• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
21 Օգոստոս, 2025
Հինգշաբթի 11:09
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Իրավական08:14, 10 Հուլիս 2017

Թուրքիայի մեջլիսում նախատեսվում է պատիժ սահմանել «Հայոց ցեղասպանություն» և «Քուրդիստան» բառերի համար

Թուրքիայի մեջլիսում նախատեսվում է պատիժ սահմանել «Հայոց ցեղասպանություն» և «Քուրդիստան» բառերի համար

Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» (AKP-ԱԶԿ) և «Գորշ գայլերի» քաղաքական թևը համարվող «Ազգայնական շարժում» (MHP-ԱՇԿ) կուսակցությունները մշակել են 18 կետից բաղկացած մեջլիսի նոր ներքին կանոնադրության նախագիծ: Նպատակն այն է, որ խորհրդարանի կանոնադրությունը համապատասխանեցվի սահմանադրական փոփոխությունների հետ:

Ըստ թուրքական «Posta» թերթի՝ երկու կուսակցությունների ներկայացրած առաջարկի մեջ նշվում է, որ պատգամավորները խորհրդարանում «թուրք ազգի պատմությունն ու համատեղ անցյալը վիրավորող կամ մեղադրական պնդումներ»  անելու դեպքում պատգամավորները կհամարվեն կագազանց և կպատժվեն ժամանակավոր հեռացումով և աշխատավարձի 2/3-ի չափով պահումով:

Ներկայացված առաջարկի տեքստում տրվում է նաև ազգ եզրույթի սահմանումը. «Ազգը պատմական գործընթացներում ձևավորված ընդհանուր արժեքների, ճակատագրի և ապագայի շուրջ համախմբված վերկրոնական և վերէթնիկ հանրույթն է»:

Ըստ այդ նախագծի՝ կպատժվեն նաև  այն պատգամավորները, որոնք Թուրքիայի Հանրապետության սահմանադրությամբ և օրենքներով սահմանված վարչական բաժանումները և բնակավայրերը կանվանեն սահմանադրությանը և օրենքներին հակասող անուններով: Այս կետը նախագծի մեջ ընդգրկվել է  ԱՇԿ-ի պահանջով և թիրախավորում է «Հայոց ցեղասպանություն» ու «Քուրդիստան» բառերը կիրառող պատգամավորներին:

Նոր կանոնադրությունը նախատեսում է նաև փոփոխել մեջլիսի նախագահի պարտադիր ֆրակ կրելու կետը: Մեջլիսի նախագահ Իսմայիլ Քահրամանի ցանկությամբ ավելացված կետով նախագահը և փոխնախագահները կարող են ֆրակի փոխարեն մուգ գույնի հագուստ կրել:

Մեկ այլ կետ էլ վերաբերում է պատգամավորների երդման արարողությանը: Ըստ այդ կետի՝ երդում չտվածները պատգամավոր չեն համարվի՝ չեն օգտվի պատգամավորին հատուկ իրավունքներից, աշխատավարձ չեն ստանա, նրանց խորհրդարանում գրասենյակ և օգնական չի տրամադրվի:

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայում գլխավոր ընդդիմադիր կուսակցապետի նկատմամբ հետաքննություն է սկսվել
09:45, 14 օգոս
Թուրքիայում գլխավոր ընդդիմադիր կուսակցապետի նկատմամբ հետաքննություն է սկսվել

Օզգյուր Օզելը մեղադրվում է Թուրքիայի նախագահին վիրավորելու մեջ:

Թուրքիայում քրդերեն խոսելու համար ընտանիքը ծեծի է ենթարկվել
13:21, 12 օգոս
Թուրքիայում քրդերեն խոսելու համար ընտանիքը ծեծի է ենթարկվել

Միջադեպը տեղի է ունեցել օգոստոսի 11-ին, երբ ընտանիքը վերադառնում էր ճամփորդությունից։

Ազատազրկվել է միջազգային քրեական դատարանում Էրդողանի դեմ հայցվոր ընդդիմադիր կուսակցապետը
10:49, 29 հուլ
Ազատազրկվել է միջազգային քրեական դատարանում Էրդողանի դեմ հայցվոր ընդդիմադիր կուսակցապետը

Ընդդիմադիր HKP-ի առաջնորդ Նուրրուլահ Էֆե Անքութը դատապարտվել է 1 տարի 2 ամիս և 22 օր ազատազրկման։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Ուրալօղլու․ «Օգոստոսի 22-ին կայանալու է Կարս-Իգդիր-Արալըք-Դիլուջու երկաթուղային գծի հիմնարկեքը»
Ուրալօղլու․ «Օգոստոսի 22-ին կայանալու է Կարս-Իգդիր-Արալըք-Դիլուջու երկաթուղային գծի հիմնարկեքը»

Թուրքիայի տարածքային ենթակառուցվածքների նախարարը հաղորդագրություն է տարածել։

Թուրքիայի ամենամեծ քաղցրահամ լիճը ցամաքում է (Լուսանկարներ)
Թուրքիայի ամենամեծ քաղցրահամ լիճը ցամաքում է (Լուսանկարներ)

Բեյշեհիր լիճն աստիճանաբար վերածվում է խոշոր եղջերավոր կենդանիների արոտավայրի։

Պոլսահայ ռոք երաժիշտը ելույթ կունենա Թուրքիայում
Պոլսահայ ռոք երաժիշտը ելույթ կունենա Թուրքիայում

Ստամբուլում ծնված Հայկո Ջեփքինը կմասնակցի Էսքիշեհիր քաղաքում անցկացվելիք «Gastro Fest»-ին:

Թուրքիայի 3.5 մլն բնակչությամբ Բուրսա քաղաքը շուտով խմելու ջուր չի ունենա
Թուրքիայի 3.5 մլն բնակչությամբ Բուրսա քաղաքը շուտով խմելու ջուր չի ունենա

Ջրի պաշարները հաշվարկվում են մոտավորապես մինչև 35 օր: Քաղաքապետը կոչ է արել խիստ խնայողաբար օգտագործել այն:

Թուրքիան ամենաշատ աշխատաժամ ունեցող 2-րդ երկիրն է աշխարհում
Թուրքիան ամենաշատ աշխատաժամ ունեցող 2-րդ երկիրն է աշխարհում

Մարդիկ Թուրքիայում աշխատում են շաբաթական միջինում 45.6 ժամ:

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}