալքըրանի, «Կանանց կոալիցիա» կազմակերպությունից Իլքնուր Ուսթունի, իրավապաշտպան, իրավապաշտպաններ Գյունալ Քուրշունի, Նեջեթ Թաշթանի, ակտիվիստ Շեյհմուշ Օզբեքլիի դեմ:
Հիշեցնենք, որ «Amnesty International»-ի և մի շարք այլ միջազգային կառույցների ներկայացուցիչները առանց որևէ հիմնավորման ձերբակալվել էին հուլիսի 5-ին՝ Ստամբուլում կազմակերպված մի սեմինարի ժամանակ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Պաղեստինյան «ՀԱՄԱՍ» խմբավորումը հաղորդագրություն է տարածել Արդարադատության միջազգային դատարան Իսրայելի դեմ հարուցված գործին։
ԵՄ անդամ պետությունը նման քայլի է գնացել` ի պատասխան Թուրքիայի կողմից Օսման Քավալայի և Սելահաթթին Դեմիրթաշի ազատ արձակման մասին եվրադատարանիի որոշումների անտեսմանը։
Դատական գործում մեղադրվում է 108 անձ, որից 24-ը կալանավորված է:Նրանց թվում է նաև քրդամետ ԺԴԿ-ի նախկին համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշը:
Ուղիղ խոսք
Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
Թուրքական մեդիայում տարածվող լուրերի համաձայն՝ իշխող ուժի և ազգայնականների առաջնորդների միջև տարաձայնություն կա։
Արտահանումն իրականացվում է Թուրքիայի կողմից Իսրայելի հետ առևտուրը կասեցնելու մասին որոշմանը ֆոնին:
Հատկանշական է, որ աշխարհահռչակ պոլսահայ լուսանկարիչ-լրագրողի արխիվներից Գումգափուի հետ կապված նկարներն առաջին անգամ են հանվում ցուցադրության:
Քուվեյթի քաղաքացիներն 1-ին տեղն են զբաղեցնում Թուրքիայում ամենաշատ անշարժ գույք գնող օտարերկրացիների շարքում։
«Metropoll Araştırma» կենտրոնը ուսումնասիրել է, թե Թուրքիայում 2023-ի մայիսին անցկացված համապետական ընտրությունների մասնակիցները 2024-ի ՏԻՄ ընտրություններում ում են ձայն տվել:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |