Քաղաքական12:50, 04 Սեպտեմբեր 2017
Թուրքիայի նախագահի խոսնակն արձագանքել է Շուլցի ու Մերկելի հայտարարություններին

Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը արձագանքել է Գերմանիայի կանցլերի երկու թեկնածուների՝ Մարտին Շուլցի և Անգելա Մերկելի կողմից հեռուստաբանավեճի ընթացքում Թուրքիայի վերաբերյալ արած հայտարարություններին:
«CNNTurk»-ը հղում անելով Քալինի թվիթերյան գրառմանը, նշում է, Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակը գերմանացի քաղաքական գործիչների հայտարարությունը որակել է որպես «պոպուլիզմի դրսևորում» և նշել, որ դրանք սերմանում են այլատյացություն, խտրականություն և թշնամություն:
Միջանկյալ նշենք, որ հեռուստաբանավեճի ընթացքում թե Մերկելը, թե Շուլցը նշել են, որ ցանկանում են Եվրամիության օրակարգ բերել Թուրքիայի հետ բանակցությունների դադարեցման հարցը: Նրանք նաև համակարծիք են եղել Թուրքիայի նկատմամբ մի շարք պատժամիջոցներ կիրառելու հարցում:
Ըստ Քալընի՝ գերմանացի քաղաքական գործիչները, անտեսելով հրատապ լուծում պահանջող հարցերը, կենտրոնանում են Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Թուրքիայի վրա: Քալինի պնդմամբ՝ այդ ամենը խոսում է «Եվրոպայում առկա նեղ մտահորիզոնի» մասին:
Նա նաև ավելացրել է, որ Գերմանիան իր քաղաքականությամբ պաշտպանում է ոչ թե ժողովրդավարությունը, այլ «ահաբեկիչներին և հեղաշրջման փորձը իրականացնողներին»:
«Կարևոր չէ, թե Գերմանիայում կայանալիք ընտրություններում որ կուսակցությունը կհաղթի, քանի որ արդեն պարզ է, թե որ մտածելակերպն է հաղթելու: Ոչ Մերկելը, ոչ Շուլցը բանավեճի ժամանակ չքննարկեցին խտրականության, աճող այլատյացության թեման, ինչը ցույց է տալիս Գերմանիայի վարած քաղաքականության ներկայիս իրավիճակը»,-շեշտել է Քալընը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Դաշինքի գլխավոր քարտուղարն այս առիթով Թուրքիային ուղղված շնորհակալական հայտարարություն է հրապարակել:

Օրակարգում են եղել տարածաշրջանային զարգացումներն ու երկկողմ նշանակության հարցերը։

Նախագահները քննարկել են երկկողմ հարաբերությունները, Ուկրաինայում և Սիրիայում տիրող իրավիճակը, ինչպես նաև տարածաշրջանային և գլոբալ հարցեր։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի տարածքային ենթակառուցվածքների նախարարը հաղորդագրություն է տարածել։
Բեյշեհիր լիճն աստիճանաբար վերածվում է խոշոր եղջերավոր կենդանիների արոտավայրի։
Ստամբուլում ծնված Հայկո Ջեփքինը կմասնակցի Էսքիշեհիր քաղաքում անցկացվելիք «Gastro Fest»-ին:
Ջրի պաշարները հաշվարկվում են մոտավորապես մինչև 35 օր: Քաղաքապետը կոչ է արել խիստ խնայողաբար օգտագործել այն:
Մարդիկ Թուրքիայում աշխատում են շաբաթական միջինում 45.6 ժամ:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |