Միջազգային09:17, 15 Մայիս 2017
Թուրքիայի նախագահը մեկնել է ԱՄՆ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը այսօր պաշտոնական այցով մեկնել է ԱՄՆ, որտեղ մայիսի 16-ին պետք է հանդիպում ունենա նախագահ Դոնալդ Թրամփի հետ: Թուրքական իշխանամետ «Yeni Şafak» թերթի կայքի տեղեկացմամբ՝ Էրդողանը անձնական ինքնաթիռով ԱՄՆ է ուղևորվել Պեկինից՝ Չինաստանում ավարտված այցից հետո:
Այցի ընթացքում Թուրքիայի նախագահին կուղեկցեն առաջին տիկին Էմինե Էրդողանը, Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղը, արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, Էկոնոմիկայի նախարար Նիհաթ Զեյբեքչին, Էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարար Բերաթ Ալբայրաքը և ազգային անվտանգության նախարար Ֆիքրի Ըշըքը:
Թրմափի հետ կայանալիք հանդիումից առաջ ԱՄՆ-ի թուրքական համայնքն ու հասարակական կազմակերպությունները Սպիտակ տան Լաֆայեթի այգում պատրաստվում են դիմավորել Էրդողանին: Աղբյուրի համաձայն՝ մայիսի 16-ին կայանալիք հանդիպման ընթացքում ԱՄՆ-ի հայ համայնքը պատրաստվում է ցույց անցկացնել Լաֆայեթի այգում՝ ընդդեմ Էրդողանի այցի:
Թուրքական թերթի պնդմամբ՝ հակաէրդողանական քայլեր են նախաձեռնում նաև ԱՄՆ-ում բնակվող և Թուրքիայում ահաբեկչական խմբավորման պարագլուխ համարվող Ֆեթհուլլահ Գյուլենի կողմնակիցները: Տեղի ոստիկանությունն էլ աշխատանքներ է տանում՝ մարդաշատ վայրերում անվտանգության խստացված ռեժիմ սահմանելու և հակադիր խմբերի հնարավոր բախումները կանխելու համար:
Հիշեցնենք, որ մայիսի 16-ին նախատեսված է Թրամփի և Էրդողանի երկկողմ հանդիպումը Սպիտակ Տանը: Այնուհետև տեղի կունենան նաև պատվիրակությունների մակարդակով հանդիպումներ: Հնադիպման օրակարգում կլինեն ԱՄՆ-ի կողմից Սիրիայի քրդական ուժերին զինամթերքի տրամադրման հարցը, Սիրիայի, Իրաքի հիմնախնդիրները և այլ արդի թեմաներ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Եգիպտոսն ածխաջրածնային պաշարների որոնման աշխատանքներ է սկսել այն տարածքում, որը Տրիպոլին արտոնագրով հանձնել է Թուրքիային։

Կատարում տեղի ունեցած հարձակումից հետո իսրայելցի լրագրողը նման գրառում է արել սոցցանցում։

Սուդանում մի քանի օր շարունակվող հորդառատ անձրևներից հետո սողանք է տեղի ունեցել, որը խլել է առնվազն 1000 մարդու կյանք։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ուղուրջան Բալ. «Չնայած Հայաստանը տարածքով փոքր է, բայց խոր արմատներ ունեցող իր պատմությամբ աշխարհի ամենահին քաղաքակրթություններից մեկն է»։
Հանդիպմանը կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային հարցերի։
Դա Թուրքիայում հանրային լայն քննարկումների առիրթ է դարձել։
Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։
Թուրքիայի նախագահ. «Մենք կատեգորիկ թույլ չենք տա, որ խաթարվեն մեր փողոցները»։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |