Ցեղասպանություն08:27, 20 Հուլիս 2017
Թուրքական կայքը ներկայացրել է ամերիկահայ հայտնի ռոք երաժշտի ընտանիքի պատմությունը
Թուրքական «Gazetekarinca» լրատվական կայքը, որն ընթերցողներին ներկայացնում է Հայոց ցեղասպանությունից փրկվածների պատմություններ, այս անգամ անդրադարձել է ամերկահայ հայտնի ռոք երաժիշտ Դերեք Շիրինյանի ընտանիքի պատմությանը:
Շիրինյանը Հայաստանում ապրող իր բարեկամներին կարողացել է գտնել մի լուսանկարի շնորհիվ, որի վրա պատկերված են եղել երկու հայդուկ կին, որոնցից մեկն էլ եղել Շիրինյանի տատիկի մայրը՝ Ելիզաբեթ Յազիջյանը:
Ելիզաբեթը ծնվել և մեծացել է Արաբկիրում, հարուստ հայ ադամանդագործի ընտանիքում: 1890-ականների Համիդյան ջարդերի ժամանակ Յազիջյան ընտանիքի մի մասը բռնի իսլամացվում է՝ փրկվելով մահից, մի մասն էլ հրաժարվում է կրոնափոխ լինի և հետագայում կախաղան է բարձրացվում:
Սակայն ընտանիքին ամենամեծ դժբախտությունը պատահում է 1915թ. երբ ազգայանական խմբերը գալիս են նրանց տուն սպանում Ելիզաբեթի հարազատներին: Կինը հրաշքով է փրկվում: Տեսնելով թե ինչպես են գլխատում եղբորը՝ նա ուշագնաց է լինում, իսկ ավազակները նրան հատակին տեսնելով, կարծում են, թե մահացել է:
Ընտանիքը կորցնելուց հետո Ելիզաբեթը անդամակցում է հայկական ինքնապաշտպանական խմբերին: Ելիզաբեթն աղջկան՝ Մարիամին (Դերեք Շիրինյանի տատիկը), որն այդ ժամանակ 2 տարեկան էր, իր ընկերներից մեկը առաջարկով ապահովության համար ուղարկում է Ամերիկա:
Ըստ պայմանավորվածության՝ Ելիզաբեթի ընկերները Մարիամին պետք է խնամեին մինչև պատերազմի ավարտը, սակայն Ամերիկա հասնելուն պես Մարիամին հանձնում են հարուստ ամերիկացի մի զույգի, որը զավակներ չուներ:
Ելիզաբեթը պատերազմից հետո դստերը գտնելու նպատակով ուղևորվում է ԱՄՆ, սակայն Մարիամը, որ չգիտեր որդեգրված լինելու մասին, չի հավատում Ելիզաբեթին: Վերջինս որևէ ապացուցող փաստաթուղթ չուներ, չի կարողանում ապացուցել ո՛չ դստերը, ո՛չ էլ դատարանին իր իրավացիությունը: Հուսահատված նա վերադառնում է Հունաստան, որտեղ նոր ընտանիք է կազմում, սակայն չի մոռանում Մարիամին և շարունակում է անպատասխան նամակներ գրել նրան: Այդ նամակներից մեկի հետ ուղարկում է նաև հայտնի լուսանկարը:
Հասուն տարիքում արդեն Մարիամը փորձում է գտնել մորը, սակայն ապարդյուն: 1946թ. Ելիզաբեթը ընտանիքի հետ հայրենադարձվում: Սովետական իշխանությունները նրա ամուսնուն մեղադրում են Անգլիայի օգտին լրտեսություն անելու մեջ և աքսորում են Սիբիր: Ելիզաբեթը մահանում է 1972 թվականին Երևանում:
Ելիզաբեթի սերունդները վերամիավորվեցին 2015 թվականին, երբ ամերիկացի հայտնի երաժիշտը հարցազրույցներից մեկի ժամանակ պատմել է տատիկի պատմությունն ու ցույց է տվել Հայաստանում շատ հայտնի լուսանկարը: Ելիզաբեթի Հայաստանում բնակվող թոռը Մարինա Յազիջյանը ճանաչում է տատիկի լուսանկարը, ինչից հետո կապ է հաստատում է Շիրիանյանի հետ: Ընտանինքն առաջին անգամ հանդիպում է 2015-ի ապրիլին, երբ Դերեքը Հայաստան է ժամանում՝ մասնակցելու Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին:
Այդ օրերին իր զգացմունքների մասին խոսելիս հայտնի երաժիշտը ասել է. «Վերջին այցս Երևան ինձ համար շատ կարևոր էր: Զգացմունքային առումով դժվար էր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին այնտեղ գտնվել, սակայն իմ կողքին էին զարմիկներս, որոնց մինչև այդ չէի ճանաչում: Նրանք ինձ նաև Ելիզաբեթի գերեզմանին տարան: Իսկապես, կարծես, ֆիլմի տեսարան լիներ»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Նախքան Հայոց ցեղասպանությունն Օսմանյան կայսրությունում ապրում էր ավելի քան 2 մլն հայ:
Բասքըն Օրանը, մի քանի օրինակներով համեմատելով անցյալն ու ներկան, պարզ ցույց է տալիս թուրքական պետական քարոզչության ողջ սնանկությունը։
Ermenihaber.am-ը հատուկ հարցազրույց է պատրաստել թյուրքագետ, պատմական գիտությունների թեկնածու Մելինե Անումյանի հետ:
Ուղիղ խոսք
Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
Հատկանշական է, որ աշխարհահռչակ պոլսահայ լուսանկարիչ-լրագրողի արխիվներից Գումգափուի հետ կապված նկարներն առաջին անգամ են հանվում ցուցադրության:
Նախքան Հայոց ցեղասպանությունն Օսմանյան կայսրությունում ապրում էր ավելի քան 2 մլն հայ:
Նրանց դեմ դատական գործ էր հարուցվել Թուրքիայի տարածքում անկախ կառավարություն ստեղծելու մասին հայտարարություններ անելու համար։
Նշվում է, որ Թուրքիայի կողմից ահաբեկչական կազմակերպություն համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցության (PKK) դեմ ամռանը գործողություն սկսելուց առաջ սահմանին կտեղակայվեն S-400-ները։
Թուրքական մեդիայում տարածվող լուրերի համաձայն՝ իշխող ուժի և ազգայնականների առաջնորդների միջև տարաձայնություն կա։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |