Միջազգային13:40, 20 Հունիս 2017
Թուրքիան սկսել է Կատարին սննդամթերք մատակարարել նաև ծովային ճանապարհով

Թուրքիայի Էկոնոմիկայի նախարար Նիհաթ Զեյբեքչին հայտարարել է, որ բացի օդային ճանապարհից, Թուրքիան արդեն սկսել է Կատարին սննդամթեք առաքել նաև ծովային ճանապարհով:
Ըստ թուրքական «Milliyet» թերթի կայքի՝ Զեյբեքչին տեղեկացրել է, որ Սաուդյան Արաբիայի գլխավորությամբ տարածաշրջանի 1 տասնայակից ավել երկրների՝ Դոհայի հետ հարաբերությունները խզելուց մինչ այս պահը Թուրքիան 90 ինքնաթիռ սնունդ է մատակարարել Կատարին:
Թուրքիայի գործարարների ու արդյունաբերողների միության ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ունեցած ելույթում Զեյբեքչին մասնավորապես ասել է.
«Մեզանից հիմնականում կաթնամթերք ու հավկիթ են ուզել: Արդեն 90 ինքնաթիռ ուղարկել ենք: Բոլոր պահանջները բավարարել ենք: 4 հազար տոննա բեռով մեկ նավ արդեն ճանապարհին է: Ավելի ուշ 11 հզ տոննա տարողությամբ ևս մեկ բեռնատար նավ կմեկնի Կատար: Հիմա էլ սկսել ենք բառնատարներով առաքումը: Այն ժամանակ, երբ բոլորը տատանվում էին, մենք այնտեղ էինք: Սրանից հետո էլ ենք այնտեղ ներկա լինելու: Մեր այնտեղ լինելն արդեն անհրաժեշտություն է»:
Հիշեցնենք, որ հունիսի 5-ին Սաուդյան Արաբիայի գլխավորությամբ մի շարք արաբական երկրներ և Մալդիվները հայտարարեցին Կատարի հետ հարաբերությունները խզելու մասին: Իսկ Կատարի հետ ցամաքային սահման ունեցող միակ երկիրը հանդիսացող Սաուդյան Արաբիան դադարեցրեց ցամաքային և օդային հաղորդակցությունը Կատարի հետ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Եգիպտոսն ածխաջրածնային պաշարների որոնման աշխատանքներ է սկսել այն տարածքում, որը Տրիպոլին արտոնագրով հանձնել է Թուրքիային։

Կատարում տեղի ունեցած հարձակումից հետո իսրայելցի լրագրողը նման գրառում է արել սոցցանցում։

Սուդանում մի քանի օր շարունակվող հորդառատ անձրևներից հետո սողանք է տեղի ունեցել, որը խլել է առնվազն 1000 մարդու կյանք։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հանդիպմանը կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային հարցերի։
Իսկ 72%-ը չի հավատում, որ ՆԱՏՕ-ն կպաշտպանի Թուրքիային, եթե վերջինիս վրա հարձակվեն:
Դա Թուրքիայում հանրային լայն քննարկումների առիրթ է դարձել։
Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։
Թուրքիայի նախագահ. «Մենք կատեգորիկ թույլ չենք տա, որ խաթարվեն մեր փողոցները»։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |