• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
21 Օգոստոս, 2025
Հինգշաբթի 11:09
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Հասարակական08:11, 20 Հուլիս 2017

Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանատան դիմաց նոր ցույց է կազմակերպվել

Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանատան դիմաց նոր ցույց է կազմակերպվել

Հուլիսի 19-ի առավոտյան Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանատան դիմաց նոր ցույց է կազմակերպվել:  «Ամերիկայի ձայնի» թուրքական ծառայության տեղեկացմամբ՝ այս անգամ  ցույցին մասնակցել են ինչպես մայիսի 16-ին նույն վայրում կազմակերպված բողոքի ակցիայի մասնակիցները, այնպես էլ՝ ԱՄՆ-ի ներկայացուցիչների պալատի 5 անդամներ:

Միջոցառումը կազմակերպվել է  գլխավորապես հայկական և քրդական հասարակական կազմակերպությունների՝ «Ամերիայի քրդական միության», «Հայ-ամերիկյան ազգայի կոմիտեի», «Ամերիկայի Հելենական խորհրդի», «Քրիստոնեական պաշտպանության», «Հայ երիտասարդական ֆեդերացիայի» կողմից:

Շուրջ 40 ցուցարարի մասնակցությամբ անցկացված ակցիայի ժամանակ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամները հանդես են եկել ելույթով:

Մասնավորապես, ներկայացուցիչների պալատի անդամ Դանա Ռոհրաբախերը իր ելույթում խստորեն քննադատել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին:

«Մենք ազատության պաշտպաններ ենք և կանգ չենք առնի, մինչև վերջ չտանք Թուրքիայում հաստատված բռնատիրությանը: Էրդողանը հենց այստեղ՝ մեր կանգնած տեղում հարձակվեց մարդկանց վրա՝ ինչպես որ դա անում է իր երկրում: Թուրք ժողովուրդը մեր բարեկամն է, բայց այս պահի նրանք ղեկավարվում են մեկի կողմից, ով ցանկանում է Թուրքիան վերածել իսլամիստական բռնապետության»,- ասել է Ռոհրաբախերը:

Նա նշել է, որ այն, ինչ արվեց Էրդողանի թիկնազորի անդամների կողմից Վաշինգտոնում՝ ԱՄՆ-ի  քաղաքացիների դեմ, թույլ է տալիս պատկերացում կազմել, թե ինչեր են կատարվում հենց Թուրքիայի ներսում՝ երկրի բնակչության դեմ: Կենգրեսականը նշել է, որ իրենք աջակցում են սեփական ազատության համար պայքարողներին թե ԱՄՆ-ում և թե Թուրքիայում:

Ռոհրաբախերը նաև կարծիք է հայտնել, որ քանի դեռ Էրդողանը ներողություն չի խնդրել կատարվածի համար, նա չպետք է կրկին ԱՄՆ այցելի:

Հիշեցնենք, որ
մայիսի 16-ին Սպիտակ տանը կայանալիք Էրդողան-Թրամփ հանդիպման առթիվ ԱՄՆ Հայ Դատի հանձնախումբը, Ամերիկայի Հելենական խորհուրդը և ազգային փոքրամասնությունների մի շարք այլ կազմակերպություններ խաղաղ ցույց էին կազմակերպել Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանատան հարևանությամբ՝ բողոքելով Թուրքիայի նախագահի ԱՄՆ այցի դեմ:

Թուրքիայի դրոշը կրող մի խումբ թուրք ազգայնամոլներ, որոնք, ինչպես ավելի ուշ պարզվեց, Էրդողանի թիկնազորի անդամներին էին, հարձակվել և դաժան ծեծի էին ենթարկել խաղաղ ցուցարարներին: Մի քանի վիրավորներ տեղափոխվել էին հիվանդանոց: Դեպքի առթիվ հարուցված հետաքննության շրջանակներում Էրդողանի թիկնապահների նկատմամբ հետախուզում էր հայտարարվել:

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի 3.5 մլն բնակչությամբ Բուրսա քաղաքը շուտով խմելու ջուր չի ունենա
10:39, 20 օգոս
Թուրքիայի 3.5 մլն բնակչությամբ Բուրսա քաղաքը շուտով խմելու ջուր չի ունենա

Ջրի պաշարները հաշվարկվում են մոտավորապես մինչև 35 օր: Քաղաքապետը կոչ է արել խիստ խնայողաբար օգտագործել այն:

Պոլսահայ ռոք երաժիշտը ելույթ կունենա Թուրքիայում
15:29, 19 օգոս
Պոլսահայ ռոք երաժիշտը ելույթ կունենա Թուրքիայում

Ստամբուլում ծնված Հայկո Ջեփքինը կմասնակցի Էսքիշեհիր քաղաքում անցկացվելիք «Gastro Fest»-ին:

Թուրքիայի ամենամեծ քաղցրահամ լիճը ցամաքում է (Լուսանկարներ)
13:29, 19 օգոս
Թուրքիայի ամենամեծ քաղցրահամ լիճը ցամաքում է (Լուսանկարներ)

Բեյշեհիր լիճն աստիճանաբար վերածվում է խոշոր եղջերավոր կենդանիների արոտավայրի։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Ուրալօղլու․ «Օգոստոսի 22-ին կայանալու է Կարս-Իգդիր-Արալըք-Դիլուջու երկաթուղային գծի հիմնարկեքը»
Ուրալօղլու․ «Օգոստոսի 22-ին կայանալու է Կարս-Իգդիր-Արալըք-Դիլուջու երկաթուղային գծի հիմնարկեքը»

Թուրքիայի տարածքային ենթակառուցվածքների նախարարը հաղորդագրություն է տարածել։

Թուրքիայի ամենամեծ քաղցրահամ լիճը ցամաքում է (Լուսանկարներ)
Թուրքիայի ամենամեծ քաղցրահամ լիճը ցամաքում է (Լուսանկարներ)

Բեյշեհիր լիճն աստիճանաբար վերածվում է խոշոր եղջերավոր կենդանիների արոտավայրի։

Պոլսահայ ռոք երաժիշտը ելույթ կունենա Թուրքիայում
Պոլսահայ ռոք երաժիշտը ելույթ կունենա Թուրքիայում

Ստամբուլում ծնված Հայկո Ջեփքինը կմասնակցի Էսքիշեհիր քաղաքում անցկացվելիք «Gastro Fest»-ին:

Թուրքիայի 3.5 մլն բնակչությամբ Բուրսա քաղաքը շուտով խմելու ջուր չի ունենա
Թուրքիայի 3.5 մլն բնակչությամբ Բուրսա քաղաքը շուտով խմելու ջուր չի ունենա

Ջրի պաշարները հաշվարկվում են մոտավորապես մինչև 35 օր: Քաղաքապետը կոչ է արել խիստ խնայողաբար օգտագործել այն:

Թուրքիան ամենաշատ աշխատաժամ ունեցող 2-րդ երկիրն է աշխարհում
Թուրքիան ամենաշատ աշխատաժամ ունեցող 2-րդ երկիրն է աշխարհում

Մարդիկ Թուրքիայում աշխատում են շաբաթական միջինում 45.6 ժամ:

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}