• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
11 Օգոստոս, 2022
Հինգշաբթի 22:17
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Հոդված08:34, 24 Օգոստոս 2017

Մահչուփյանը չի կարծում, որ թուրք-իրանական համագործակցությունը կխորանա

Մահչուփյանը չի կարծում, որ թուրք-իրանական համագործակցությունը կխորանա

Թուրքիայի նախկին վարչապետ Ահմեթ Դավութօղլուի նախկին խորհրդական և սյունակագիր Էթյեն Մահչուփյանը թուրք իրանական հարաբերությունների մասին հոդված է հրապարակել  թուրքական «Diken» պարբերականում:

Հեղինակը նշում է, որ այս պահին գնալով աճող  թուրք- իրանական մերձեցումը պայմանավորված է բացառապես 3 խնդրով.

1. «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության դեմ միասնական պայքար:

2. Համագործակցություն սահմանային անվտանգության շուրջ:

3. Համագործակցություն ոչ կոնֆլիկտային գոտիներում:

Սրանք այն հարցերն են, որտեղ թուրք-իրանական համագործակցությունը համակարգված է:

Ըստ նրա՝ երբ վերոնշյալ 3 խնդրից դուրս  դիտարկվում է թուրք-իրանական համագործակցությունը, ապա այդ դեպքում չի նկատվում նույն համաչափությունը և համակարգվածությունը:

Մասնավորապես անդրադառնալով Հյուսիսային Իրաքի ինքնավար շրջանի հետ երկու երկրների հարաբերություններին՝ Մահչուփյանը նկատում է, որ  այդ հարցն Իրանի օրակարգային խնդիրներից  չէ: Իրանի քաղաքականության հետաքրքրությունը  ավելի շատ տարածվում է դեպի Սիրիա, Լիբանան և բուն Իրաք:  Բացի դրանից  այդ երկրներում գործող զինված խմբավորումների մի մասն անուղղակիորեն կապված է Իրանի հետ: 

Եվ այս պարագայում  Թուրքիան հանդիսանում է  օտար ուժ: Նման իրավիճակում Մահչուփյանի կարծիքով մի շարք հարցեր են առաջանում, թե որքանով է իրական թուրք-իրանյան համատեղ ցամաքային գործողությունները Իրաքյան Քուրդսիտանի Քանդիլ շրջանում, որտեղ գտնվում է  «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK)  գլխավոր ռազմաբազան:

Իսկ այն, որ Սիրիայի քրդերն այժմ համագործակցում են ԱՄՆ-ի հետ և աջակցություն ստանում, ըստ հոդվածի հեղինակի, դրա մեղավորը  առաջին հերթին Թուրքիան է, քանի, որ վերջինս չկարողացավ իր պատմական ազդեցությունը տարածել տարածաշրջանի վրա:

Մահչուփյանը գալիս է այն այն եզրահանգման, որ Թուրքիայի և Իրանի համագործակցությունը Մերձավոր Արևելքում դժվարին գործընթաց է, քանի, որ մի շարք հարցեր կան, որտեղ երկու երկրները ընդհանրություններ բնավ չունեն: Ենթադրվում է, որ Մերձավոր Արևելքում Թուրքիան և Իրանը գործընկեր ու բարեկամ հազիվ թե դառնան:

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Պոլսահայ գործիչ Մուրադ Մըխճըն մեկնաբանել է Փաշինյան-Էրդողան հեռախոսազրույցը
16:20, 15 հուլ
Պոլսահայ գործիչ Մուրադ Մըխճըն մեկնաբանել է Փաշինյան-Էրդողան հեռախոսազրույցը

«Շնորհավորանքներն արժեքավոր են, բայց եթե ուզում են կարգավորում, դրա ճանապարհը նախ անցնում է երկրի ժողովրդավարության ամրապնդման, ժողովուրդների միջև կամուրջների կառուցման միջով»-գրել է նա:

Կանայք և քաղաքականությունը Թուրքիայում․ Թանսու Չիլլերը վերադառնո՞ւմ է
15:56, 13 հուն
Կանայք և քաղաքականությունը Թուրքիայում․ Թանսու Չիլլերը վերադառնո՞ւմ է

Թուրքիայի առաջին կին վարչապետի անունը երկարատև դադարից հետո վերջերս կրկին թուրքական լրատվամիջոցների գլխագրերում է․ «Չիլլերն ակտիվ քաղաքականություն է վերադառնում»,-գրում է մամուլը։

Թուրք վերլուծաբան. Այդ հայերը և հրեաները
13:06, 05 մայ
Թուրք վերլուծաբան. Այդ հայերը և հրեաները

«Թուրքական քաղաքականության հայկական պաշարումը» հոդվածում հեղինակը նշում է...

Ուղիղ խոսք

Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում

Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողան

ամենաշատ ընթերցված

Թուրք պաշտոնյա. «Մեծամորի ատոմակայանը վտանգ է ներկայացնում Թուրքիայի ու Ադրբեջանի համար»
Թուրք պաշտոնյա. «Մեծամորի ատոմակայանը վտանգ է ներկայացնում Թուրքիայի ու Ադրբեջանի համար»

Նա նշել է, որ այս հարցում Ադրբեջանը ու Թուրքիան պիտի համատեղ գործեն, որպեսզի «ճնշում գործադրեն Հայաստանի վրա»:

Թուրքիայի խորհրդարանի նախագահը արևմտահայերի մասին պատմական դրվագ է հիշեցրել
Թուրքիայի խորհրդարանի նախագահը արևմտահայերի մասին պատմական դրվագ է հիշեցրել

Մուստաֆա Շենթոփ. «Հայտնի խոսք է՝ քանի դեռ ձեր ուժի ստվերը չի ընկել բանակցային սեղանի վրա, չեք կարող դիվանագիտություն անել»։

Էրդողանն ու Ալիևը հանդիպել են. ի՞նչ հարցեր են քննարկել
Էրդողանն ու Ալիևը հանդիպել են. ի՞նչ հարցեր են քննարկել

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդիպել է Իսլամական համերաշխության 5-րդ խաղերի համար Քոնիա ժամանած Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։

Ընտրողների 58 տոկոսը չի պատրաստվում ձայն տալ Էրդողանին
Ընտրողների 58 տոկոսը չի պատրաստվում ձայն տալ Էրդողանին

Գալիք ընտրություններին ընդառաջ թուրքական «Yöneylem» սոցիոլոգիական ընկերությունը սոցհարցում է իրականացրել։

Պեսկովը՝ Ուկրիանայում Բայրաքթարների գործարանի մասին. «Դա միայն կերկարաձգի ուկրաինացիների տառապանքները»
Պեսկովը՝ Ուկրիանայում Բայրաքթարների գործարանի մասին. «Դա միայն կերկարաձգի ուկրաինացիների տառապանքները»

Պեսկովի այս հայտարարությունը թուրքական մամուլը որակել է «որպես Թուրքիային ուղղված սպառնալիք»։

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}