Միջազգային08:07, 23 Հունիս 2017
Քեթի Փիրին մտահոգիչ է համարել Թուրքիայի հարցում ԵՄ-ի քայլերի անհետևողականությունը

Եվրախորհրդարանի պատգամավոր, Թուրքիայի գծով զեկուցող Քեթի Փիրին անդրադարձել է Եվրամիություն-Թուրքիա հարաբերություններին: Թուրքական «Demokrathaber.org» լրատվակայքի տեղեկացմամբ՝ նա մասնավորապես խոսել է ԵԽ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից ընդունված Թուրքիայի առաջընթացի զեկույցի մասին, որի հեղինակը Փիրին է: Զեկույցով առաջարկվում էր 2019թ. Թուրքիայում սահմանադրական փոփոխությունների ուժի մեջ մտնելու դեպքում առկախել ԵՄ-Թուրքիա բանակցությունների գործընթացը:
«Մենք չենք առաջարկում անմիջապես վաղը դադարեցնել բանակցությունները: Այլ խորհուրդ ենք տալիս առկախել բանակցությունները այն դեպքում, եթե 2019թ. ընտրություններից հետո ուժի մեջ մտնեն նաև հանրաքվեով հաստատված սահմանադրական փոփոխությունները», -ասել է ԵԽ պատգամավորը:
Փիրին շեշտել է, որ Թուրքիայում մշտապես ոտնահարվում են մարդու իրավունքներն և օրենքի գերակայությունը: «Բանակցությունների առկախումը չի նշանակում, թե Թուրքիայի հետ համագործակցությունը դադարեցվելու է, երկխոսությունը՝ ընդհատվելու: Սակայն այս պայմաններում ԵՄ անդամակցության մասին խոսել հնարավոր չէ»,- հավելել է նա:
Պատգամավորը նաև քննադատել է ԵՄ բարձրագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիի՝ առանց միջազգային դիտորդների զեկույցին սպասելու Թուրքիայի հանրաքվեի արդյունքները ընդունելու քայլը. «Իմ կարծիքով դա շատ մտահոգիչ հայտարարություն էր: Քանի որ դեռ ընտրությունների երեկոյան դիտորդները հայտարարել էին, որ ընտրությունների հետ կապված լուրջ խնդիրներ կան»:
Փիրիի կարծիքով՝ ԵՄ-ն այս հարցում բավական անհետևողական մոտեցում է դրսևորել. «Եվ հանձնաժողովը, և Մոգերինին հայտարարել էին, որ ԵՄ-ն կաջակցի անցկացվելիք անկախ հետաքննությանը: Բայց որքանով ինձ է հայտնի՝ նման հետաքննություն ընդհանրապես չի անցկացվել: Անհետևողական հայտարարություններ արվեցին: Նախ խոսվեց անկախ հետաքննության մասին, իսկ հետո, երբ դեռ միջազգային դիտորդների զեկույցը չէր հրապարակվել, հայտարարվեց արդյունքների ընդունված լինելու մասին: Սա տարօրինակ քաղաքականություն է»:
ԵԽ պատգամավորը նշել է, որ Թուրքիայի եվրաինտեգրման հարցը մինչ օրս եղած ամենախնդրահարույց գործընթացն է: Նա կարծիք է հայտնել, որ թուրքական կառավարության կողմից որդեգրված քաղաքականությունը ոչ թե մոտեցնում է ԵՄ-ին, այլ, ընդհակառակը, հեռացնում է: ԵՎ դա չի կարող անհետևանք մնալ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Եգիպտոսն ածխաջրածնային պաշարների որոնման աշխատանքներ է սկսել այն տարածքում, որը Տրիպոլին արտոնագրով հանձնել է Թուրքիային։

Կատարում տեղի ունեցած հարձակումից հետո իսրայելցի լրագրողը նման գրառում է արել սոցցանցում։

Սուդանում մի քանի օր շարունակվող հորդառատ անձրևներից հետո սողանք է տեղի ունեցել, որը խլել է առնվազն 1000 մարդու կյանք։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հանդիպմանը կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային հարցերի։
Քրդամետ կուսակցության համանախագահը դատապարտել է 1955թ․ սեպտեմբերի 6-7-ին Թուրքիայում ոչ մուսուլմանների նկատմամբ իրականացված ջարդերը։
Թուրքիայի նախագահ. «Մենք կատեգորիկ թույլ չենք տա, որ խաթարվեն մեր փողոցները»։
Դա Թուրքիայում հանրային լայն քննարկումների առիրթ է դարձել։
Իսկ 72%-ը չի հավատում, որ ՆԱՏՕ-ն կպաշտպանի Թուրքիային, եթե վերջինիս վրա հարձակվեն:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |