Տարածաշրջան07:59, 18 Հոկտեմբեր 2017
Թուրքիայի հատուկջոկատայինները ներխուժել են հյուսիսային Իրաք

Թուրքիայի զինված ուժերը 2008թ.-ից ի վեր առաջին անգամ մտել են հյուսիսային Իրաքի Զապ շրջան և ռազմական գործողություններ իրականացրել «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) զինյալների դեմ:
Ըստ թուրքական «Hürriyet» պարբերականի՝ օպերացիային մասնակցել են Թուրքիայի զինուժին պատկանող F-16 տիպի կործանիչներ, ինչպես նաև ռազմական ուղղաթիռներ: Գործողության ժամանակ սպանվել է 16 քուրդ զինյալ:
Նշվում է, որ Թուրքիայի Հաթայ նահանգից Հյուսիսային Իրաք են ներխուժել թուրքական 2 հատուկջոկատայինների խումբ: Գործողության ժամանակ կորուստներ է ունեցել նաև թուրքական կողմը: Սպանվել է 4 հատուկջոկատային:
Թուրքական աղբյուրը նշում է, որ այս օպերացիան իրականացվում է Հյուսիսային Իրաքում գտնվող թուրքական ռազմաբազաների անվտանգությունը ապահավելու համար:
Հիշեցնենք, որ վերջին անգամ Թուրքիան ցամաքային ուժեր էր մտցրել Հյուսիսային Իրաք մտցրել 2008թ. փետրվարի 21-29 ընկած ժամանահատվածում: Այդ ռազմական գործողությունները, որը կրում էր «Արևի օպերացիա» անվանումը նույնպես ուղղված էր քուրդ զինյալների դեմ: Մոտ 10.000 թուրք զինվորներ ներխուժելով Հյուսիսային Իրաք, կատաղի բախումների մեջ մտան քուրդ զինյալների հետ: Օպերացիայի ժամանակ սպանվեց PKK-ի հայտնի հրամանատարնեից Բահոզ Էրդալը:
Ընդհանուր առմամբ այդ օպերացիայի ընթացքում սպանվել էր 240 քուրդ զինյալ և 27 թուրք զինվոր (թուրքական կողմի տվյալներ): Քրդական կողմը նաև խոցել էր 1 թուրքական ինքնաթիռ:
2008թ. փետրվարի 29-ին Թուրքիան հայտարարեց օպերացիայի ավարտի մասին և դուրս բերեց իր զորքերը Իրաքի տարածքից:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է 6 ուղղաթիռ և 2 ինքնաթիռ, սակայն այն մարել դեռևս չի հաջողվում։

Սեյեդ Աբբաս Մուսավի. «Ադրբեջանն ուզում էր բաց ճանապարհ՝ առանց հայկական վերահսկողության, ինչը, բնականաբար, անընդունելի էր»։

Ըստ Քուրթուլմուշի՝ անկասկած է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև կարգավորումը միևնույն ժամանակ վերջ է դրել ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությանը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի տարածքային ենթակառուցվածքների նախարարը հաղորդագրություն է տարածել։
Բեյշեհիր լիճն աստիճանաբար վերածվում է խոշոր եղջերավոր կենդանիների արոտավայրի։
Ստամբուլում ծնված Հայկո Ջեփքինը կմասնակցի Էսքիշեհիր քաղաքում անցկացվելիք «Gastro Fest»-ին:
Ջրի պաշարները հաշվարկվում են մոտավորապես մինչև 35 օր: Քաղաքապետը կոչ է արել խիստ խնայողաբար օգտագործել այն:
Մարդիկ Թուրքիայում աշխատում են շաբաթական միջինում 45.6 ժամ:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |