Միջազգային10:09, 20 Հունիս 2017
ՄԱԿ. 2016-ին Թուրքիան ընդունել է 2 մլն 900 հզ փախստական

ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակը տվյալներ է ներկայացրել 2016 թվականի ընթացքում պատերազմների և բռնության հետևանքով իրենց բնակության վայրը լքած փախստականների մասին:
Ըստ ՄԱԿ-ի տվյալների՝ 2016 թվականի ընթացքում պատերազմների հետևանքով 40մլն 300հզ մարդ լքել է սեփական տունը, իսկ երկիրը լքել է 22 մլն 500 հազարը, ինչը ռեկորդային ցուցանիշ է:
ՄԱԿ-ի հայտարարության մեջ նշվում է, որ 2016 թվականին փախստականի կարգավիճակ ստացածների քանակը 2015-ի համեմատ 300 հազարով ավելացել է:
2016-ին արտերկրում ապաստանած փախստականների ամենաբարձր ցուցանիշով առաջինը Սիրիան է, ապա Աֆղանստանը և Սուդանը համապատասխանաբար 5 մլն 500 հազ., 2 մլն. 500 հազ. և 1 մլն 400 հազ. մարդ:
«NTV» լրատվականի թուրքական ծառայությունը տեղեկացնում է, որ ըստ ՄԱԿ-ի հրապարակած տվյալների, 2016-ին Թուրքիան աշխարհում ամենաշատ փախստական ընդունող երկրին է եղել: 2016-ին Թուրքիան ապաստան է տվել 2 մլն. 900 հազ. փախստականի, 2-րդը Պակիստանն է, որտեղ ապաստանել է 1 մլն. 400 հազ. փախստական: Նրանց հետևում է Լիբանանը, որն ընդունել է մոտ 1 մլն. փախստականի:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Եգիպտոսն ածխաջրածնային պաշարների որոնման աշխատանքներ է սկսել այն տարածքում, որը Տրիպոլին արտոնագրով հանձնել է Թուրքիային։

Կատարում տեղի ունեցած հարձակումից հետո իսրայելցի լրագրողը նման գրառում է արել սոցցանցում։

Սուդանում մի քանի օր շարունակվող հորդառատ անձրևներից հետո սողանք է տեղի ունեցել, որը խլել է առնվազն 1000 մարդու կյանք։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հանդիպմանը կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային հարցերի։
Իսկ 72%-ը չի հավատում, որ ՆԱՏՕ-ն կպաշտպանի Թուրքիային, եթե վերջինիս վրա հարձակվեն:
Դա Թուրքիայում հանրային լայն քննարկումների առիրթ է դարձել։
Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։
Թուրքիայի նախագահ. «Մենք կատեգորիկ թույլ չենք տա, որ խաթարվեն մեր փողոցները»։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |