Միջազգային08:48, 21 Հունիս 2017
Եվրախորհրդարանում ընդունվել է Թուրքիայի մասին զեկույց

Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը 51 կողմ, 3 դեմ ձայնով ընդունել է Թուրքիայի առաջընթացի վերաբերյալ Քեթի Փիրիի զեկույցը: Զեկույցի քվեարկությանը մասնակցած 68 պատգամավորից 14-ը ձեռնպահ է մնացել: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Sabah» թերթի կայքը:
Հոլանդացի զեկուցող Փիրին նշել է, որ ԵԽ -ում ներկայացված բոլոր խմբակցությունները Թուրքիա-ԵՄ հարաբերությունների ապագայի վերաբերյալ իրարից տարբեր մոտեցումներ ունեն: Նա նշել է, որ եվրոպական հանձնաժողովն ու խորհուրդը լռության են մատնում Թուրքիայում տեղի ունեցող զարգացումները, մինչդեռ խորհրդարանը, ընդհանուր առմամբ, կայուն մոտեցում է դրսևորում: Միևնույն ժամանակ զեկուցողը շեշտել է, որ իրենց համար ամենադժվարը Խորհրդարանի միատեսակ կարծիքն ապահովելն է:
«Մեզ շատ են անհանգստացնում Թուրքիայում մարդու իրավունքների ոտնահարումները և դրանց հնարավոր հետևանքները: Եթե այսօրվա մեր առաջարկները կիրառվեն առանց սահմանադարական փաթեթը փոփոխելու, կնշանակի անհրաժեշտ է լինելու պաշտոնապես առկախել Թուրքիայի եվրաանդամակցության բանակացությունները», - հավելել է Փիրին:
Հոլանդացի զեկուցողը շեշտել է, որ եթե Թուրքիա-ԵՄ բանակցությունները սառեցվեն, ապա կսառեցվեն նաև եվրաինտեգրմանը նախապատրաստվելու համար Թուրքիային հատկացվող դրամական միջոցները: Հարաբերությունների դադարեցման դեպքում Թուրքիա ուղարկված գումարները կտրամադրվեն տեղի հասարակական կազմակերպություններին, իսկ ԵՄ բյուջեով Թուրքիայի համար նախատեսված ֆոնդերը ուղղակիորեն կբաժանվեն թուրք ժողովրդին:
Փիրին նաև ընդունել է, որ վերջին 6 ամսում Թուրքիան շատ բան է արել փախստականների խնդրի լուծման համար: Զեկույցում արձանագրվել է, որ այս պահին Թուրքիայում 3.2 մլն փախստական կա: ԵՄ անդամ երկրներն էլ ամեն ջանք թափում են՝ Թուրքիայից ավելի շատ փախստական ընդունելու մասին իրենց խոստմանը հավատարիմ մնալու համար: Սակայն, ըստ Փիրիի, Թուրքիան էլ չպետք է թեման շահարկի և ԵՄ երկրների հասցեին խնդրի հետ կապված սպառնալիքներ հնչեցնի:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Եգիպտոսն ածխաջրածնային պաշարների որոնման աշխատանքներ է սկսել այն տարածքում, որը Տրիպոլին արտոնագրով հանձնել է Թուրքիային։

Կատարում տեղի ունեցած հարձակումից հետո իսրայելցի լրագրողը նման գրառում է արել սոցցանցում։

Սուդանում մի քանի օր շարունակվող հորդառատ անձրևներից հետո սողանք է տեղի ունեցել, որը խլել է առնվազն 1000 մարդու կյանք։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հանդիպմանը կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային հարցերի։
Իսկ 72%-ը չի հավատում, որ ՆԱՏՕ-ն կպաշտպանի Թուրքիային, եթե վերջինիս վրա հարձակվեն:
Դա Թուրքիայում հանրային լայն քննարկումների առիրթ է դարձել։
Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։
Թուրքիայի նախագահ. «Մենք կատեգորիկ թույլ չենք տա, որ խաթարվեն մեր փողոցները»։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |