Գիտակրթական08:54, 25 Հոկտեմբեր 2017
Թուրքիայի դպրոցներից մեկի աշակերտներին արգելվել է քրդերեն խոսել

Թուրքիայի հարավ-արևմտյան Շըրնաք քաղաքի Օմեր Քեչեջիգիլի անվան նկախակրթական դպրոցի տարածքում աշակերտներին արգելվել է քրդերեն խոսել:
Ըստ թուրքական «Evrensel.net» լատվակայքի՝ դպրոցի ոսուցիչներից մեկը, ում անունը չի հրապարակվում, դպրոցի պատին գրություն է փակցրել. «Քրդերեն չեմ խոսելու», «Դասի ընթացքում չեմ խոսելու», «Դասարանում չեմ կռվելու»:
Գրառումը նկատել է դպրոցի աշակերտներից մեկի ծնողը: Վերջինս լուսանկարել է գրառումը և հրապարակել համացանցում: Լուսանկարը ծնողի կողմից նաև ուղարկվել է Շըրնաքում գտնվող Թուրքիայի կառավարության հանրային կապերի կենտրոնի մասնաճյուղ: Վերջինս չնայած, որ ընդունել է լուսանկարի հետ կապված ծնողի բողոքի դիմումը, այնուամենայնիվ առայժմ, որևէ ծառայողական քննություն չի սկսվել գործի հետ կապված:
Թուրքական աղբյուրը նշում է, որ այս հարցը նույնիսկ Թուրքիայի խորհրդարանում բարձրացվել է երկրի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) Շըրնաքի պատգամավոր Այջան Իրմեզի կողմից: Վերջինս այդ թեմայով հարց է ուղղել Թուրքիայի կրթության նախարար Իսմեթ Յըլմազին.
«Արդյո՞ք այդ ուսուցչի նկատմամբ հետաքննություն է սկսվել: Արդյո՞ք Ձեր նախարարությունը տեղյակ է այլատյաց ազգայնականների կողմից թղթի վրա արված զգուշացումների մասին: Շըրնաքի դպրոցների աշակերտներին հրահանգվել է, որ նրանք չխոսեն քրդերեն»:
HDP-ի պատգամավորը հարցադրում է արել նաև այն մասին, թե արդյոք դեպքի հետ կապված այժմ որևէ աշխատանքներ են տարվում, քանի, որ տեղի ունեցածը հոգեբանական տրավմա է հանդիսանում երեխաների համար, որոնց փաստորեն զրկում են մայրենի լեզվով խոսելու իրավունքից:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Նշենք, որ ֆիլմի ռեժիսորը Սարին Հայրապետյանն է և ֆիլմը պատմում է 11 տարեկան տղայի մասին, ով տեղահանվել էր Արցախից Հայաստանի և Ադրբեջանի միջև 44-օրյա պատերազմի ժամանակ։

Հուշագիրը վերաբերում է թուրքմենա-թուրքական հանրակրթական դպրոցներում անցկացվող դասընթացներին։

Հրապարակվել է հոդված Հայաստանի տեխնոլոգիական ոլորտի զարգացման մասին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի նախագահը Նիդերլանդերից վերադառնալիս ինքնաթիռում պատասխանել է լրագրողների հարցերին։
Թուրքիան երիտասարդ բնակչության շրջանում աղքատության ռիսկի 21․2% ցուցանիշով գերազանցում է ԵՄ-ի և եվրագոտու միջին ցուցանիշները:
Իրանի միջուկային օբյեկտների վրա հարձակման դեպքում հնարավոր ճառագայթային արտահոսքը լուրջ վտանգ կներկայացնի տարածաշրջանի երկրների համար։
Թուրքիայի նախագահը հեռախոսազրույց է ունեցել Կատարի էմիր Թամիմ բեն Համադ ալ-Թանիի հետ։
Ստացված տեղեկությունների համաձայն՝ 5 գիգավատ հզորությամբ նախագիծը ներկայիս գներով կարժենա 5 մլրդ դոլար:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |