• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
21 Օգոստոս, 2025
Հինգշաբթի 19:28
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Տարածաշրջան07:40, 07 Հունիս 2017

Haberler. «Սաուդյան Արաբիան պատրաստվում է օկուպացնել Կատարը

Haberler. «Սաուդյան Արաբիան պատրաստվում է օկուպացնել Կատարը

Ծոցի երկրների հարաբերությունների ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր Ալի ալ Ահմադը հայտարարել է, որ Սաուդյան Արաբիան պատրաստվում է լայնածավալ հարձակում գործել Կատարի վրա:

Ըստ թուրքական «Haberler.com» լրատվական կայքի՝ Ահմեդը հայտնել է, որ Կատարի հետ սահմանի երկայնքով արդեն նկատվում են սաուդական բանակի զորաշարժեր: Ըստ արաբ պրոֆեսորի՝ սաուդական սպասվելիք հարձակումը 2 նպատակ ունի. առաջին՝ սաուդցիները ցանկանում են Կատարը դարձնել իրենց կամակատար պետությունը, երկրորդ՝ ցանկանում են տիրանալ Կատարի հսկայական դրամական ռեզերվներին:

Ահմադը նշել է, որ Սաուդյան Արաբիայի գործողություններին աջակցում է նաև ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը, որը լավ հարաբերություններ ունի այդ երկրի թագավորական ընտանիքի հետ:

Պրոֆեսորի խոսքով սպասվող հարձակման պատճառներից մեկն էլ այն է, որ Թրամփը Սաուդյան Արաբիային նոր ֆինանսական պահանջներ է ներկայացրել և դրանք բավարարելու համար սաուդները նոր ֆինանսական ռեսուրսների կարիք ունեն:

Հիշեցնենք, որ վերջին օրերին Սաուդյան Արաբիան, Եգիպտոսը, Բահրեյնը, Արաբական Միացյալ Էմիրությունները, Եմենը և Լիբիան խզել են Կատարի հետ դիվանագիտական հարաբերությունները՝ վերջինիս մեղադրելով «տարածաշրջանն ապակայունացնելու» մեջ։ Կատարի հետ կապերը խզել են նաև Մալդիվյան կղզիները։

Կատարի հետ կապերը խզելու այս որոշումը մայիսին ծագած տեղեկատվական սկանդալի շարունակությունն է։ Մայիսի 23-ին կատարական QNA գործակալությունը հրապարակել էր երկրի էմիր Թամիմ ալ-Թանիի խոսքերը՝ Սաուդյան Արաբիայից դեսպանին հետ կանչելու և Իրանի հետ հարաբերությունները կարգավորելու մտադրության մասին։ Բացի այդ, էմիրին վերագրվող հայտարարության մեջ նաև ասվում էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի իշխանությունը երկար չի տևի։ Ավելի ուշ Կատարը պարզաբանել է, որ գործակալության կայքը հաքերային հարձակման էր ենթարկվել, սակայն Սաուդյան Արաբիան, ԱՄԷ-ն և Բահրեյնը հերքումը ոչ համոզիչ են համարել։ Նրանք Կատարին մեղադրում են Իսլամական պետության (ԻՊ) և Ալ-Կաիդային աջակցելու մեջ։

Ռիյադը փակել է իր սահմանները՝ խզելով ցամաքային, ծովային և օդային կապը Կատարի փոքրիկ թերակղզու հետ։ 

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիան հետերկրաշարժային ճգնաժամերի դեմ պայքարում կհետևի Ճապոնիայի օրինակին
14:28, 21 օգոս
Թուրքիան հետերկրաշարժային ճգնաժամերի դեմ պայքարում կհետևի Ճապոնիայի օրինակին

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարությունը պատրաստվում է կիրառել «Ես լավ եմ և այստեղ եմ» հաղորդագրությունների համակարգը:

Ստամբուլում ավելի քան 3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
09:48, 21 օգոս
Ստամբուլում ավելի քան 3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել

Ավերածությունների մասին տեղեկատվություն պաշտոնական աղբյուրներում դեռևս չկան:

Թուրքիայի հարավային նահանգում ուժգին հրդեհներ են (Լուսանկարներ)
11:44, 18 օգոս
Թուրքիայի հարավային նահանգում ուժգին հրդեհներ են (Լուսանկարներ)

Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է 6 ուղղաթիռ և 2 ինքնաթիռ, սակայն այն մարել դեռևս չի հաջողվում։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Ուրալօղլու․ «Օգոստոսի 22-ին կայանալու է Կարս-Իգդիր-Արալըք-Դիլուջու երկաթուղային գծի հիմնարկեքը»
Ուրալօղլու․ «Օգոստոսի 22-ին կայանալու է Կարս-Իգդիր-Արալըք-Դիլուջու երկաթուղային գծի հիմնարկեքը»

Թուրքիայի տարածքային ենթակառուցվածքների նախարարը հաղորդագրություն է տարածել։

Թուրքիայի 3.5 մլն բնակչությամբ Բուրսա քաղաքը շուտով խմելու ջուր չի ունենա
Թուրքիայի 3.5 մլն բնակչությամբ Բուրսա քաղաքը շուտով խմելու ջուր չի ունենա

Ջրի պաշարները հաշվարկվում են մոտավորապես մինչև 35 օր: Քաղաքապետը կոչ է արել խիստ խնայողաբար օգտագործել այն:

Թուրքիայում կկայանա ՆԱՏՕ-ի անդամ երկրների գագաթնաժողովը
Թուրքիայում կկայանա ՆԱՏՕ-ի անդամ երկրների գագաթնաժողովը

Գագաթնաժողովը կկայա 2026-ի հուլիսի 7-ից 8-ը՝ Թուրքիայի նախագահական համալիրում։

Հունաստանն անհանգստացած է Իտալիայի և Իսպանիայի հետ Թուրքիայի ռազմական համագործակցությունից
Հունաստանն անհանգստացած է Իտալիայի և Իսպանիայի հետ Թուրքիայի ռազմական համագործակցությունից

Հունաստանում այն դիտվում է որպես լուրջ մտահոգություն՝ իր աշխարհաքաղաքական հետևանքներով։

«Հրանտ Դինք» և «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամները կազմակերպելու են արևմտահայերենի դասեր
«Հրանտ Դինք» և «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամները կազմակերպելու են արևմտահայերենի դասեր

Մեկնարկում է 2025-2026թթ․ արևմտահայերենի ուսումնառության ծրագրի 1-ին փուլը։ Դասընթացները սկսվելու են սեպտեմբերի 22-ին և տևելու՝ 18 շաբաթ։

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}