Միջազգային07:36, 17 Մայիս 2017
Վաշինգտոնում թուրքերը ծեծի են ենթարկել հակաէրդողանական ցույցի մասնակիցներին (տեսանյութ)

Նախօրեին թուրք ազգայնամոլները կատաղի հարձակման են ենթարկել Վաշինգտոնում՝ Սպիտակ տան դիմաց կազմակերպված խաղաղ ցույցի մասնակիցներին:
Ըստ ԱՄՆ-ի Հայ Դատի հանձնախմբի ֆեյսբուքյան էջում տեղադրված տեսագրության՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այցի դեմ բողոքով հանդես եկող հայ, քուրդ, հույն և ասորի համայնքների ու կազմակերպությունների ներկայացուցիչների վրա են հաձակվել Թուրքիայի դրոշը կրող մի խումբ թուրքեր և դաժան ծեծի ենթարկել որոշ ցուցարարների: Մի քանի վիրավորներ տեղափոխվել են հիվանդանոց:
ԱՄՆ-ի Հայ Դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը նկարահանել է հարձակման մի մասը և տեղադրել հանձնախմբի ֆեյսբուքյան էջում: Արամ Համբարյանը նշել է, որ ԱՄՆ մայրաքաղաքում նմանատիպ ազգայնամոլական հարձակումն անսպասելի էր, թեև Թուրքիայում և այլ բռնատիրական երկրներում այդպիսի միջադեպերը սովորական բնույթ են կրում: Նա ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ Էրդողանը, փաստորեն, փորձ է անում ԱՄՆ տեղափոխել իր երկրին բնորոշ անհանդուրժողականությունը:
Հիշեցնենք, որ մայիսի 16-ին Սպիտակ տանը կայանալիք Էրդողան - Թրամփ հանդիպման առթիվ ԱՄՆ Հայ Դատի հանձնախումբը, Ամերիկայի Հելենական խորհուրդը և ազգային փոքրամասնությունների մի շարք այլ կազմակերպություններ խաղաղ ցույց էին կազմակերպել Թրամփի նստավայրի դիմաց՝ բողոքելով Թուրքիայի նախագահի ԱՄՆ այցի դեմ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այս մասին հայտարարել է Աննա Ռադվանը Թուրքիայում ԵՄ պատվիրակության և Անկարայում Լեհաստանի դեսպանատան կողմից Վարշավայում րատվամիջոցների համար կազմակերպված շրջայցի ժամանակ։

Պետդեպին ուղարկած նամակում Գուս Բիլիրաքիսը և Բրեդ Շնայդերը գրել են, որ դա կարող է հանգեցնել Իսրայել-Թուրքիա ուղիղ բախման:

Պաղեստինյան «ՀԱՄԱՍ» խմբավորման պատվիրակությունը Անկարայում հանդիպել է Թուրքիայի արտգործնախարարի և Ազգային հետախուզական կազմակերպության (MİT) ղեկավար Իբրահիմ Քալընի հետ:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Այս մասին հայտարարել է Աննա Ռադվանը Թուրքիայում ԵՄ պատվիրակության և Անկարայում Լեհաստանի դեսպանատան կողմից Վարշավայում րատվամիջոցների համար կազմակերպված շրջայցի ժամանակ։
«Լրագրողներ առանց սահմանի» (RSF) միջազգային կազմակերպությունը հրապարակել է «Մամուլի ազատության ինդեքս 2025» ամենամյա զեկույցը։
Իտալական «Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին և նույն թիմի կիսապաշտպան Հաքան Չալհանօղլուն որակազրկվել են Իտալիայի ֆուտբոլի առաջնության մեկ խաղով:
Ստուգումներն իրականացվել են մի շարք հասարակական վայրերում և ստուգվել է 420.269 անձի ինքնությունը։
Միջոցառումները վերաբերում են էներգետիկ ոլորտին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |