Միջազգային12:20, 17 Մայիս 2017
Գերմանիան կարող է իր զինվորներին դուրս բերել Ինջիրլիքի ռազմաբազայից

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Սիգմար Գաբրիելը մեկնաբանել է Թուրքիայի կողմից Ինջիլիքի ռազմաբազայում տեղակայված գերմանացի զինվորներին տեսակցելու թույլտվություն չտալու որոշումը:
Թուրքական «Demokrathaber» լրատվական կայքը տեղեկացմամբ՝ Գաբրիելը նշել է, որ Թուրքիայի կողմից Ինջիրլիքը որպես քաղաքական գործիք օգտագործելու ցանկությունը լավ արդյունքի չի հանգեցնի:
Գաբրիելը նշել է, որ քաղաքական ապաստան ստանալու իրավունքը ամրագրված է Գերմանիայի սահմանադրությամբ: Եվ երբ որևէ մեկը ճնշումներ է գործադրում, որ Գերմանիան անտեսի այդ սահմանադրական իրավունքը կամ արտահանձնի քաղաքական ապաստան խնդրածներին գերմանացի զինվորներին այցելելու թույլտվության դիմաց, ապա կհանդիպի Գերմանիայի կոշտ դիրքորոշմանը:
«Մենք ո՛չ անցյալում, ո՛չ էլ ապագայում նման բան թույլ չենք տա»,-ընդգծել է արտգործնախարարը:
Նա նաև զգուշացրել է Թուրքիային, որ եթե այդ երկիրը իր պահվածքը չփոխի, ապա Գերմանիան իր զինվորներին Թուրքիայից դուրս կբերի:
Գաբրիելը նշել է, որ Գերմանիան, չնայած բազմաթիվ վիրավորանքներին, միշտ փորձել է Թուրքիայի կառավարության հետ շփման ուղիները բաց պահել:
«Սակայն եթե Գերմանիայի քաղաքացիներին պետք է առանց հիմնավոր փաստարկների ձերբակալեն, արգելեն, որ հյուպատոսությունը օգնի նրանց, թույլ չտան լքել Թուրքիան, եթե պետք է ճնշում գործադրեն Բունդեսթագի վրա, ինչպես հիմա են անում, ապա համբերության սահմանը կհատեն: Հույս ունեմ, որ Թուրքիայի կառավարությունը մոտ օրերին մտքափոխ կլինի: Հակառակ դեպքում Գերմանիայի խորհրդարանը անկասկած իր զինվորիներին Թուրքիայում չի թողնի»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Եգիպտոսն ածխաջրածնային պաշարների որոնման աշխատանքներ է սկսել այն տարածքում, որը Տրիպոլին արտոնագրով հանձնել է Թուրքիային։

Կատարում տեղի ունեցած հարձակումից հետո իսրայելցի լրագրողը նման գրառում է արել սոցցանցում։

Սուդանում մի քանի օր շարունակվող հորդառատ անձրևներից հետո սողանք է տեղի ունեցել, որը խլել է առնվազն 1000 մարդու կյանք։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ուղուրջան Բալ. «Չնայած Հայաստանը տարածքով փոքր է, բայց խոր արմատներ ունեցող իր պատմությամբ աշխարհի ամենահին քաղաքակրթություններից մեկն է»։
Հանդիպմանը կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային հարցերի։
Դա Թուրքիայում հանրային լայն քննարկումների առիրթ է դարձել։
Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։
Թուրքիայի նախագահ. «Մենք կատեգորիկ թույլ չենք տա, որ խաթարվեն մեր փողոցները»։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |