Հասարակական12:58, 13 Հունիս 2017
Հայերը թուրքական մամուլում ատելության գլխավոր թիրախն են

Պոլսահայ լրագրող Հրանտ Դինքի անվան հիմնադրամը հրապարակել է «Մամուլում ատելություն պարունակող նյութերի դիտարկում» զեկույցը, որն ընդգրկում է 2017-ի հունվար-ապրիլ ամիսները:
Ըստ զեկույցի՝ 4 ամսվա ընթացքում Թուրքիայի ազգային, էթնիկ և կրոնական խմբերին թիրախավորող 1876 հոդված և լուր է հրապարակվել: Մամուլում հրապարակված բոլոր նյութերում բացահայտվել է 58 տարբեր խմբերի նկատմամբ ատելության 2335 դեպք:
Ինչպես տեղեկացնում է «Ակօս» շաբաթաթերթը, այս 4 ամսվա ընթացքում ամենաշատը թիրախավորվել են հայերը:
Հայերին թիրախավորող 439 ատելություն պարունակող նյութ է հայտանբերվել, 2-րդը սիրացիներն են, որոնց մասին հրապարակվել է նմանատիպ բովանդակությամբ 433 նյութ, իսկ հրեաները 3-րդն են՝ 298: Առաջին եռյակին հաջորդում են ընդհանուր առմամբ բոլոր քրիստոնյաները, ապա հույները, նրանց թիրախավորող համապատասխանաբար 210 և 198 նույթ է հրապարակվել:
Ըստ զեկույցի՝ նշյալ ժամանակահատվածում մամուլի հրապարակումներում հայերը ներկայացվել են որպես թշնամի՝ ասոցացվելով բռնության հետ: Ադրբեջանի և Հայաստանի միջև առկա հակամարտությանը վերաբերող նյութերում և մեկնաբանություններում հայերը թիրախավորվել են, հիշատակվել են PKK և ASALA-ի հետ միասին և նույնականացվել են «ահաբեկչության» հետ: Բացի այդ հայերին ցույց են տվել որպես մի ուժ, որը կանգնած է մշտապես թշնամի ներկայացվող խմբերի և անձերի հետևում:
Ատելություն պարունակող հռետորաբանություն հատկապես հանդիպում է «Yeni Akit», «Milli Gazete», «Yeni Söz», «Yeniçağ», «Milat Gazetesi», «Diriliş Postası» թերթերում:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիան օրգանների փոխպատվաստման ոլորտում համաշխարհային առաջատարներից է:

Սպասվում է, որ Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն 2023թ. Թուրքիայում սպասվող նախագահական ընտրություններում լինելու Էրդողանի գլխավոր մրցակիցը:

Դեկտեմբերի 11-ին ազգային ներկայացուցչական ժողովը Պոլսի հայոց 85-րդ պատրիարք է ընտրեց Սահակ եպիսկոպոս Մաշալյանին։
Ուղիղ խոսք

Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, բայց իմ ձեռքում դրանք չպետք է լինեն. ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավորը Twitter-ում կատարած գրառմամբ անդրադարձել է ԱՄՆ-ի Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը։
«Եթե անգամ Թրամփը չօգտագործի ցեղասպանություն բառը, արդեն կարող ենք ասել, որ ԱՄՆ-ն ճանաչել է Հայոց ցեղասպանությունը»։
Թուրքիայի խորհրդարանում (մեջլիս) կոշտ արձագանք է եղել ԱՄՆ-ի Սենատի կողմից Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունմանը։
Ահմեթ Դավութօղլուն այսօր ներկայացրել է իր կողմից հիմնված նոր կուսակցությունը։
Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունմանը արձագանքել են Թուրքիայի փոխնախագահը, պաշտպանության նախարարը, արդարադատության նախարարը, խորհրդարանի նախագահը:
Օրացույց
Հարցումներ
Այս թեկնածուներից ու՞մ կցանկանայիք տեսնել Պոլսո հայոց պատրիարքի աթոռին
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |