Միջազգային13:02, 22 Հունիս 2017
Թուրքական 1-ին զրահամեքենաներն անձնակազմով հանդերձ հասել են Կատար

Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտարարություն է տարածել, որով տեղեկացրել է Կատարում հիմնվող թուրքական ռազմաբազայում տեղակայվելիք անձնակազմի և զրահամեքենաների առաջին խմբաքանակի` Դոհա հասնելու մասին:
Ըստ թուրքական «Haberler.com» լրատվական կայքի՝ ԶՈւ գլխավոր շտաբի տարածած հայտարարության մեջ մասնավորապես ասվում է.
«Թուրքիայի և Կատարի միջև ռազմական կրթության, համագործակցության և ստորաբաժանում տեղակայելու վերաբերյալ իրականացված իրավական կարգավորումների շրջանակներում 2017 թվականի հունիսի 22-ի առավոտյան ժամը 8:00-ի դրությամբ 5 զրահամեքենայի և 23 հոգանոց անձնակազմի Դոհա տեղափոխումն ավարտված է: Գործողությունը 2 երկրների միջև կնքված պայմանագրերի բաղկացուցիչ մասն է: Այսուհետ ևս գործողությունները կշարունակվեն ըստ ծրագրված հերթականության»:
Հիշեցնենք, որ Թուրքիայի կառավարության առաջարկով հունիսի 7-ին մեջլիսի լիագումար նիստում արտահերթ կարգով քննարկման դրվեց և հաստատվեց 2 երկրների միջև ավելի վաղ կնքված համաձայնագրով Կատարի տարածքում թուրքական զինված ուժերի ստորաբաժանումներ տեղակայելու նախագիծը:
Կատարի տարածքում բանակի և ժանդարմերիայի ստորաբաժանումներ տեղակայելու մասին համաձայնագրերը նախատեսվում էր ավելի ուշ քննարկել, սակայն Սաուդյան արաբիայի գլխավորությամբ արաբական մի քանի երկրների և Կատարի միջև ստեղծված ճգնաժամի պատճառով դրանք քննարկվեցին արտահերթ կարգով:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Եգիպտոսն ածխաջրածնային պաշարների որոնման աշխատանքներ է սկսել այն տարածքում, որը Տրիպոլին արտոնագրով հանձնել է Թուրքիային։

Կատարում տեղի ունեցած հարձակումից հետո իսրայելցի լրագրողը նման գրառում է արել սոցցանցում։

Սուդանում մի քանի օր շարունակվող հորդառատ անձրևներից հետո սողանք է տեղի ունեցել, որը խլել է առնվազն 1000 մարդու կյանք։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հանդիպմանը կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային հարցերի։
Քրդամետ կուսակցության համանախագահը դատապարտել է 1955թ․ սեպտեմբերի 6-7-ին Թուրքիայում ոչ մուսուլմանների նկատմամբ իրականացված ջարդերը։
Թուրքիայի նախագահ. «Մենք կատեգորիկ թույլ չենք տա, որ խաթարվեն մեր փողոցները»։
Դա Թուրքիայում հանրային լայն քննարկումների առիրթ է դարձել։
Իսկ 72%-ը չի հավատում, որ ՆԱՏՕ-ն կպաշտպանի Թուրքիային, եթե վերջինիս վրա հարձակվեն:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |