• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
20 Հունիս, 2025
Ուրբաթ 15:38
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Ցեղասպանություն12:56, 24 Ապրիլ 2017

Էրդողանը ուղերձ է հղել հայ համայնքին ապրիլի 24-ի կապակցությամբ

Էրդողանը ուղերձ է հղել հայ համայնքին ապրիլի 24-ի կապակցությամբ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ապրիլի 24-ի կապակցությամբ ուղերձ հղել Պոլսի հայոց պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանին և Թուրքիայի հայ համայնքին։

Այս մասին տեղեկացնում է Թուրքիայի նախագահի պաշտոնական կայքը։

Ողջյուն հղելով Աթեշյանին և Թուրքիայի հայ քաղաքացիներին՝ Էրդողանը նշել է․ «Այս տարի ևս հարգանքով հիշում ենք 1-ին համաշխարհային պատերազմի դժվարին պայմաններում կյանքը զոհած օսմանցի հայերին և ցավակցում նրանց ժառանգներին»։

Էրդողանը նշել է, որ հայերը և թուրքերը, որպես տարածաշրջանի 2 հին ժողովուրդներ, 1000 տարի ապրել են կողք կողքի և ուս ուսի՝ կիսելով նույն պատմությունն ու մշակույթը։

Թուրքիայի նախագահն անդրադարձել է նաև  Թուրքիայի զարգացման գործում հայերի ունեցած ավանդին․

«Հայ համայնքը, ինչպես Օսմանյան կայսրության, այնպես էլ Թուրքիայի Հանրապետության գրեթե 100-ամյա պատմության ընթացքում արժանի զավակներ դաստիարակելով, մեծ ներդրում է ունեցել մեր երկրի զարգացման գործում։

Ինչպես անցյալում, այնպես էլ ներկայում հայերը, որպես մեր երկրի հավասար և ազատ քաղաքացիներ, սոցիալական, քաղաքական և առևտրատնտեսական կյանքի բոլոր ոլորտներում կարևոր դերակատարում ունեն»։

Էրդողանի խոսքով՝ իրենց նպատակն է, որ  դարեր շարունակ միմյանց հետ ուրախություն և տխրություն կիսած երկու ժողովուրդները դարման անեն իրենց անցյալի վերքերին և ավելի ուժեղացնեն մարդասիրական կապերը։ Ըստ էրդողանի՝ այդ ուղղությամբ վերջին 14 տարվա ընթացքում մի շարք քայլեր են արվել և իրականացվել պատմական կարևորության բարեփոխումներ։

Էրդողանը փորձել է վստահեցնել որ օսմանցի հայերի հիշատակին և հայկական մշակութային ժառանգությանը տեր կանգնելուն միտված աշխատանքները շարունակվելու են ապագայում ևս։

«Մեր երկրում հայ համայնքի խաղաղությունը, անվտանգությունը և երջանկությունը մեզ համար առանձնահատուկ կարևորություն ունի։ Մենք չենք հանդուրժի մեր հայ քաղաքացիներից որևէ մեկի օտարացումը, մեկուսացումը կամ խորթ քաղաքացու լինելու զգացողությունը։

Ցանկանում եմ, որ Թուրքիայի հայոց պատրիարքի ընտրությունները կարճ ժամանակում ավարտին հասցվեն: Ձեզ հաջողություն եմ մաղթում ձեր աշխատանքներում։

Եվ ահա կրկին հիշում եմ 20-րդ դարասկզբին իրենց կյանքը զոհած օսմանցի հայերին։ Ալլահին խնդրում եմ, որ խաղաղություն պարգևի 1-ին համաշխարհային պատերազմի դժվարին պայմաններում մահացած միլիոնավոր օսմանյան քաղաքացիների հոգիներին»։

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հայոց ցեղասպանություն. արդեն 1 դար ու 10 տարի
15:14, 29 ապր
Հայոց ցեղասպանություն. արդեն 1 դար ու 10 տարի

Կա՞ արդյոք երաշխիք, որ հայկական կողմի հետ հարաբերությունները կարգավորելուց հետո մի օր թուրքը կրկին «թուրը չպիտի սրի»:

Ջորջ Ասլանը Հայոց ցեղասպանության թեմայով արտահերթ ելույթ է ունեցել Թուրքիայի խորհրդարանում
14:02, 28 ապր
Ջորջ Ասլանը Հայոց ցեղասպանության թեմայով արտահերթ ելույթ է ունեցել Թուրքիայի խորհրդարանում

«1915-ին Թուրքիայի 13 միլիոն բնակչության 3 միլիոնը կազմում էին քրիստոնյա ժողովուրդները։ Այսօր բնակչությունը 86 միլիոն է, բայց քրիստոնյաների թիվը ընդամենը 50 հազար է: Ինչու՞»։

Անկարայի քաղաքապետ. «Մերժում ենք Թրամփի, բոլոր նրա նախորդների և մյուս արևմտյան առաջնորդների ապրիլքսանչորսյան հայտարարությունները»
12:51, 25 ապր
Անկարայի քաղաքապետ. «Մերժում ենք Թրամփի, բոլոր նրա նախորդների և մյուս արևմտյան առաջնորդների ապրիլքսանչորսյան հայտարարությունները»

Յավաշը նշել է, որ չնայած Թրամփը Բայդենին հակառակ չի օգտագործել «ցեղասպանություն» եզրույթը՝ այդուհանդերձ երևում է, որ «1915-ի վերաբերյալ ընդհանուր դիրքորոշումը հիմնական գծերով շարունակվում է»։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Ակօսում հրապարակվել է «Փաշինյանի այցը և սպասելիքներ» խորագրով հոդված
Ակօսում հրապարակվել է «Փաշինյանի այցը և սպասելիքներ» խորագրով հոդված

Թերթի խմբագիր Տանձիկյանը ներկայացնում է, թե որը կարող է լինել այս «աշխատանքային այցի» օրակարգը, հատկապես, երբ տարածաշրջանը կրկին պատերազմի մեջ է Իրանի վրա Իսրայելի հարձակման պատճառով:

Իսրայելցի լրագրող․ Թուրքական ինքնաթիռները հերթապահություն են իրականացրել Իսրայելին պաշտպանելու համար
Իսրայելցի լրագրող․ Թուրքական ինքնաթիռները հերթապահություն են իրականացրել Իսրայելին պաշտպանելու համար

Սոցցանցերի թուրքական տիրույթում տարածվել էր Շրայդերի հարցազրույցից հատված, որում նշել է, թե նախորդ օրը արձակված իրանական հրթիռներից որևէ մեկը չի անցել Իսրայելի տարածքը։

Իրանի արտգործնախարարը կմեկնի Թուրքիա
Իրանի արտգործնախարարը կմեկնի Թուրքիա

Աբբաս Արաղչին Ստամբուլում կմասնակցի «‎Իսլամական համագործակցություն»‎ կազմակերպության անդամ երկրների արտգործնախարարների խորհդի նիստին:

Փաշինյանը Թուրքիայում է. Ո՞վ է դիմավորել նրան (Տեսանյութ)
Փաշինյանը Թուրքիայում է. Ո՞վ է դիմավորել նրան (Տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանը հանդիպում կունենա տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։

Ալիևը կմեկնի Թուրքիա
Ալիևը կմեկնի Թուրքիա

Երկու նախագահների մասնակցությամբ Քահրամանմարաշում տեղի է ունենալու երկրաշարժից հետո կառուցված «Ադրբեջանի թաղամասի» բացումը։

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}