Միջազգային07:14, 10 Հունիս 2017
Թուրքիայում ձերբակալված ֆրանսիացի լրագրողը արտաքսվել է երկրից

Թուրքիայում ձերբակալված ֆրանսիացի լրագրող Մաթիաս Դեփարդոնը արտաքսվել է երկրից: «BBC Türkçe»-ի տեղեկացմամբ՝ «Լրագրողներ առանց սահմանների» (RSF) կազմակերպությունը հայտարարել է, որ Դեփարդոնը արդեն ազատ է արձակվել՝ երկրից դուրս գալու պայմանով: Նա Գազիանթեփից մեկնել է Ստամբուլ, որտեղից հունիսի 9-ի երեկոյան ինքնաթիռով ուղևորվել է Փարիզ:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն էլ երեկ Twitter-ում կատարած գրառման մեջ նշել է. «Մեծ ուրախությամբ հայտնում եմ, որ մեր հայրենակից, ֆոտոլրագրող Մաթիաս Դեփարդոնն այս երեկո կժամանի Ֆրանսիա»:
Ավելի վաղ Ֆրանսիայի նախագահը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանից պահանջել էր ֆրանսիացի լրագրողին հնարավորինս արագ հայրենիք ուղարկել:
37-ամյա ֆոտոլրագրող, «National Geographic» ամսագրի թղթակից Մաթիաս Դեփարդոնը ձերբակալվել էր մայիսի 8-ին՝ Բաթմանի Հասանքեյֆ շրջանում և այնուհետև տեղափոխվել Գազիանթեփ: Ավելի ուշ նա հացադուլ էր հայտարարել և դադարեցրել էր հացադուլը միայն այն ժամանակ, երբ տեղեկացել էր, որ հյուպատոսին թույլ կտրվի այցելել իրեն:
Ֆրանսիացի լրագրողը Թուրքիայում մեղադրվում էր առանց լրագրողական քարտի գործունեություն ծավալելու մեջ: Իսկ «Ֆրանս-պրես» գործակալության (AFP) համաձայն՝ Դեփարդոնը ձերբակալվել էր «ահաբեկչական խմբավորման պրոպագանդա անելու» մեղադրանքով:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Եգիպտոսն ածխաջրածնային պաշարների որոնման աշխատանքներ է սկսել այն տարածքում, որը Տրիպոլին արտոնագրով հանձնել է Թուրքիային։

Կատարում տեղի ունեցած հարձակումից հետո իսրայելցի լրագրողը նման գրառում է արել սոցցանցում։

Սուդանում մի քանի օր շարունակվող հորդառատ անձրևներից հետո սողանք է տեղի ունեցել, որը խլել է առնվազն 1000 մարդու կյանք։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հանդիպմանը կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային հարցերի։
Իսկ 72%-ը չի հավատում, որ ՆԱՏՕ-ն կպաշտպանի Թուրքիային, եթե վերջինիս վրա հարձակվեն:
Դա Թուրքիայում հանրային լայն քննարկումների առիրթ է դարձել։
Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։
Թուրքիայի նախագահ. «Մենք կատեգորիկ թույլ չենք տա, որ խաթարվեն մեր փողոցները»։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |