Միջազգային07:08, 29 Մայիս 2017
Թուրքիայի գործունեությունը քննարկվել է ՆԱՏՕ-ի գարնանային նստաշրջանում

ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի գարնանային նստաշրջանում քննարկվել է փախստականների հիմնախնդրի և «Իսլամական պետության» (ԻՊ-DEAŞ) դեմ պայքարում Թուրքիայի կողմից ծավալվող գործունեությունը: Թուրքական «gazetevatan.com» լրատվակայքի համաձայն՝ այս մասին տեղեկացրել է ՆԱՏՕ ԽՎ թուրքական պատվիրակության նախագահ Օսման Աշքըն Բաքը:
Խոսքը ընդհանրապես Թուրքիայի տարածքով Եվրոպա տեղափոխվել փորձող տարբեր ազգերի գաղթականների և մասնավորապես սիրիացի փախստականների մասին է:
Բաքը նշել է, որ քննարկվել է Ռաքայի գործողության շրջանակներում ԱՄՆ-ի և քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանական ուժեր» (ԺԻՈՒ-YPG) խմբավորման հնարավոր համագործակցության հարցը: Թուրքական պատվիրակության նախագահը ՆԱՏՕ-ում հայտնել է, որ Թուրքիան այդ գործողությանը ոչ մի դեպքում չի մասնակցի:
Բաքը հավելել է, որ ՆԱՏՕ-ում Թուրքիայի ներկայացուցիչների թիվն ավելացել է՝ նախկին 12-ի փոխարեն հասնելով 18-ի՝ ինչպես Իտալիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի դեպքում է:
Հավելենք, որ մայիսի 26-ին Թիֆլիսում մեկնարկած ՆԱՏՕ-ի գարնանային նստաշրջանը կավարտվի այսօր՝ մայիսի 29-ին: Թիֆլիսում անցկացվող նստաշրջանի կապակցությամբ այս օրերին Վրաստան են մեկնել մի շարք թուրք բարձրաստիճան գործիչներ և պատվիրակություններ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Եգիպտոսն ածխաջրածնային պաշարների որոնման աշխատանքներ է սկսել այն տարածքում, որը Տրիպոլին արտոնագրով հանձնել է Թուրքիային։

Կատարում տեղի ունեցած հարձակումից հետո իսրայելցի լրագրողը նման գրառում է արել սոցցանցում։

Սուդանում մի քանի օր շարունակվող հորդառատ անձրևներից հետո սողանք է տեղի ունեցել, որը խլել է առնվազն 1000 մարդու կյանք։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հանդիպմանը կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային հարցերի։
Ուղուրջան Բալ. «Չնայած Հայաստանը տարածքով փոքր է, բայց խոր արմատներ ունեցող իր պատմությամբ աշխարհի ամենահին քաղաքակրթություններից մեկն է»։
Դա Թուրքիայում հանրային լայն քննարկումների առիրթ է դարձել։
Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։
Թուրքիայի նախագահ. «Մենք կատեգորիկ թույլ չենք տա, որ խաթարվեն մեր փողոցները»։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |