Միջազգային11:25, 31 Մայիս 2017
Պենտագոնը հաստատել է, որ Սիրիայի քրդերին զենք է մատակարարվում

Մայիսի 30-ին Պենտագոնի երկու պաշտոնյա հայտարարել են, որ արդեն 1 օր է ինչ «Սիրիայի դեմոկրատական ուժերը» (Սիրիայի քրդական ուժեր) ԱՄՆ-ի կողմից ստանում են զենք ու զինամթերք:
Ըստ թուրքական «Ilerihaber» լրատվամիջոցի՝ նշյալ պաշտոնյաները, որոնց անունները չի հրապարակվում, չեն իրազեկել թե ինչ տեսակ զենքեր են մատակարարվել և ինչպես են դրանք հասցվել նշանակման վայր:
Միջանկյալ նշենք, որ «Սիրիայի դեմոկրատական ուժերի» կազմի մեջ են մտնում նաև Սիրիայի քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատը» (YPG), որոնց Թուրքիան համարում է ահաբեկչական կազմակերպություն:
Հիշեցվում է, որ ավելի վաղ ԱՄՆ-ի մի շարք պաշտոնյաներ նշել էին, որ Սիրիայի քրդական ուժերին տրամադրվելու են ինքնաձիգnեր, բուլդոզերներ, զրահաբաճկոններ, ինչպես նաև ռադիոկապի սարքավորումներ:
Իսկ YPG-ի ներկայացուցիչները հայտնում էին, թե ԱՄՆ-ն իրենց ուղարկելու է ականներ, հեռակառավարման հրթիռներ, զրահապատ մեքենաներ և նույնիսկ տանկեր:
Աղբյուրը հիշեցնում է, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն անցած շաբաթ վավերացրեց Սիրիայի քրդական ուժերին զինելու որոշումը, ինչը արժանացավ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կոշտ արձագանքին:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Եգիպտոսն ածխաջրածնային պաշարների որոնման աշխատանքներ է սկսել այն տարածքում, որը Տրիպոլին արտոնագրով հանձնել է Թուրքիային։

Կատարում տեղի ունեցած հարձակումից հետո իսրայելցի լրագրողը նման գրառում է արել սոցցանցում։

Սուդանում մի քանի օր շարունակվող հորդառատ անձրևներից հետո սողանք է տեղի ունեցել, որը խլել է առնվազն 1000 մարդու կյանք։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հանդիպմանը կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային հարցերի։
Իսկ 72%-ը չի հավատում, որ ՆԱՏՕ-ն կպաշտպանի Թուրքիային, եթե վերջինիս վրա հարձակվեն:
Դա Թուրքիայում հանրային լայն քննարկումների առիրթ է դարձել։
Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։
Թուրքիայի նախագահ. «Մենք կատեգորիկ թույլ չենք տա, որ խաթարվեն մեր փողոցները»։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |