Իրավական10:15, 26 Հոկտեմբեր 2017
ԱՄՆ-ն հակադեմպինգային հետաքննություն է սկսել Թուրքիայից ներմուծվող պողպատի վերաբերյալ
ԱՄՆ-ն հետաքննություն է սկսել՝ Թուրքիայից, Իտալիայից, Կորեայից, Հարավային Աֆրիկայից, Իսպանիայից, Ուկրաինայից և Անգլիայից իրական արժեքից ցածր գներով պողպատի ներմուծում իրականացնող արտադրողներին և ներմուծողներին բացահայտելու նպատակով։
Թուրքական «Doğan» լրատվական գործակալության տեղեկացմամբ՝ այս մասին հայտարարել է ԱՄՆ առևտրի նախարար Ուիլբուր Ռոսը։ «Առևտրի նախարարությունը կշարունակի պաշտպանել ամերիկացի գործարարներին՝ բոլորի համար առևտրի հավասար պայմաններ ապահովելու նպատակով», - նշել է նախարարը։ Նա հավելել է, որ Թրամփի կառավարության համար շուկայական արժեքից ցածր գներով իրականացվող առևտուրը (դեմպինգ) կարևոր խնդիր է։
Նշյալ 7 երկրների համար սահմանվել են հակադեմփինգային տուրքեր։ Մասնավորապես Թուրքիայի Հաբեշ ինստիտուտի համար սահմանվել է 2․8 տոկոս, Իչդաշ ընկերության համար՝ 8․01 տոկոս հակադեմփինգային տուրք։ Թուրքիայի մյուս բոլոր արտադրողների և արտահանողների համար սահմանվել է դեմփինգի կանխարգելմանն ուղղված 5․41 տոկոս տուրք։
Նշենք, որ Թուրքիան 2016թ․ 41․4 մլն դոլար ընդհանուր արժողությամբ պողպատ է արտահանել ԱՄՆ։
Թրամփի կառավարությունը հետևողական է առևտրի մասին օրենքի կիրառման հարցում։ ԱՄՆ առևտրի նախարարությունը նախորդ տարի հակադեմփինգային տուրքերի և լրացուցիչ մաքսատուրքերի վերաբերյալ 48 հետաքննություն է իրականացրել։ Այս տարի դրանց թիվն աճել է 52 տոկոսով հասնելով 73-ի։
ԱՄՆ առևտրի նախարարության տեղեկացմամբ՝ հետաքննությունների վերջնական արդյունքները կհրապարակվեն 2018թ․ հունվարի 9-ին։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
ԵՄ անդամ պետությունը նման քայլի է գնացել` ի պատասխան Թուրքիայի կողմից Օսման Քավալայի և Սելահաթթին Դեմիրթաշի ազատ արձակման մասին եվրադատարանիի որոշումների անտեսմանը։
Դատական գործում մեղադրվում է 108 անձ, որից 24-ը կալանավորված է:Նրանց թվում է նաև քրդամետ ԺԴԿ-ի նախկին համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշը:
Ծագումվող ղազախ հանցագործը ձերբակալվել է Ստամբուլում անցկացված «Mahzen-27» գործողության արդյունքում:
Ուղիղ խոսք
Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
Ըստ Մուրթա Բարդաքչըի՝ հայ և թուրք ժողովուրդների միջև «արյուն» է մտել, իսկ արյունը Արևելքում երբեք չի մոռացվում:
ԱՄՆ ֆինանսների և պետդեպարտամենտի կողմից հայտարարված նոր պատժամիջոցներն ընդհանուր առմամբ ուղղված են մոտ 300 ընկերությունների, անհատների և կազմակերպությունների դեմ:
Սպիտակ տունն օգտագործել է այս միջոցը՝ փորձելով արգելափակել այնպիսի ապրանքների առևտուրը, ինչպիսիք են միկրոչիպերը, որոնք ռուսական արդյունաբերությանն անհրաժեշտ են զենք ստեղծելու համար:
Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպությունը (OECD) հրապարակել է Թուրքիայի գնաճի կանխատեսումների վերաբերյալ զեկույց։
Թուրքիայի արտգործնախարարի հայտարարությունը մեծ արձագանք է գտել համաշխարհային մամուլում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |