Միջազգային11:04, 16 Մայիս 2017
Մերկելը ակնարկել է Թուրքիայի ռազմաբազայից գերմանական զորակազմի դուրսբերման մասին

Գերմանիան այլընտրանքային տարբերակ է փնտրում Թուրքիայում «Ինջիրլիք» ռազմաբազայից գերմանական զինվորական անձնակազմը տեղափոխելու համար:
Ըստ թուրքական «Haberler» լրատվամիջոցի` այդ մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր ԱՆգելա Մերկելը Ֆրանսիայի նորընտիր նախագահ Էմանուել Մակրոնի հետ հանդիպումից հետո:
Միջանկյալ նշենք, որ թուրքական մամուլում լուրեր են շրջանառվում այն մասին, որ Թուրքիան հերթական անգամ արգելել է գերմանացի պատտգամավորներին մեկնել Ադանա քաղաքում գտնվող Ինջիրլիք ռազմաբազա: Գերմանիայի կառավարության խոսնակ Շտեֆան Շեյբերթը նշյալ քայլը որակել է որպես անընդունելի: Իսկ Գերմանիայի արտգործնախարար Սիգմար Գաբրիելը տեղեկացրել է, որ հարցը քննարկվելու է ՆԱՏՕ-ի անդամ երկրների հետ:
«Գերմանական ստորաբաժանումների համար քննարկում ենք այլընտրանքային տարբերակ: Հնարավոր է, որ դա կլինի Հորդանանը»,-նշել է Մերկելը:
Թուրքական աղբյուրը նաև նշում է, որ ըստ «Spiegel Online» կայքի՝ բացի Հորդանանից գերմանական ստորաբաժանումների համար այլըտրանքային տարբերակ կարող են լինել նաև Քուվեյթը և Կիպրոսը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Եգիպտոսն ածխաջրածնային պաշարների որոնման աշխատանքներ է սկսել այն տարածքում, որը Տրիպոլին արտոնագրով հանձնել է Թուրքիային։

Կատարում տեղի ունեցած հարձակումից հետո իսրայելցի լրագրողը նման գրառում է արել սոցցանցում։

Սուդանում մի քանի օր շարունակվող հորդառատ անձրևներից հետո սողանք է տեղի ունեցել, որը խլել է առնվազն 1000 մարդու կյանք։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ուղուրջան Բալ. «Չնայած Հայաստանը տարածքով փոքր է, բայց խոր արմատներ ունեցող իր պատմությամբ աշխարհի ամենահին քաղաքակրթություններից մեկն է»։
Հանդիպմանը կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային հարցերի։
Դա Թուրքիայում հանրային լայն քննարկումների առիրթ է դարձել։
Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։
Թուրքիայի նախագահ. «Մենք կատեգորիկ թույլ չենք տա, որ խաթարվեն մեր փողոցները»։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |