Միջազգային09:45, 27 Ապրիլ 2017
Բահչելին՝ մոնիտորինգի որոշման մասին. «ԵԽԽՎ-ն դեռ շատ թանկ կվճարի սրա համար»

Թուրքիայի ընդդիմադիր «Ազգայնական շարժում» կուսակցության (ԱԶԿ-MHP) նախագահ Դևլեթ Բահչելին անդրադարձել է Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի (ԵԽԽՎ)՝ Թուրքիային կրկին մոնիտորինգի ենթարկելու մասին որոշմանը: Թուրքական «Karar.com» լրատվակայքի տեղեկացմամբ՝ Բահչելին կարծիք է հայտնել, որ Թուրքիան հասել է մի շրջադարձային կետի, երբ անհրաժեշտ է բազմակողմանիորեն վերանայել Եվրոպայի հետ հարաբերությունները:
Ըստ ընդդիմադիր գործչի՝ «Եվրոպան անպատասխան չի մնա և շատ թանկ կվճարի Թուրքիային մերժելու և անհիմն մեղադրանքներ ներկայացնելու համար»:
Բահչելին հրապարակել է մի գրավոր հայտարարություն, որում ԵԽԽՎ որոշումը բնութագրել է որպես Թուրքիայի վերաբերյալ կանխակալ կարծիքի և հիվանդագին դիրքորոշումների արգասիք: Նա հայտարարել է, որ այդ որոշումն անարադար ու անհիմն է, հետևաբար Թուրքիայի համար այն «առ ոչինչ է»: Բահչելին մեղադրել է Եվրոպային՝ Թուրքիայի նկատմամբ թշնամական և ազգայնամոլական վերաբերմունք ցուցաբերելու մեջ:
«Ազգայնական շարժում կուսակցությունը լիովին կաջակցի կառավարության՝ Եվրոպայի հետ հարաբերությունների վերանայման արդյունքում ընդունած որոշումներին և ձեռնարկվելիք բոլոր քայլերին», - եզրափակել է ընդդիմադիր առաջնորդը:
Հիշեցնենք, որ ապրիլի 25-ին կայացած նիստում ԵԽԽՎ-ն հաստատել էր Թուրքիայում մոնիտորինգի գործընթացի վերսկսման մասին առաջարկությունը: Թուրքիան մոնիտորինգի էր ենթարկվել նաև 1996 - 2004 թթ. և աշխարհում առաջին երկիրն է, որտեղ մեկ անգամ դադարեցվելուց հետո ԵԽԽՎ մոնիտորինգը կրկին գործարկվել է:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Եգիպտոսն ածխաջրածնային պաշարների որոնման աշխատանքներ է սկսել այն տարածքում, որը Տրիպոլին արտոնագրով հանձնել է Թուրքիային։

Կատարում տեղի ունեցած հարձակումից հետո իսրայելցի լրագրողը նման գրառում է արել սոցցանցում։

Սուդանում մի քանի օր շարունակվող հորդառատ անձրևներից հետո սողանք է տեղի ունեցել, որը խլել է առնվազն 1000 մարդու կյանք։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ուղուրջան Բալ. «Չնայած Հայաստանը տարածքով փոքր է, բայց խոր արմատներ ունեցող իր պատմությամբ աշխարհի ամենահին քաղաքակրթություններից մեկն է»։
Հանդիպմանը կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային հարցերի։
Դա Թուրքիայում հանրային լայն քննարկումների առիրթ է դարձել։
Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։
Թուրքիայի նախագահ. «Մենք կատեգորիկ թույլ չենք տա, որ խաթարվեն մեր փողոցները»։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |