Միջազգային10:52, 09 Մայիս 2017
Օհայոյի «Թուրք-ամերիկյան միությունը» Թուրքիայի դեմ բողոք կներկայացնեի ԱՄՆ կառավարությանը

ԱՄՆ-ի Օհայո նահանգի Դայթոն քաղաքում գործող «Թուրք-ամերիկյան միությունը» պատրաստվում է Թուրքիայի դեմ բողոք ներկայացնել ԱՄՆ կառավարությանը: Այս մասին տեղեկացնում է թուրքական իշխանամետ «Sabah» թերթի կայքը:
Միությունը էլեկտրոնային նամակներ է ուղարկել ողջ նահանգում գտնվող իր անդամներին՝ կոչ անելով նամակներ հղել ԱՄՆ կոնգրեսականներին և իրենց բողոքն արտահայտել Թուրքիայի դեմ:
Ըստ աղբյուրի՝ նամակում մասնավորապես մտահոգություն է արտահայտվել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ ԱՄՆ կատարելիք այցի և նախագահ Դոնալդ Թրամփի հետ կայանալիք հանդիպման վերաբերյալ: Նշվել է, որ ապրիլի 16-ի սահմանադրական փոփոխությունների հանրաքվեից հետո Թուրքիայում իրավիճակն ավելի է վատացել, ինչի մասին պետք է զգուշացնել Թրամփի կառավարությանը:
Նամակում ուշադրություն է հրավիրվել այն հանգամանքի վրա, որ Թուրքիան, որտեղ իշխում է իսլամամետ ավտորիտար ռեժիմը, չի վարանում ռմբակոծել քրդերին: Մինչդեռ վերջիններս Սիրիայում ԱՄն-ի լավագույն դաշնակիցներն են և պայքարում են «Իսլամական պետության» (ԻՊ- IŞİD) դեմ:
Նշենք նաև, որ թուրքական թերթի պնդմամբ, վերոհիշյալ նամակի և կոչի ետևում իրականում կանգնած է «Գյուլենական համայնքը» (FETÖ), որին, ըստ աղբյուրի, հարում է «Թուրք-ամերիկյան միությունը»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Եգիպտոսն ածխաջրածնային պաշարների որոնման աշխատանքներ է սկսել այն տարածքում, որը Տրիպոլին արտոնագրով հանձնել է Թուրքիային։

Կատարում տեղի ունեցած հարձակումից հետո իսրայելցի լրագրողը նման գրառում է արել սոցցանցում։

Սուդանում մի քանի օր շարունակվող հորդառատ անձրևներից հետո սողանք է տեղի ունեցել, որը խլել է առնվազն 1000 մարդու կյանք։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ուղուրջան Բալ. «Չնայած Հայաստանը տարածքով փոքր է, բայց խոր արմատներ ունեցող իր պատմությամբ աշխարհի ամենահին քաղաքակրթություններից մեկն է»։
Հանդիպմանը կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային հարցերի։
Դա Թուրքիայում հանրային լայն քննարկումների առիրթ է դարձել։
Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։
Թուրքիայի նախագահ. «Մենք կատեգորիկ թույլ չենք տա, որ խաթարվեն մեր փողոցները»։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |