Տարածաշրջան07:26, 02 Հոկտեմբեր 2017
Իրաքի իշխանությունները քրդերին կոչ են արել չեղարկել հանրաքվեն

Իրաքի կառավարության աշխատակազմից հայտարարություն է հրապարակվել, որով Իրաքի քրդերին կոչ է արվել չեղյալ հայտարարել Քուրդիստանում սեպտեմբերի 25-ին կայացած անկախության հանրաքվեն:
Թուրքական «Haber7» լրատվամիջոցի համաձայն՝ Իրաքի քրդերին կոչ է արվել չեղարկել կայացած հանրաքվեն և իշխանությունների հետ լուրջ երկխոսության մեջ մտնել, ինչը կնպաստի Իրաքի միասնականության ուժեղացմանը:
Բացի դրանից Քուրդիստանի ղեկավարներին հորդորել են վերջ դնել «զավթած տարածքներում իրականացվող սադրանքներին» և ենթարկվել Իրաքի դաշնային դատարանի օրենքներին:
Հիշեցնենք, որ Իրաքյան Քուրդիստանում սեպտեմբերի 25-ին անցկացված անկախության հանրաքվեի պաշտոնական արդյունքներից պարզվել էր, որ ընտրողների 92.73%-ը կողմ է քվեարկել: Անկախությանը դեմ է քվեարկել ընտրողների 7.27%-ը: Իրաքից քրդերի հանրաքվեին դեմ էին նաև Թուրքիան և Իրան և մի շարք այլ երկրներ: Նշվում էր, որ հանրաքվեի անցկացումը խախտում է Իրաքի տարածքային ամբողջականությունը և սահմադարությունը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է 6 ուղղաթիռ և 2 ինքնաթիռ, սակայն այն մարել դեռևս չի հաջողվում։

Սեյեդ Աբբաս Մուսավի. «Ադրբեջանն ուզում էր բաց ճանապարհ՝ առանց հայկական վերահսկողության, ինչը, բնականաբար, անընդունելի էր»։

Ըստ Քուրթուլմուշի՝ անկասկած է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև կարգավորումը միևնույն ժամանակ վերջ է դրել ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությանը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի տարածքային ենթակառուցվածքների նախարարը հաղորդագրություն է տարածել։
Բեյշեհիր լիճն աստիճանաբար վերածվում է խոշոր եղջերավոր կենդանիների արոտավայրի։
Ստամբուլում ծնված Հայկո Ջեփքինը կմասնակցի Էսքիշեհիր քաղաքում անցկացվելիք «Gastro Fest»-ին:
Ջրի պաշարները հաշվարկվում են մոտավորապես մինչև 35 օր: Քաղաքապետը կոչ է արել խիստ խնայողաբար օգտագործել այն:
Մարդիկ Թուրքիայում աշխատում են շաբաթական միջինում 45.6 ժամ:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |