Հասարակական11:55, 13 Հուլիս 2017
Հալեպի հայկական եկեղեցին կվերականգնվի

Հալեպի՝ քրիստոնյաներով բնակեցված թաղամասում գտնվող 15-րդ դարի հայկական եկեղեցին կվերանորոգվի: Այս մասին տեղեկացնում է «Sputnik»-ի թուրքական ծառայությունը:
Սիրիական պատերազմից առաջ եկեղեցին հազարավոր զբոսաշրջիկների և հավատացյալների ուշադրության կենտրոնում էր: Սակայն ներկայումս այն փակ է այցելուների համար:
Աշխարհասփյուռ հայ համայնքները Սիրիայում գտնվող ամենագեղեցիկ եկեղեցիներից մեկը հանդիսացող այս ուխտատեղիի վերակառուցման համար հանգանակություն են կազմակերպել:
Ներկայումս չգործող եկեղեցու սպասավորները ժամանակավորապես տեղափոխվել են Հալեպի այլ եկեղեցիներ: Եկեղեցու ներկայացուցիչներից մեկի հաղորդմամբ՝ վերականգնողական աշխատանքների սկիզբը նախատեսված է արդեն հաջորդ շաբաթ:
Հիշեցնենք, որ 2016-ի դեկտեմբերին սիրիական բանակն ամբողջությամբ ազատագրել էր Հալեպի արևելյան թաղամասերը, ինչի շնորհիվ կյանքը քաղաքում աստիճանաբար վերադառնում է նախկին, բնականոն ընթացքին:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ջրի պաշարները հաշվարկվում են մոտավորապես մինչև 35 օր: Քաղաքապետը կոչ է արել խիստ խնայողաբար օգտագործել այն:

Ստամբուլում ծնված Հայկո Ջեփքինը կմասնակցի Էսքիշեհիր քաղաքում անցկացվելիք «Gastro Fest»-ին:

Բեյշեհիր լիճն աստիճանաբար վերածվում է խոշոր եղջերավոր կենդանիների արոտավայրի։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի տարածքային ենթակառուցվածքների նախարարը հաղորդագրություն է տարածել։
Բեյշեհիր լիճն աստիճանաբար վերածվում է խոշոր եղջերավոր կենդանիների արոտավայրի։
Ստամբուլում ծնված Հայկո Ջեփքինը կմասնակցի Էսքիշեհիր քաղաքում անցկացվելիք «Gastro Fest»-ին:
Ջրի պաշարները հաշվարկվում են մոտավորապես մինչև 35 օր: Քաղաքապետը կոչ է արել խիստ խնայողաբար օգտագործել այն:
Մարդիկ Թուրքիայում աշխատում են շաբաթական միջինում 45.6 ժամ:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |