Միջազգային08:32, 25 Ապրիլ 2017
ԵԽԽՎ-ում քվեարկության է դրվել Թուրքիայում մոնիտորինգի վերսկսումն առաջարկող բանաձև

Այսօր Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) քվեարկության կդրվի «Թուրքիայի ժողովրդավարական կառույցների գործունեության» վերաբերյալ զեկույցը և համապատասխան օրինագիծը: Թուրքական «Ntv.com.tr» լրատվակայքի տեղեկացմամբ՝ ներկայացված օրինագծով նախատեսվում է Թուրքիայում կրկին վերսկսել մոնիտորինգի գործընթացը:
Եթե ԵԽԽՎ-ն հաստատի այդ օրինագիծը, ապա օրակարգ կբերվի նաև Թուրքիայի եվրաինտեգրման բանակցությունների դադարեցման հարցը:
Բանաձևում նշվում է, որ Թուրքիան արդեն չի կատարում Եվրոպայի խորհրդի անդամակցությունից բխող իր այնպիսի պարտավորությունները, ինչպիսիք են ժողովրդավարության, մարդու իրավունքների և օրենքի գերակայության ապահովումը: Օրինագծով քննադատվել են նաև այս երկրում մամուլի ազատության սահմանափակումները, դատական համակարգի վրա գործադրվող ճնշումները, հեղաշրջման փորձից հետո հայտարարված արտակարգ դրության շրջանակներում գործի դրված անհամաչափ մեթոդները:
Բանաձևի ընդունման դեպքում Թուրքիան կլինի առաջին երկիրը, որտեղ մեկ անգամ դադարեցվելուց հետո վերստին կգործադրվի մոնիտորինգի գործընթացը: Այդ որոշումը իր ազդեցությունը կունենա նաև Թուրքիա-Եվրամիություն բանակցությունների գործընթացի վրա: Եվրոպական խորհուրդը կարող է հայտարարել, որ Թուրքիան չի համապատասխաոնւմ Կոպենհագեյան չափանիշներին:
Հիշեցնենք, որ Թուրքիան ԵԽԽՎ-ի կողմից մոնիտորինգի է ենթարկվել 1996-2004թթ.:
ԵԽԽՎ-ում մոնիտորինգի գործընթացը գործարկվել է 1993թ. և նպատակ ունի եվրաինտեգրման ճանապարհն ընտրած երկրներում հեշտացնելու անցումը արևմտյան ժողովրդավարական չափանիշներին: Ներկայումս ԵԽԽՎ-ն մոնիտորինգ է իրականացնում Ալբանիայում, Բոսնիա-Հերցոգովինայում, Մոլդովայում, Ռուսաստանում, Սերբիայում, Ուկրաինայում, Վրաստանում, Հայաստանում և Ադրբեջանում:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Եգիպտոսն ածխաջրածնային պաշարների որոնման աշխատանքներ է սկսել այն տարածքում, որը Տրիպոլին արտոնագրով հանձնել է Թուրքիային։

Կատարում տեղի ունեցած հարձակումից հետո իսրայելցի լրագրողը նման գրառում է արել սոցցանցում։

Սուդանում մի քանի օր շարունակվող հորդառատ անձրևներից հետո սողանք է տեղի ունեցել, որը խլել է առնվազն 1000 մարդու կյանք։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ուղուրջան Բալ. «Չնայած Հայաստանը տարածքով փոքր է, բայց խոր արմատներ ունեցող իր պատմությամբ աշխարհի ամենահին քաղաքակրթություններից մեկն է»։
Հանդիպմանը կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային հարցերի։
Դա Թուրքիայում հանրային լայն քննարկումների առիրթ է դարձել։
Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։
Թուրքիայի նախագահ. «Մենք կատեգորիկ թույլ չենք տա, որ խաթարվեն մեր փողոցները»։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |